041.0781.061008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2008 թվականի N 781-Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցել աշխատանքային խմբի կողմից մշակված և հարակից փաստաթղթերի փաթեթը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի հոկտեմբերի 6-ի
N 781-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավարի տեղակալ)
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Ամալյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Արաբաջյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային
ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության
տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և
տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
(կազմը փոփ. 26.05.09 թիվ 432-Ն որոշում)