040.0864.040809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2009 թվականի N 864-Ա
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 161-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման, գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցությունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով 2009-2010 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել և անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինանսիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական համաժողովներ:
(1-ին կետը փոփ. 22.10.09 թիվ 1212-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.10.09 թիվ 1212-Ա որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների, ֆինանսիստների, գործարարների, կարդիոլոգների և հայաստանյան բուհերի սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման աշխատանքները և ապահովել դրանց իրականացումը:
(3-րդ կետը փոփ. 22.10.09 թիվ 1212-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 30-ի
N 864-Ա որոշման
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 22.10.09 թիվ 1212-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 30-ի
N 864-Ա որոշման
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 22.10.09 թիվ 1212-Ա որոշում)