Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետում «պաշտպանական քաղաքականության վարչության» բառերը փոխարինել «գործերի կառավարչության» բառերով.

2) հավելված 2-ի 18-րդ կետի առաջին նախադասությունում «պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության իրավախորհրդատուն» բառերը փոխարինել «գործերի կառավարչության լիցենզավորման գործընթացի ապահովման բաժնի պետը» բառերով:

 

    ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ               Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
12.10.2021
N 22-Ն
Հրաման