Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0867.110914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 867-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` նաև ներկայացուցչական)` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Գագիկ Խաչատրյանինը, Պավել Սաֆարյանինը, Վաչե Տերտերյանինը և Վախթանգ Միրումյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի, Պավել Սաֆարյանի, Վաչե Տերտերյանի և Վախթանգ Միրումյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.

3) Վարդուհի Խեչոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Տիգրան Մելքոնյանի, Խաչիկ Հակոբյանի և Արա Սիմոնյանի, Արմեն Մելկիկյանի, Լարիսա Հարությունյանի, Էդվարդ Ստեփանյանի, Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին`

1) ընդունել ի գիտություն, որ Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Կարեն Նադոյանի` 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Գրիգորյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 23.09.14 թիվ 920-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի սեպտեմբերի 11-ի

N 867-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-19-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Խաչատրյան       - ՀՀ ֆինանսների նախարար, Ֆինանսական և  տեխնիկական

                         համագործակցության հայ-գերմանական միջկառավարական

                         հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ

 

    Վ. Խեչոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                         վարչության երկկողմ հարաբերությունների առաջին

                         բաժնի խորհրդական

 

    Պ. Սաֆարյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

 

    Խ. Հակոբյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Վ. Միրումյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Տ. Մելքոնյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                         տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության

                         ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                         տնօրեն

 

Լ. Հարությունյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

միջազգային համագործակցության վարչության երկկողմ

ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի

պետ

 

    Լ. Գևորգյան        - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                         կայունության և զարգացման վարչության պետ

                         (համաձայնությամբ)

 

    Է. Ստեփանյան       - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

 

    Կ. Նադոյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Մելկիկյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         միջազգային համագործակցության վարչության պետ,

                         Ֆինանսական և տեխնիկական համագործակցության

                         հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի

                         հայկական կողմի քարտուղար

 

(հավելվածը փոփ. 23.09.14 թիվ 920-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2014
N 867-Ա
Որոշում