ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2026 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախաբանով`
i
«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը և 68-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով`
i
«ժ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր` պաշտոնի ստանձնման ձևաչափին համապատասխան:»,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» ենթակետերով`
i
«է) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
ը) քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:»,
գ. 9-րդ կետի «ա» ենթակետից հանել «համապատասխան բնագավառի» բառերը.
i
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով`
i
«17. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունվարի 2026 թվական: