ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
22 օգոստոսի 2013 թվականի N 33
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի նիստի N 42 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Եւ վերջապես, որպես հիմնախնդրի լուծման ծայրահեղ տարբերակ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել անմիջապես դեղ արտադրող օտարերկրյա կազմակերպություններից պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացն առանց հայտարարության բանակցային ընթացակարգով կազմակերպելու հնարավորությունը` այն վերապահելով ՀՀ առողջապահության նախարարությանը:» նախադասությունը.
i
2) արձանագրային որոշման N 2 հավելվածի «Հիմնախնդիր 2.» բաժնի 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ