(չեղյալ է ճանաչվել 24.06.09 թիվ 518-Ա որոշում)
i
041.0336.270409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2009 թվականի N 336-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 98-րդ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունիսի 15-18-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 08.06.09 թիվ 465-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի ապրիլի 27-ի
N 336-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-18-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և
գործարարների) հանրապետական միության գործադիր
տնօրեն
Բ. Խարատյան - Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)