Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐ ...

 

20.10.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2025 թվականի N 458-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում` փաստաթղթային.

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

3. Անկախ սույն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գործակիցների կիրառությունից` շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված` շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0.5 գործակցի կիրառմամբ: Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

4. Երևանի քաղաքապետին` ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 458-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամի և կառուցվող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ,

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`

ա. 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամի և շենքի (շինության) կառուցվող վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամի և շենքի (շինության) կառուցվող վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

գ. 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամի և շենքի (շինության) կառուցվող վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափի հանրագումարի և սույն ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

 

._______________________.

|Գոտի    | Դրույքաչափ   |

|________|______________|

|1-2     |  7000000 դրամ|

|________|______________|

|3-5     |  6000000 դրամ|

|________|______________|

|6-7     |  5000000 դրամ|

|________|______________|

|8-9     |  4000000 դրամ|

|________|______________|

|10      |  3000000 դրամ|

|________|______________|

|11-12   |  2000000 դրամ|

._______________________.

 

ե. սույն կետի համաձայն` շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

._______________________.

|Գոտի    |Գոտիականության|

|        |գործակից      |

|________|______________|

|1-4     |     5.0      |

|________|______________|

|5-8     |     4.0      |

|________|______________|

|9-12    |     3.0      |

._______________________.

 

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամի և սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցվող վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 70000 /յոթանասուն հազար/ դրամի և սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցվող վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար (եթե սույն որոշման 3-րդ կետով այլ բան սահմանված չէ) տեղական տուրքը սահմանվում է`

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող` մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամի և կառուցվող անհատական բնակելի, այդ թվում այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

2) այլ շենքերի և շինությունների (այդ թվում` հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող` 300 քառակուսի մետրից ավել ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տան) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար`

ա. 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների կամ 300-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող` անհատական բնակելի տների համար` 420000 /չորս հարյուր քսան հազար/ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և անհատական բնակելի տների համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

գ. 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և անհատական բնակելի տների համար` 2800000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների և անհատական բնակելի տների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 14000000 /տասնչորս միլիոն/ դրամի հանրագումարի և սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

3. Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն հավելվածի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:

4. Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, տեղական տուրքը սահմանվում է 35000 /երեսունհինգ հազար/ դրամ:

5. Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` տեղական տուրքը սահմանվում է 600000 /վեց հարյուր հազար/ դրամ:

6. Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` տեղական տուրքը սահմանվում է 600000 /վեց հարյուր հազար/ դրամ:

7. Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` տեղական տուրքը սահմանվում է 600000 /վեց հարյուր հազար/ դրամ:

8. Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ դրամ:

9. Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

10. Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում, յուրաքանչյուր եռամսյակի համար ըստ գոտիավորման տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 1 աղյուսակի:

11. Երևանի վարչական տարածքում օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում, յուրաքանչյուր եռամսյակի համար ըստ գոտիավորման տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 2 աղյուսակի:

12. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար տեղական տուրքը սահմանվում է 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար:

13. Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

1) առևտրի օբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 1000000 /մեկ միլիոն/ դրամ,

3) բաղնիքների (սաունաների) համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

4) խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,

5) շահումով խաղերի համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

6) վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ:

14. Երևանի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 աղյուսակի:

15. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, սահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ:

16. Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 6000 /վեց հազար/ դրամ,

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 10500 /տասը հազար հինգ հարյուր/ դրամ,

3) այլ արտաքին գովազդի համար` 4500 /չորս հազար հինգ հարյուր/ դրամ,

4) սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ,

5) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` սահմանված տուրքի 25%-ի չափով,

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով:

17. Երևանի կամ վարչական շրջանների խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

18. Երևանի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար տեղական տուրքը սահմանվում է 10000 /տասը հազար/ դրամ:

19. Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

20. Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է`

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7500000 /յոթ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 15000000 /տասնհինգ միլիոն/ դրամ.

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 21000000 /քսանմեկ միլիոն/ դրամ.

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 30000000 /երեսուն միլիոն/ դրամ:

21. Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար` օրացուցային տարվա համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

2) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

22. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար` յուրաքանչյուր ամսվա համար տեղական տուրքը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

23. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար` մեկ անձի համար` օրական 500 /հինգ հարյուր/ դրամ:

i

24. Երևանի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը` մեկ քառակուսի մետրի համար, սահմանվում է 40000 /քառասուն հազար/ դրամ:

(24-րդ կետը փոփ. 13.10.2026 թիվ 656-Ն որոշում)

25. Երևանի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը` մեկ քառակուսի մետրի համար, սահմանվում է 20000 /քսան հազար/ դրամ:

(25-րդ կետը փոփ. 13.10.2026 թիվ 656-Ն որոշում)

 

Աղյուսակ N 1

 

Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի

թույլտվության դրույքաչափեր

 

1. Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է.

 

.____________________________________________________________.

|գոտի        |մինչև |26-ից |50-ից  |100-ից |200-ից |500 և    |

|            |26 քմ.|մինչև |մինչև  |մինչև  |մինչև  |ավելի քմ.|

|            |      |50 քմ.|100 քմ.|200 քմ.|500 քմ.|         |

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|1-ին        |17,500|22,750| 35,000| 43,750| 78,750|  175,000|

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|1-ին բակային|14,000|18,200| 28,000| 35,000| 63,000|  140,000|

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|2-րդ        |10,500|13,650| 21,000| 26,250| 47,250|  105,000|

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|2-րդ բակային|8,225 |10,692| 16,450| 20,562| 37,012|   82,250|

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|3-րդ        |6,825 | 8,872| 13,650| 17,062| 30,712|   68,250|

|____________|______|______|_______|_______|_______|_________|

|4-րդ        |4,200 | 5,460|  8,400| 10,500| 18,900|   42,000|

.____________________________________________________________.

 

2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.

 

1-ին գոտի

 

._____________________________________________________________________.

|վարչական շրջան  |             փողոցի և  տարածքի անվանում             |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Աբովյան փողոց                                       |

|Կենտրոն         |Ագաթանգեղոսի փողոց                                  |

|Կենտրոն         |Ալեք Մանուկյան փողոց                                |

|Կենտրոն         |Ամիրյան փողոց                                       |

|Կենտրոն         |Արգիշտի փողոց                                       |

|Կենտրոն         |Բայրոնի փողոց                                       |

|Կենտրոն         |Բուզանդի փողոց                                      |

|Կենտրոն         |Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց                       |

|Կենտրոն         |Եզնիկ Կողբացու փողոց                                |

|Կենտրոն         |Երվանդ Քոչարի փողոց                                 |

|Կենտրոն         |Զաքյան փողոց                                        |

|Կենտրոն         |Թումանյան փողոց                                     |

|Կենտրոն         |Թամանյան փողոց                                      |

|Կենտրոն         |Իսահակյան փողոց                                     |

|Կենտրոն         |Իտալիայի փողոց                                      |

|Կենտրոն         |Լեոյի փողոց                                         |

|Կենտրոն         |Խանջյան փողոց                                       |

|Կենտրոն         |Խորենացի փողոց (Սարյան փողոցից մինչև  Նար-Դոս փողոց)|

|Կենտրոն         |Կորյունի փողոց                                      |

|Կենտրոն         |Հանրապետության փողոց                                |

|Կենտրոն         |Հերացու փողոց                                       |

|Կենտրոն         |Հին Երևանցու  փողոց                                 |

|Կենտրոն         |Հյուսիսային պողոտա                                  |

|Կենտրոն         |Մարկ Գրիգորյան փողոց                                |

|Կենտրոն         |Սարյան փողոց                                        |

|Կենտրոն         |Մաշտոցի պողոտա                                      |

|Կենտրոն         |Մարշալ Բաղրամյան պողոտա                             |

|Կենտրոն         |Մոսկովյան փողոց                                     |

|Կենտրոն         |Նալբանդյան փողոց                                    |

|Կենտրոն         |Նար-Դոսի փողոց                                      |

|Կենտրոն         |Չարենցի փողոց                                       |

|Կենտրոն         |Պարոնյան փողոց                                      |

|Կենտրոն         |Պուշկինի փողոց                                      |

|Կենտրոն         |Սայաթ-Նովայի պողոտա                                 |

|Կենտրոն         |Վազգեն Սարգսյան փողոց                               |

|Կենտրոն         |Վարդանանց փողոց                                     |

|Կենտրոն         |Տերյան փողոց                                        |

|Կենտրոն         |Տիգրան Մեծի պողոտա (Հանր. հրապարակից մինչև  Նար-Դոս |

|                |փողոց)                                              |

|Կենտրոն         |Տպագրիչների փողոց                                   |

|Կենտրոն         |Արամի փողոց                                         |

|Կենտրոն         |Բեյրութի փողոց                                      |

|Կենտրոն         |Դեղատան փողոց                                       |

|Կենտրոն         |Զորյան փողոց                                        |

|Կենտրոն         |Իսրայելյան փողոց                                    |

|Կենտրոն         |Ձորափի փողոց                                        |

|Կենտրոն         |Մելիք-Ադամյան փողոց                                 |

|Կենտրոն         |Շարիմանյան փողոց                                    |

|Կենտրոն         |Ֆիրդուսու փողոց                                     |

|Կենտրոն         |Ավագ Պետրոսյան փողոց                                |

|Կենտրոն         |Գրիգոր Քոչարի փողոց                                 |

|Կենտրոն         |Մհեր Մկրտչյան փողոց                                 |

|Կենտրոն         |Սպենդիարյան փողոց                                   |

|Կենտրոն         |Քաջազնունու փողոց                                   |

|Կենտրոն         |Մյասնիկյան պողոտա                                   |

|Կենտրոն         |Արշակունյաց պողոտա                                  |

|Կենտրոն         |Անտոն Քոչինյան փողոց                                |

|Կենտրոն         |Ղազար Փարպեցու փողոց                                |

|Կենտրոն         |Պռոշյան փողոց                                       |

|Կենտրոն         |Անտառային փողոց                                     |

|Կենտրոն         |Օղակաձև  զբոսայգի                                   |

|Կենտրոն         |Զարուբյան փողոց                                     |

|Կենտրոն         |Սարմենի փողոց                                       |

|Կենտրոն         |Աղայան փողոց                                        |

|Կենտրոն         |Մակար Եկմալյան փողոց                                |

|Կենտրոն         |Ծիծեռնակաբերդի խճուղի                               |

|Կենտրոն         |Դերենիկ Դեմիրճյան փողոց                             |

|Կենտրոն         |Ծովակալ Իսակովի պողոտա                              |

|Կենտրոն         |Զարոբյան փողոց                                      |

|Կենտրոն         |Ասրիևի  փողոց                                       |

|Կենտրոն         |Գևորգ  Էմինի փողոց                                  |

|Կենտրոն         |Կարեն Դեմիրճյան պողոտա                              |

|Կենտրոն         |Ձորագյուղ ազգագրական թաղ.                           |

|Կենտրոն         |Անրի Վերնոյի փողոց                                  |

|Կենտրոն         |Ռաֆայել Լեմկինի փողոց                               |

|Կենտրոն         |Սիլվա Կապուտիկյան փողոց                             |

|Կենտրոն         |Հնդկաստանի փողոց                                    |

|Կենտրոն         |Լեոնիդ Ազգալդյան փողոց                              |

|Կենտրոն         |Վերին Անտառային փողոց                               |

|Արաբկիր         |Մարշալ Բաղրամյան պողոտա                             |

|Արաբկիր         |Կոմիտասի պողոտա                                     |

|Արաբկիր         |Բարեկամության հրապարակ                              |

|Արաբկիր         |Պռոշյան փողոց                                       |

|Արաբկիր         |Վազգեն Առաջին Վեհափառի փողոց /նախկին անվանում`      |

|                |Կասյան փողոց/                                       |

|Արաբկիր         |Կիևյան  փողոց                                       |

|Նոր Նորք        |Գայի պողոտա                                         |

|Նոր Նորք        |Մյասնիկյան պողոտա                                   |

|Շենգավիթ        |Ծովակալ Իսակովի պողոտա                              |

|Մալաթիա-Սեբաստիա|«Զվարթնոց» օդանավակայան                             |

|-               |Հրազդանի կիրճ. (ամբողջ երկայնքով մինչև  Երևանյան    |

|                |լիճ)                                                |

._____________________________________________________________________.

 

2-րդ գոտի

 

._____________________________________________________________________.

|վարչական շրջան  |             փողոցի և  տարածքի անվանում             |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Աշտարակի խճուղի                                     |

|Աջափնյակ        |Բաշինջաղյան փողոց                                   |

|Աջափնյակ        |Գրիգոր Հասրաթյան փողոց                              |

|Աջափնյակ        |Քըրք Քըրքորյան փողոց                                |

|Աջափնյակ        |Հալաբյան փողոց                                      |

|Աջափնյակ        |Մազմանյան փողոց                                     |

|Աջափնյակ        |Մարգարյան փողոց                                     |

|Աջափնյակ        |Շինարարների փողոց                                   |

|Աջափնյակ        |Շիրազի փողոց                                        |

|Աջափնյակ        |Ջանիբեկյան փողոց                                    |

|Աջափնյակ        |Սեբաստիայի փողոց                                    |

|Աջափնյակ        |Բեկնազարյան փողոց                                   |

|Աջափնյակ        |Մետաքսյա Սիմոնյանի փողոց                            |

|Աջափնյակ        |Վարդուհի Վարդերեսյանի փողոց                         |

|Աջափնյակ        |Եգիպտոսի հրապարակ                                   |

|Ավան            |Աճառյան փողոց                                       |

|Ավան            |Մյասնիկյան պողոտա                                   |

|Ավան            |Մարշալ Բաբաջանյան փողոց                             |

|Ավան            |Մարշալ Խուդյակովի փողոց                             |

|Ավան            |Ռուբինյանց փողոց                                    |

|Ավան            |Գայի պողոտա                                         |

|Արաբկիր         |Ազատության պողոտա                                   |

|Արաբկիր         |Նաիրի Զարյան փողոց                                  |

|Արաբկիր         |Հակոբ Հակոբյան փողոց                                |

|Արաբկիր         |Հրաչյա Քոչարի փողոց                                 |

|Արաբկիր         |Վահրամ Փափազյան                                     |

|Արաբկիր         |Վաղարշյան փողոց                                     |

|Արաբկիր         |Թբիլիսյան խճուղի                                    |

|Արաբկիր         |Բաբայան փողոց                                       |

|Արաբկիր         |Գյուլբենկյան փողոց                                  |

|Արաբկիր         |Լեռ Կամսարի փողոց                                   |

|Դավթաշեն        |Անաստաս Միկոյան փողոց                               |

|Դավթաշեն        |Սասնա Ծռեր փողոց                                    |

|Դավթաշեն        |Տիգրան Պետրոսյան փողոց                              |

|Դավթաշեն        |Սամվել Գևորգյան  փողոց                              |

|Դավթաշեն        |Աշտարակի խճուղի                                     |

|Դավթաշեն        |Դավթաշեն 1-ին թաղամաս                               |

|Դավթաշեն        |Դավթաշեն 2-րդ թաղամաս                               |

|Դավթաշեն        |Դավթաշեն 3-րդ թաղամաս                               |

|Դավթաշեն        |Դավթաշեն 4-րդ թաղամաս                               |

|Էրեբունի        |Ազատամարտիկների պողոտա                              |

|Էրեբունի        |Աթոյան փողոց                                        |

|Էրեբունի        |Այվազովսկու փողոց                                   |

|Էրեբունի        |Արցախի փողոց                                        |

|Էրեբունի        |Գաջեգործների փողոց                                  |

|Էրեբունի        |Դավիթ-Բեկի փողոց                                    |

|Էրեբունի        |Էրեբունի փողոց                                      |

|Էրեբունի        |Խորենացու փողոց                                     |

|Էրեբունի        |Քրիստափորի փողոց                                    |

|Էրեբունի        |Մուրացանի փողոց                                     |

|Էրեբունի        |Ռոստովյան փողոց                                     |

|Էրեբունի        |Տիգրան Մեծի պողոտա                                  |

|Էրեբունի        |Տիտոգրադյան փողոց                                   |

|Էրեբունի        |Խաղաղ Դոնի փողոց                                    |

|Էրեբունի        |Բելինսկու փողոց                                     |

|Էրեբունի        |Նուբարաշենի փողոց                                   |

|Էրեբունի        |Սասունցի Դավթի փողոց                                |

|Կենտրոն         |Բրյուսովի փողոց                                     |

|Կենտրոն         |Սարալանջի փողոց                                     |

|Կենտրոն         |Քրիստափորի փողոց                                    |

|Կենտրոն         |Խորենացու փողոց (Նար-Դոս փողոց դեպի Խորենացու 4-րդ  |

|                |նրբանցք)                                            |

|Կենտրոն         |Տիգրան Մեծի (Նար-Դոս փողոց դեպի Քրիստափորի փողոց)   |

|Կենտրոն         |Աթենքի փողոց                                        |

|Կենտրոն         |Լենինգրադյան փողոց                                  |

|Կենտրոն         |Սերգեյ Փարաջանովի փողոց                             |

|Կենտրոն         |Խորեն Աբրահամյան փողոց                              |

|Մալաթիա-Սեբաստիա|Առնո Բաբաջանյան փողոց                               |

|Մալաթիա-Սեբաստիա|Անդրանիկի փողոց                                     |

|Մալաթիա-Սեբաստիա|Քըրք Քըրքորյան փողոց                                |

|Մալաթիա-Սեբաստիա|Սեբաստիա փողոց                                      |

|Մալաթիա-Սեբաստիա|Սվաճյան փողոց                                       |

|Մալաթիա-Սեբաստիա|Տիչինայի փողոց                                      |

|Մալաթիա-Սեբաստիա|Դեֆանս Հաուզինգ թաղամաս                             |

|Մալաթիա-Սեբաստիա|Րաֆֆու փողոց                                        |

|Մալաթիա-Սեբաստիա|Իսակովի պողոտա                                      |

|Մալաթիա-Սեբաստիա|Գուսան Շերամի փողոց                                 |

|Մալաթիա-Սեբաստիա|Մալաթիայի փողոց                                     |

|Մալաթիա-Սեբաստիա|Օհանովի փողոց                                       |

|Մալաթիա-Սեբաստիա|Ծիծեռնակաբերդի խճուղի                               |

|Մալաթիա-Սեբաստիա|Մոնթե Մելքոնյան փողոց                               |

|Նոր Նորք        |Թևոսյան  փողոց                                      |

|Նոր Նորք        |Ալեքսանդր Միքայելյան փողոց                          |

|Նոր Նորք        |Բագրևանդի  փողոց                                    |

|Նոր Նորք        |Արտեմ Միկոյան փողոց                                 |

|Նոր Նորք        |Սամվել Սաֆարյան փողոց                               |

|Նոր Նորք        |Դավիթ-Բեկի փողոց                                    |

|Նորք-Մարաշ      |Արմենակ Արմենակյան փողոց                            |

|Նորք-Մարաշ      |Դավիթ Բեկի փողոց                                    |

|Նորք-Մարաշ      |Հովսեփյան փողոց                                     |

|Շենգավիթ        |Արշակունյաց պողոտա                                  |

|Շենգավիթ        |Արտաշատի խճուղի                                     |

|Շենգավիթ        |Արտաշեսյան փողոց                                    |

|Շենգավիթ        |Բագրատունյաց փողոց                                  |

|Շենգավիթ        |Գարեգին Նժդեհի փողոց                                |

|Շենգավիթ        |Մանանդյան փողոց                                     |

|Շենգավիթ        |Մայիսի 9 փողոց                                      |

|Շենգավիթ        |Նորագավիթ 1-ին փողոց                                |

|Շենգավիթ        |Շիրակի փողոց                                        |

|Շենգավիթ        |Տարոնցու փողոց                                      |

|Շենգավիթ        |Եղբայրության փողոց                                  |

|Շենգավիթ        |Թամանցիների փողոց                                   |

|Շենգավիթ        |Չեխովի փողոց                                        |

|Շենգավիթ        |Քրիստափորի փողոց                                    |

|Շենգավիթ        |Ամերիկյան փողոց                                     |

|Քանաքեռ-Զեյթուն |Ազատության պողոտա                                   |

|Քանաքեռ-Զեյթուն |Դավիթ Անհաղթի փողոց                                 |

|Քանաքեռ-Զեյթուն |Թբիլիսյան խճուղի                                    |

|Քանաքեռ-Զեյթուն |Թբիլիսյան խճուղու նրբանցք                           |

|Քանաքեռ-Զեյթուն |Ռուբինյանց փողոց                                    |

|Քանաքեռ-Զեյթուն |Սևակի  փողոց                                        |

|Քանաքեռ-Զեյթուն |Զաքարիա Սարկավագի փողոց                             |

|Քանաքեռ-Զեյթուն |Կարապետ Ուլնեցու փողոց                              |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2025
N 458-Ն
Որոշում