Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ Ն ...

 

 

041.0606.050805

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2005 թվականի N 606-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «գ» ենթակետի`

1. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի լիագումար հանդիպմանը մասնակցելու նպատակով 2005 թվականի սեպտեմբերի 12-19-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

i

2. Ա. Մարգարյանի, Տ. Գրիգորյանի, Ռ. Դավթյանի, Վ. Ղազարյանի և Ա. Շահբազյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը` ներառյալ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հյուպատոսական գանձումների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Վ. Օսկանյանի և Ս. Ղազարյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հայրապետյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 02.09.05 թիվ 677-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի օգոստոսի 5-ի

N 606-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-19-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔ (ԱՄՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ

    Ս. Մարգարյան      - ՀՀ վարչապետի կինը

    Վ. Օսկանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարար

    Ռ. Հայրապետյան    - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Ն. Օսկանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի կինը

    Տ. Գրիգորյան      - ՀՀ վարչապետի ավագ օգնական

    Մ. Ավետիսյան      - ուղեկցող անձ

    Ս. Ղազարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական

    Ռ. Դավթյան        - ՀՀ վարչապետի օպերատոր

    Վ. Ղազարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

    Ա. Շահբազյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

(կազմը փոփ. 02.09.05 թիվ 677-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.08.2005
N 606-Ա
Որոշում