050.0399.091203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2003 թվականի N 399-Ն
i
ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և Լեհաստանի պետական դրամահատարանի կողմից ներկայացված առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թողարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամներ` հետևյալ չափանիշներով.
- անվանական արժեքը` 100 դրամ.
- մետաղը և հարգը` 925 հարգի արծաթ.
- կշիռը` 28.28 գրամ.
- տրամագիծը` 38.61 մմ.
- որակը` պրուֆ.
- տպաքանակը` մինչև 50000 հատ:
2. Հաստատել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագիծը` ըստ հավելված 1-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված 1
i
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
25.11.2003 թ.
թիվ 399-Ն որոշմամբ
(ուրվագիծը փոփ. 16.03.04 թիվ 59-Ն որոշում)
----------------------
ԻՐՏԵԿ - հուշադրամի ուրվագիծը չի բերվում