Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 20 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2021 թվականի N 206-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2073-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2073-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 2-րդ կետը «դրույթները» բառից հետո լրացնել «կամ այն զինծառայողը, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու» բառերով.

2) հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով` Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար`

1) ամսական 200000 դրամի չափով` հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100000 դրամ ստացող զինծառայողին.

2) ամսական 300000 դրամի չափով` այն զինծառայողին, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել հիմնադրամի շահառու:»,

բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                              Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի

Երևան

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2021
N 206-Լ
Որոշում