ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2025 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Վարչական վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով` «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:».
i
2) հավելվածի 7-րդ կետում «Վերլուծված տվյալներն ամփոփվում են և տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե: Ամփոփ տվյալներն արխիվացվում են (պահպանվում են) էլեկտրոնային տարբերակով, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով` լիազոր մարմնի կազմում գործող մասնագիտացված կառույցի կողմից» բառերը փոխարինել «Վերլուծված տվյալներն ամփոփվում և արխիվացվում են (պահպանվում են) «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգում: Ամփոփված տվյալները տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. հուլիսի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2025 թվական: