Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 փետրվարի 2024 թվականի N 195-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1454-Ա որոշման հավելվածում`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Դանիել         ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի

    Դանիելյան      տեղակալ

 

    Սեդրակ         ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության

    Սիմոնյան       խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

                   գործառույթներ համակարգող

 

    Հովհաննես      ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Գևորգյան       նախարարության իրավաբանական վարչության պետ

 

    Լուսինե        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Գրիգորյան      նախարարության բարձրագույն կրթության և  գիտության

                   կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

 

    Էդուարդ        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Ներսիսյան      նախարարության ժամանակակից արվեստի վարչության

                   պետի տեղակալ».

 

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վահագն Մարաբյան - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Էմին Մկրտչյան - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռուզաննա Մինասյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար» բառերը փոխարինել «Արամ Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի պրոֆեսոր» բառերով.

4) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Մանե Մակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Ալիսա Դանիելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Մանե Քոչինյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Մարիաննա Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.02.2024
N 195-Ա
Որոշում