Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 2025 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`

 

Հրամայում եմ

 

i

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

    Պաշտպանության նախարար                  Ս. Պապիկյան

 

23.12.2025 թ.

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 10-Ն հրամանի

 

«Հավելված N 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 15-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ` պաշտպանության նախարարի որոշմամբ (հանձնաժողովի նախագահ)

2. ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության շտաբի պետ- վարչության պետի տեղակալ

3. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ

4. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ

5. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ սպառազինության գծով-վարչության պետի տեղակալ

6. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմատնտեսական պլանավորման վարչության պետ

7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության սպառազինության և միջոցների պլանավորման ապահովման և հաշվառման բաժնի պետ

8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա

9. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի վարչության ԱԹՀ բաժնի նյութատեխնիկական ապահովման, պլանավորման և հաշվառման բաժանմունքի ավագ սպա»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
23.12.2025
N 10-Ն
Հրաման