Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2021 թվականի N 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 11-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 96-Ն որոշման (այսուհետ` Որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

2. Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի

1) 2-րդ կետի երրորդ պարբերությունից «, կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների» բառերը հանել,

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում` հետևյալ աղյուսակներում.

 

._____________________________________________________________________.

|Տարածքային ընտրական հանձնաժողով N                                    |

|_____________________________________________________________________|

|Ընտրական տեղամաս N                                                   |

|_____________________________________________________________________|

|Ընտրողների ցուցակում ընտրողների թիվը                                 |

|_____________________________________________________________________|

|Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ    |

|ցուցակում ընտրողների թիվը                                            |

|_____________________________________________________________________|

|Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը |

|_____________________________________________________________________|

|Ընտրողների ընդհանուր թիվը                                            |

|_____________________________________________________________________|

|Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը                             |

|_____________________________________________________________________|

|Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող        |

|դրոշմանիշերի ընդհանուր թիվը                                          |

|_____________________________________________________________________|

|Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված         |

|կտրոնների ընդհանուր թիվը                                             |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված քվեարկության       |

|կտրոնների թիվը                                                       |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը         |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը                         |

|_____________________________________________________________________|

|Չօգտագործված համարակալված կտրոնների թիվը                             |

|_____________________________________________________________________|

|Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը                         |

|_____________________________________________________________________|

|Անվավեր քվեաթերթիկների թիվը                                          |

|_____________________________________________________________________|

|...|                                                                 |

|___|Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը,                        |

|...|կուսակցությունների դաշինքին                                      |

|___|կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը                               |

|...|                                                                 |

|_____________________________________________________________________|

|Անճշտությունների չափը                                                |

._____________________________________________________________________.

«,

 

3) 4-րդ կետից «ընտրական տարածքի,» բառերը հանել,

4) 9-րդ կետում «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների:» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի և տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:» բառերով,

5) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով, իսկ «Գյումրու և Վանաձորի ավագանիների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում`» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների և մեծամասնական ընտրակարգով անցկացվող» բառերով,

6) 12-րդ կետում «հանրաքվեի» բառից հետո լրացնել «տեղական հանրաքվեի» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.05.2021
N 19-Ն
Որոշում