Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 643-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1452-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 643-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին» N 643-Լ որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածը` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում» բառերը փոխարինել «20-րդ և 21-րդ հոդվածները,» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ «ԳՈՒՐԲԱՆ» Մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» Փառատոն» բաժնի 3-րդ կետի 3.6-րդ ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

««ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև հեռանկարում այլ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսվում է վերանորոգել 150 քմ շինության տարածք` ստեղծելով մշակույթի կենտրոն, «Գուրբան» փառատոնի շրջանակներում ներգրավել 20 արվեստագետի, որոնք փառատոնի ընթացքում կստեղծագործեն և կկազմակերպեն 13 միջոցառում, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն ևս 7 մասնակիցներ: Փառատոնը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի առնվազն 7 ուրբան տարածքներում (այդ թվում` երկաթգծի կայարան, կայարանամերձ գետնանցում, կայարանամերձ այգի, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, Գ. Սևյանի անվան մշակույթի պալատի տարածք, քաղաքային շուկա, «Բեռլին Արտ Հոթել»): Փառատոնի ընթացքում կապահովվի միջոցառումների մասնակից 5 հայ արվեստագետների ճանապարհածախսը և կեցությունը, ինչպես նաև կապահովվեն արտասահմանից ժամանած 7 արվեստագետների փոխադրամիջոցի ծախսերը: Փառատոնի կազմակերպած միջոցառումներին կներգրավվի 150-170 հանդիսատես:».

3) որոշման հավելվածի 3-րդ «ՀԶՈՐԱՑԻ՛Ր, ՀԶՈՐԱՑՐՈՒ» բաժնի 3-րդ կետի 3.6-րդ ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20 երիտասարդի վերապատրաստում մշակութային-սոցիալական ձեռնարկատիրության, հայ մշակույթի հիմունքների, վաճառքի իրականացման, մարքեթինգի, անձնային բրենդավորման թեմաներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2021
N 1452-Լ
Որոշում