040.1366.111004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1366-Ա
i
ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել պարտատիրոջ (վարկատուների) իրավունքների իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների կատարման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի, և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգերի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը փոփ. 14.10.04 թիվ 1954-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1366-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Առաջարկությունը | Հիմնավորումը | Ժամկետները |
|ը/կ| | | |
|___|___________________________|______________________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|___________________________|______________________|__________________|
| 1.|ՀՀ քաղաքացիական օրենսգրքի |գրավի առարկայի իրացման|հրահանգչական |
| |15-րդ գլխում |արագացված և պարզեցված|ցուցումների |
| |փոփոխությունների կատարում |մեխանիզմների ամրագրում|մշակում 2004 թ. |
| | |վճարային փաստաթղթերը |հոկտեմբեր |
| | |և հրապարակայնորեն | |
| | |վաճառվող արժեթղթերը, | |
| | |ինչպես նաև այլ գույքը| |
| | |չպետք է հանդիսանան | |
| | |գոյություն ունեցող | |
| | |գրավի առարկա | |
| | | պարտապանի թերացման | |
| | |դեպքում պարտատիրոջը | |
| | |պետք է իրավունք | |
| | |վերապահել իրականացնե- | |
| | |լու գույքի պահպանմանն | |
| | |ուղղված գործողություն-| |
| | |ներ | |
|___|___________________________|______________________|__________________|
| 2.|(2-րդ կետն ուժը կորցրել է 14.10.04 թիվ 1954-Ա որոշում) |
|___|___________________________|______________________|__________________|
| 3.|ՀՀ քաղաքացիական |ա) դատավարության |2005 թ. ապրիլ |
| |դատավարության օրենսգրքում |մասնագիտական | |
| |փոփոխությունների կատարում |ներկայացուցչության | |
| | |ապահովման հարցի | |
| | |ուսումնասիրում, | |
| | | | |
| | |բ) հայցադիմումի գրավոր|2004 թ. դեկտեմբեր-|
| | |պատասխանի ներկայացման |2005 թ. հունվար |
| | |պահանջ` դրանում միայն | |
| | |հավաստի փաստեր նշելու | |
| | |պարտականություն, | |
| | | | |
| | |գ) կողմերի համար |2004 թ. դեկտեմբեր-|
| | |նախատեսել |2005 թ. հունվար |
| | |պատասխանատվություն` | |
| | |ակնհայտ կեղծ | |
| | |տեղեկություններ | |
| | |ներկայացնելու համար | |
|___|___________________________|______________________|__________________|
| 4.|Նշված օրենսդրական |դատավորների, հարկադիր |2005 թ. |
| |փոփոխություններով |կատարողների, նոտարների|մայիս-սեպտեմբեր |
| |պայմանավորված ուսուցման |մասնագիտական | |
| |կազմակերպում |գիտելիքների բարձրացում| |
|___|___________________________|______________________|__________________|
| 5.|Դատական ակտերի հարկադիր |ա) կատարողական |2004 թ. դեկտեմբեր-|
| |կատարման գործընթացի |վարույթի կասեցման |2005 թ. հունվար |
| |կատարելագործում |բացառումը` միայն | |
| | |շահագրգիռ կողմի կողմից| |
| | |կատարման կարգի կամ | |
| | |եղանակի փոփոխման | |
| | |դատարան դիմում | |
| | |ներկայացնելու հիմքով, | |
| | | | |
| | |բ) հրապարակային |2004 թ. դեկտեմբեր-|
| | |սակարկությունների |2005 թ. հունվար |
| | |ընթացակարգերի | |
| | |պարզեցում` այսինքն` | |
| | |գույքի արժեքը որոշելու| |
| | |համար փորձագետի | |
| | |ներգրավման վերացում և | |
| | |գույքի արժեքի 75 | |
| | |տոկոսով | |
| | |սակարկությունների | |
| | |մեկնարկային արժեքի | |
| | |ամրագրում, | |
| | | | |
| | |գ) հարկադիր |2004 թ. դեկտեմբեր-|
| | |կատարողների համար |2005 թ. հունվար |
| | |խրախուսական | |
| | |վարձատրության | |
| | |նախատեսում | |
|___|___________________________|______________________|__________________|
| 6.|Նոտարների կողմից գրավառուի |իրականացնել հիփոթեքա- |2004 թ. դեկտեմբեր |
| |գրավադրած գույքի վաճառքի |յին շուկայի զարգացման | |
| |գործարքների վավերացման և |միջոցառումներ` | |
| |նոր սեփականատիրոջ |անհրաժեշտ փոփոխությու-| |
| |իրավունքների գրանցման |ններ կատարել Հայաստա- | |
| |ընթացակարգերի պարզեցում |նի Հանրապետության | |
| | |քաղաքացիական օրենսգր- | |
| | |քում, «Հայաստանի | |
| | |Հանրապետության | |
| | |քաղաքացիական օրենսգիր-| |
| | |քը գործողության մեջ | |
| | |դնելու մասին», «Պետա- | |
| | |կան տուրքի մասին», | |
| | |«Գույքի նկատմամբ | |
| | |իրավունքների պետական | |
| | |գրանցման մասին» | |
| | |Հայաստանի Հանրապետու- | |
| | |թյան օրենքներում և | |
| | |այլ իրավական ակտերում | |
|___|___________________________|______________________|__________________|
| 7.|Փաստաբանական ծախսերի |անհիմն բողոքարկումների|2005 թ. ապրիլ |
| |կանոնակարգում |նվազեցում | |
|___|___________________________|______________________|__________________|
| 8.|ՀՀ քաղաքացիական |արագացված |2005 թ. ապրիլ |
| |դատավարությամբ արագացված |դատավարության | |
| |դատաքննության նախատեսում |հնարավորության | |
| | |նախատեսում` | |
| | |անվիճելիության հիմքերի| |
| | |առկայության պարագայում| |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 14.10.04 թիվ 1954-Ա որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1366-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Մշակել համապատասխան իրավական ակտեր, որոնցով կկանոնակարգվեն (ժամկետ` 2005 թ. մարտ)`
ա) շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգերը,
բ) գույքի նկատմամբ իրավունքի գրանցման փոփոխման և վերացման ընթացակարգերը,
գ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված փաստաթղթերի օրինակելի ձևերը,
դ) տարբեր իրավունքների գրանցման համար վճարների տարբերակումը,
ե) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի կողմից տեղեկությունների ստուգման և այլ ծառայությունների մատուցման հետ կապված վճարների չափերը,
զ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի ղեկավարի պարտականությունները և պատասխանատվությունը,
է) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի նոր աշխատողների ընդունման ընթացակարգերը,
ը) հանրության համար բաց կենտրոնացված ռեգիստրի ստեղծումը:
2. Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական կենտրոնացված էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով իրականացնել հետևյալ միջոցառումները`
ա) համապատասխան իրավական ակտերի մշակում (ժամկետ` 2005 թ. հունվար - 2005 թ. հունիս),
բ) անհրաժեշտ ծրագրային ապահովում (ժամկետ` 2005 թ. հունվար - 2005 թ. հունիս),
գ) հանրությանն այդ համակարգից օգտվելու հասանելիության ապահովում (ժամկետ` 2005 թ. հունիս - 2005 թ. հոկտեմբեր)`
համակարգի գործունեությանը վերաբերող ուղեցույցի ստեղծում,
անհրաժեշտ տեխնիկական զինվածության և տարածքների ապահովում,
հանրությանը բավարար իրազեկման ապահովում.
դ) համակարգից հաճախակի օգտվողների ուսուցում (ժամկետ` 2005 թ. հունիս - 2005 թ. հոկտեմբեր):
(2-րդ հավելվածը լրաց. 14.10.04 թիվ 1954-Ա որոշում)