Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2026 թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետի 8.1-ին և 8.2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Է»,» տառը և կետադրական նշանը.

i

3) որոշմամբ սահմանված N 8 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ոստիկանության գվարդիայի դատավարության մասնակիցների պաշտպանության բաժնի (խմբի) ծառայողներ»,

բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 9-րդ կետերը,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոստիկանության գվարդիայի ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ»,

դ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը,

ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ոստիկանության գվարդիայի արտաքին ծառայություն իրականացնող (շարքային կազմից մինչև գումարտակի հրամանատար) ծառայողներ».

i

4) ուժը կորցրած ճանաչել NN 8.1 և 8.2 հավելվածները.

5) գաղտնի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                            Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2026 թվական:

 

8.2) (8.2-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.02.2026 թիվ 131-Ն / տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն անձի իրավական վիճակը

վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

---------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2026
N 131-Ն
Որոշում