041.0677.020905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2005 թվականի N 677-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
ա) որոշմամբ հաստատված պատվիրակության կազմը «Վ. Օսկանյան» տողից հետո լրացնել «Ռ. Հայրապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» տողով.
բ) որոշման 2-րդ կետը լրացնել բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հայրապետյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ