Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2021 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն որոշման (այսուհետ` Որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով» բառերով:

2. Որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ երկրորդ նախադասությամբ.

«Մյուս ընտրությունների ժամանակ, եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա սույն կետում նշված տեղեկանքն առանձին փաթեթավորվում և տեղադրվում է պարկում.»,

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (բացառությամբ` զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում (տեղադրվում) են առանձին` մեկանգամյա օգտագործման փոքր պարկում: Ընտրողների ցուցակների պարկը փակվում, կնքվում է սույն կարգով սահմանված կարգով և ստորագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում ընտրական փաստաթղթերի պարկում:»,

3) 4-րդ կետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով, իսկ «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում» բառերը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.05.2021
N 23-Ն
Որոշում