050.0521.291105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2005 թվականի N 521-Ն
i
ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 420-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թողարկել Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ` հետևյալ չափանիշներով.
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Զանգվածը 31,1 գր
Տրամագիծը 40,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ
2. Հաստատել վերը նշված հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. նոյեմբերի 4-ի
թիվ 521-Ն որոշմամբ
_______________________________
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում