Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 32-05.02-2026 «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 32-05.02-2026 «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 27-Ն

 

ՀՀՇՆ 32-05.02-2026 «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 32-05.02-2026 «Օդանավակայաններ. Հողհատկացման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված Հավելվածի 130-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    9/3/2026                               Ե. Վարդանյան

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2026 թվականի սեպտեմբերի 3-ի

N 27-Ն հրամանի

 

«ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն շինարարական նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են նոր կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող (արդիականացվող) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների (աերոդրոմների) տարածքի պլանավորման և զարգացման հեռանկարների, ինչպես նաև աերոդրոմների սանիտարապաշտպանական գոտիների և դրանց օգտագործման պահանջներ` հիմնվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (այսուհետ` ԻԱՏԱ) չափորոշիչների և առաջարկվող գործելաձևերի վրա:

2. ԻԿԱՕ-ի ստանդարտների և առաջարկությունների վերանայման դեպքում, անհրաժեշտ է ղեկավարվել ԻԿԱՕ-ի վերջին ստանդարտների տեխնիկական պահանջներով:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Նորմերում կիրառված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին.

 

._____________________________________________________________________.

|1)  |ՀՀ հողային օրենսգիրք                             |ՀՀ օրենսգիրք  |

|____|_________________________________________________|______________|

|2)  |«Ավիացիայի մասին»                                |ՀՀ օրենք      |

|____|_________________________________________________|______________|

|3)  |«Քաղաքաշինության մասին»                          |ՀՀ օրենք      |

|____|_________________________________________________|______________|

|4)  |«Տրանսպորտի մասին»                               |ՀՀ օրենք      |

|____|_________________________________________________|______________|

|5)  |«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և    |ՀՀ օրենք      |

|    |փորձաքննության մասին»                            |              |

|____|_________________________________________________|______________|

|6)  |«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով     |ՀՀ օրենք      |

|    |սեփականության օտարման մասին»                     |              |

|____|_________________________________________________|______________|

|7)  |(ԻԿԱՕ) «Աերոդրոմներ» 14-րդ հավելվածի Հատոր       |Միջազգային    |

|    |1. «Աերոդրոմների նախագծում և  շահագործում» (ICAO)|ստանդարտներ և |

|    |Annex 14, «Aerodromes» Volume I. Aerodrome Design|առաջարկվող    |

|    |and Operations)                                  |գործելաձևեր   |

|____|_________________________________________________|______________|

|8)  |(ԻԿԱՕ) «Շրջակա միջավայրի պաշտպանություն. Օդանա-  |Միջազգային    |

|    |վերի աղմուկ» 16-րդ հավելված, հատոր 1) (ICAO)     |ստանդարտներ և |

|    |Annex 16 - Environmental Protection - Volume I - |առաջարկվող    |

|    |Aircraft Noise                                   |գործելաձևեր   |

|____|_________________________________________________|______________|

|9)  |(Doc 9184-AN/902) ԻԿԱՕ «Օդանավակայանների պլանա-  |Միջազգային    |

|    |վորման ձեռնարկ». Մաս 1. «Գլխավոր պլանավորում»    |ձեռնարկ       |

|    |(ICAO) (Doc 9184 - Part 1) Airport Planning      |              |

|    |Manual - Part I - Master Planning)               |              |

|____|_________________________________________________|______________|

|10) |Doc 9157 AN/901 (ԻԿԱՕ) Աերոդրոմների նախագծման    |Միջազգային    |

|    |ձեռնարկ Հատոր 1, «Վազքուղիներ» (ICAO) (Doc 9157) |ձեռնարկ       |

|    |Aerodrome Design Manual Part 1 - Runways)        |              |

|____|_________________________________________________|______________|

|11) |(Doc 9184-AN/902) ԻԿԱՕ «Օդանավակայանների պլանա-  |Միջազգային    |

|    |վորման ձեռնարկ». Մաս II. «Հողերի օգտագործում և   |ձեռնարկ       |

|    |բնապահպանական կառավարում» (ICAO) (Doc 9184 - Part|              |

|    |2) Airport Planning Manual - Part II - Land Use  |              |

|    |and Environmental Management)                    |              |

|____|_________________________________________________|______________|

|12) |(Doc 9829 (AN/902) (ԻԿԱՕ) «Ձեռնարկ օդանավերի     |Միջազգային    |

|    |աղմուկի կառավարման հավասարակշռված մոտեցման       |ձեռնարկ       |

|    |կիրառման վերաբերյալ» (ICAO) Doc 9829 (AN/902)    |              |

|    |«Guidance on the Balanced Approach to Aircraft   |              |

|    |Noise Management»)                               |              |

|____|_________________________________________________|______________|

|13) |Doc 9184, Մաս 2 (ԻԿԱՕ) «Հողօգտագործում և  շրջակա |Միջազգային    |

|    |միջավայրի վերահսկողություն» (ICAO) Doc 9184, Part|ձեռնարկ       |

|    |2 (Airport Planning Manual, Part 2 - Land Use and|              |

|    |Environmental Control)                           |              |

|____|_________________________________________________|______________|

|14) |«Օդանավակայանների զարգացման ուղեցույց ձեռնարկ    |Օդային տրանս- |

|    |(Airport Development Reference Manual (ADRM))    |պորտի միջազգա-|

|    |                                                 |յին ասոցիացիա-|

|    |                                                 |յի (ԻԱՏԱ) և   |

|    |                                                 |Օդանավակայան- |

|    |                                                 |ների միջազգա- |

|    |                                                 |յին խորհրդի   |

|    |                                                 |(ՕՄԽ/ACI)     |

|    |                                                 |համատեղ հրատա-|

|    |                                                 |րակություն    |

|____|_________________________________________________|______________|

|15) |«Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության    |ՀՀ կառավարու- |

|    |կազմակերպման միասնական համակարգի գործունեության  |թյան 2003 թվա-|

|    |և  օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու  |կանի հուլիսի  |

|    |մասին»                                           |3-ի N 825-Ն   |

|    |                                                 |որոշում       |

|____|_________________________________________________|______________|

|16) |«Պետական և  համայնքային սեփականություն հանդիսացող|ՀՀ կառավարու- |

|    |հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և    |թյան 2001     |

|    |օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»   |թվականի ապրիլի|

|    |                                                 |12-ի N 286    |

|    |                                                 |որոշում       |

|____|_________________________________________________|______________|

|17) |«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման      |ՀՀ կառավարու- |

|    |նպատակով թույլտվությունների և  այլ փաստաթղթերի   |թյան 2015     |

|    |տրամադրման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապե-|թվականի մարտի |

|    |տության կառավարության մի շարք որոշումներ ուժը    |19-ի N 596-Ն  |

|    |կորցրած ճանաչելու մասին»                         |որոշում       |

|____|_________________________________________________|______________|

|18) |«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայ- |ՀՀ կառավարու- |

|    |րերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական   |թյան 2011     |

|    |պլանավորման փաստաթղթերի և  բնակավայրերի տարածք-  |թվականի       |

|    |ների գոտևորման  նախագծերի մշակման, փորձաքննու-   |դեկտեմբերի    |

|    |թյան, համաձայնեցման, հաստատման և  փոփոխման կարգը |29-ի N 1920-Ն |

|    |հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարու-|որոշում       |

|    |թյան մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու   |              |

|    |մասին»                                           |              |

|____|_________________________________________________|______________|

|19) |«Հայաստանի Հանրապետության միջազգային և  ներքին   |ՀՀ տարածքային |

|    |օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը|կառավարման և  |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարու-|ենթակառուց-   |

|    |թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր     |վածքների      |

|    |վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի N 68-Ն  |նախարարի      |

|    |հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»            |2024 թվականի  |

|    |                                                 |դեկտեմբերի    |

|    |                                                 |19-ի N 19-Ն   |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|20) |«Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմ-|ՀՀ կառավարու- |

|    |ների շահագործման պայմանները»                     |թյան առընթեր  |

|    |                                                 |քաղաքացիական  |

|    |                                                 |ավիացիայի     |

|    |                                                 |գլխավոր       |

|    |                                                 |վարչության    |

|    |                                                 |2007 թվականի  |

|    |                                                 |ապրիլի 23-ի   |

|    |                                                 |N 64-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|21) |«Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և  հասարակական  |ՀՀ առողջապահ- |

|    |շենքերում և  բնակելի կառուցապատման տարածքներում» |ության        |

|    |N 2-III-11.3 սանիտարական նորմերը                 |նախարարի 2002 |

|    |հաստատելու մասին»                                |թվականի մարտի |

|    |                                                 |6-ի N 138     |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|22) |«Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական |ՀՀ առողջապահ- |

|    |ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ)» սանիտարական կանոններ և  |ության        |

|    |նորմեր N 2.1.8-010-06 հաստատելու մասին»          |նախարարի 2006 |

|    |                                                 |թվականի       |

|    |                                                 |օգոստոսի 16-ի |

|    |                                                 |N 933-Ն հրաման|

|____|_________________________________________________|______________|

|23) |«Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և      |ՀՀ կառավարու- |

|    |շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և    |թյանն առընթեր |

|    |բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և |քաղաքաշինու-  |

|    |Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի|թյան պետական  |

|    |2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը |կոմիտեի       |

|    |կորցրած  ճանաչելու մասին»                        |նախագահի 2017 |

|    |                                                 |թվականի       |

|    |                                                 |սեպտեմբերի    |

|    |                                                 |11-ի N 128-Ն  |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|24) |ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և   |ՀՀ քաղաքաշին- |

|    |գյուղական բնակավայրերի հատակագծում և  կառուցապա- |ության կոմիտեի|

|    |տում» Հայաստանի Հանրապետության շինարարական       |նախագահի 2023 |

|    |նորմերը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության   |թվականի մայիսի|

|    |քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի |22-ի N 04-Ն   |

|    |14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու      |հրաման        |

|    |մասին»                                           |              |

|____|_________________________________________________|______________|

|25) |ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» Հայաստանի       |ՀՀ քաղաքաշի-  |

|    |Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և  |նության կոմի- |

|    |Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի |տեի նախագահի  |

|    |նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն        |2026 թվականի  |

|    |հրամանում փոփոխություն կատարելու մասին»          |հուլիսի 9-ի   |

|    |                                                 |N 24-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|26) |ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն»  |ՀՀ քաղաքաշի-  |

|    |Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը     |նության կոմի- |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշի- |տեի նախագահի  |

|    |նության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի    |2024 թվականի  |

|    |N 167-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»    |հունվարի 15-ի |

|    |                                                 |N 03-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|27) |ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և  հասարակական    |ՀՀ քաղաքաշի-  |

|    |նշանակության շենքերի ու շինությունների           |նության կոմի- |

|    |սանիտարապաշտպանական գոտիներ և  սանիտարական       |տեի նախագահի  |

|    |դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական|2024 թվականի  |

|    |նորմերը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության   |փետրվարի 1-ի  |

|    |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի    |N 06-Ն հրաման |

|    |հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն       |              |

|    |կատարելու մասին»                                 |              |

|____|_________________________________________________|______________|

|28) |ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ   |ՀՀ քաղաքաշի-  |

|    |շինարարությունում. Հիմնական դրույթներ» Հայաստանի |նության կոմի- |

|    |Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու    |տեի նախագահի  |

|    |և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության      |2026 թվականի  |

|    |կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն|հունվարի 22-ի |

|    |հրամանում փոփոխություն կատարելու մասին»          |N 04-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|29) |ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները        |ՀՀ քաղաքաշի-  |

|    |շինարարությունում» Հայաստանի Հանրապետության      |նության կոմի- |

|    |շինարարական նորմերը հաստատելու և  Հայաստանի      |տեի նախագահի  |

|    |Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |2022 թվականի  |

|    |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում       |հուլիսի 29-ի  |

|    |փոփոխություն կատարելու մասին»                    |N 17-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|30) |ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից»        |ՀՀ քաղաքաշի-  |

|    |շինարարական նորմերը հաստատելու և  Հայաստանի      |նության       |

|    |Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001     |նախարարի 2014 |

|    |թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում            |թվականի մարտի |

|    |փոփոխություն կատարելու մասին»                    |17-ի N 79-Ն   |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|31) |ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարու-  |ՀՀ քաղաքաշի-  |

|    |թյուն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը     |նության կոմի- |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշի- |տեի նախագահի  |

|    |նության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն|2020 թվականի  |

|    |հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»            |դեկտեմբերի    |

|    |                                                 |28-ի N 102-Ն  |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|32) |ՀՀԿՀ 11-101-2026 «Ինժեներագեոդեզիական հետազննու- |ՀՀ քաղաքաշի-  |

|    |թյուններ» Հայաստանի Հանրապետության կանոնների     |նության կոմի- |

|    |հավաքածուն հաստատելու մասին»                     |տեի նախագահի  |

|    |                                                 |2026 թվականի  |

|    |                                                 |հունվարի 29-ի |

|    |                                                 |N 05-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|33) |ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ»      |ՀՀ քաղաքաշի-  |

|    |Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը     |նության կոմի- |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշի- |տեի նախագահի  |

|    |նության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի    |2022 թվականի  |

|    |14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու     |դեկտեմբերի    |

|    |մասին»                                           |12-ի N 28-Ն   |

|    |                                                 |հրաման        |

|____|_________________________________________________|______________|

|34) |ՀՀՇՆ 32-04-2024 «Թունելներ երկաթուղային և        |ՀՀ քաղաքաշի-  |

|    |ավտոճանապարհային» Հայաստանի Հանրապետության       |նության կոմի- |

|    |շինարարական նորմերը հաստատելու և  Հայաստանի      |տեի նախագահի  |

|    |Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի  |2024 թվականի  |

|    |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում       |հունվարի 16-ի |

|    |փոփոխություն կատարելու մասին»                    |N 04-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|35) |ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության     |ՀՀ քաղաքաշի-  |

|    |քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց-  |նության կոմի- |

|    |ներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը|տեի նախագահի  |

|    |հաստատելու մասին»                                |2022 թվականի  |

|    |                                                 |ապրիլի 4-ի    |

|    |                                                 |N 04-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|36) |ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և    |ՀՀ քաղաքաշի-  |

|    |կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարա-|նության կոմի- |

|    |կան նորմերը հաստատելու և  Հայաստանի Հանրապետու-  |տեի նախագահի  |

|    |թյան քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022       |2022 թվականի  |

|    |թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխու-   |հուլիսի 8-ի   |

|    |թյուն կատարելու մասին»                           |N 16-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|37) |ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարա-  |ՀՀ քաղաքաշի-  |

|    |րում և  ջրահեռացում» շինարարական նորմերը         |նության կոմի- |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշի- |տեի նախագահի  |

|    |նության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82|2014 թվականի  |

|    |հրամանում փոփոխություն կատարելու մասին»          |մարտի 17-ի    |

|    |                                                 |N 80-Ն հրաման |

|____|_________________________________________________|______________|

|38) |ՀՍՏ ԳՕՍՏ 21.101-99                               |«Նախագծային   |

|    |                                                 |փաստաթղթերի   |

|    |                                                 |համակարգ      |

|    |                                                 |շինարարության |

|    |                                                 |համար.        |

|    |                                                 |Նախագծային և  |

|    |                                                 |աշխատանքային  |

|    |                                                 |փաստաթղթերի   |

|    |                                                 |հիմնական      |

|    |                                                 |պահանջներ»    |

|____|_________________________________________________|______________|

|39) |ԳՕՍՏ 22283-2014                                  |«Ավիացիոն     |

|    |                                                 |աղմուկ. Բնա-  |

|    |                                                 |կելի կառուցա- |

|    |                                                 |պատման տարածք-|

|    |                                                 |ներում աղմուկի|

|    |                                                 |թույլատրելի   |

|    |                                                 |մակարդակներ   |

|    |                                                 |և  դրա չափման |

|    |                                                 |մեթոդներ»     |

._____________________________________________________________________.

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Նորմերում կիրառվում են հետևյալ հասկացությունները` համապատասխան սահմանումներով.

1) քաղաքացիական ավիացիա` ավիացիա, որն օգտագործվում է քաղաքացիների և տնտեսության կարիքներն ապահովելու նպատակով (ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ (առևտրային) և մասնավոր չվերթների կազմակերպում, ինչպես նաև ավիացիայի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն և ավիացիոն հատուկ աշխատանքներ),

2) օդանավակայան` շինությունների համալիր, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով,

3) աերոդրոմ` հողային տարածք կամ ջրային տարածք (ներառյալ` շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով,

4) քաղաքացիական ավիացիայի օդանավակայան (աերոդրոմ)` քաղաքացիական ավիացիայի օդանավերի սպասարկման համար նախատեսված օդանավակայան (աերոդրոմ),

5) ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար,

6) թռիչքային անվտանգություն` վիճակ, որի դեպքում վնասի կամ վնասվածքի ռիսկը սահմանափակվում է ընդունելի մակարդակով,

7) օդային տարածքի օգտագործում` օդանավերի թռիչքներից բացի` օդային տարածքում նյութական օբյեկտների տեղաշարժման հետ կապված գործունեություն (հրթիռների արձակում, օդային ռմբահարումներ, պայթեցման աշխատանքներ, բարձրաբերձ շինությունների շինարարություն, էլեկտրամագնիսական ճառագայթում և այլն), որը կարող է սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը և ապահովությանը,

8) օդանավի շարժիչների արտանետումներ` օդանավի շարժիչներից վնասակար գազային նյութերի արտանետում, ինչպիսիք են ծուխը, չայրված ածխաջրածինները, ածխածնի օքսիդները և ազոտի օքսիդները,

9) միջազգային օդանավակայան` Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր,

10) ներքին օդանավակայան` միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը (միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման),

11) ՀՀ օդային տարածք` օդային տարածքի մի մասը, որը գտնվում է ՀՀ ցամաքային և ջրային տարածքի վերևում և սահմանափակվում է ՀՀ պետական սահմանի երկայնքով ձգվող ուղղաձիգ հարթությամբ,

12) օդանավակայանի (աերոդրոմի) մերձակա տարածք` սահմանված կարգով սերտիֆիկացված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) կամ վայրէջքի գոտու շուրջ կարգավորվող չափերով սահմանափակված տարածք, որը սահմանվում է տարբեր օբյեկտների տեղակայման և բարձրության կարգավորման հատուկ պահանջներով` հաշվի առնելով օդանավերի մանևրման, վերելքի և վայրէջքի անվտանգության պայմանները,

13) օդային ժամանման գոտի` աերոդրոմի տարածքի սահմանված չափերի հատված, որը հարակից է վազքուղու վերջնամասին, որի վրայով օդանավերը կատարում են սկզբնական վերելքը թռիչքի ժամանակ և վերջնական վայրէջքը վայրէջքի ժամանակ: Օդային ժամանման գոտին վերելքի և ժամանման սահմանափակման մակերեսների պրոյեկցիան է տարածքի մակերևույթին,

14) օդանավակայանի ջրահեռացում` ջրահեռացման և ցամաքուրդային կառուցվածքների համակարգ, որը նախատեսված է օդանավակայանի շենքային ծածկույթներից և հողային տեղամասերից մակերևութային ջրերը հավաքելու և հեռացնելու, ինչպես նաև ստորգետնյա ջրերի մակարդակը իջեցնելու համար` ճանապարհների հիմնատակերի և ծածկույթի կայունությունն ապահովելու համար` նախագծային բեռների ազդեցության տակ գրունտի առավելագույն խոնավության նախագծային պայմաններում, ինչպես նաև վազքուղու վրա ինքնաթիռի անիվների շաղկապվածության թուլացումը կանխելու համար,

15) հիմնական վազքուղի` վազքուղի, որը կարող է օգտագործվել մյուս վազքուղիների նկատմամբ առաջնահերթությամբ, երբ պայմանները թույլ են տալիս,

16) մանևրման գոտի` տարածք, որը նախատեսված է օդանավի թռիչքի, վայրէջքի և գետնավարման համար, բացառությամբ օդանավակայանի կառամատույցի,

17) օդանավակայանի (աերոդրոմի) օգտագործելիության մակարդակ (Aerodrome usability factor)` օդանավակայանի (աերոդրոմի) վազքուղու կամ վազքուղիների համակարգի տոկոսային ցուցանիշ, որը բնութագրում է տարվա ընթացքում այն ժամանակահատվածը, երբ օդերևութաբանական պայմանների, հիմնականում քամու պայմանների և ազդեցությամբ հնարավոր է ապահովել տվյալ օդանավակայանի անվտանգ շահագործումը` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Օդային տրանսպորտի օբյեկտների` օդանավակայանների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը համարվում են տրանսպորտի օբյեկտների հողեր: Օդային տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման համար հողամասեր տրամադրելիս նախատեսվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրանց նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ` համաձայն ՀՀ հողային օրենսգրքի:

6. Օդանավակայանի համար հողամասը ներառում է օդանավակայանի առանձին կառույցների համար (օդային երթևեկության կառավարման, ռադիոնավիգացիայի և վայրէջքի, կեղտաջրերի մաքրման կայաններ) տեղամասեր և ծառայողական-տեխնիկական տարածքներ: Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերին (բնակավայրերի գլխավոր հատակագծերին, մանրամասն հատակագծման նախագծերին, համայնքների հողերի օգտագործման սխեմաներին, գոտիավորման նախագծերին և անտառաշինարարական նախագծերին), դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներին համապատասխան` համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման: Օդանավակայանների տեղակայման համար հողերի ընտրությունը, հատկացումը և օգտագործումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և հողային օրենսդրության պահանջներին:

7. Հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով, որի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա:

8. Օդանավակայանները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայն «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի:

9. Կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող, (արդիականացվող) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների (աերոդրոմների) և ուղղաթիռադաշտերի գլխավոր պլանավորումն անհրաժեշտ է իրականացնել համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (այսուհետ` ԻԱՏԱ) և Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) կողմից հրատարակված «Օդանավակայանների զարգացման ուղեցույց ձեռնարկի (ADRM)», տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի և գոտիավորման նախագծերի պահանջների:

10. Օդանավակայանի (աերոդրոմի) գլխավոր պլանավորումը և հատակագծումը պետք է ապահովեն օդանավակայանի համալիրի շենքերի, շինությունների և տարրերի գործունեությունը որպես ամբողջություն` շահագործման հանձնման պահից 10 տարի ժամկետով և հաշվի առնեն հետագա զարգացման հեռանկարը հաջորդ 10 տարիների ընթացքում:

11. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության` ԻԿԱՕ-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Աերոդրոմներ» 14-րդ հավելվածի «Աերոդրոմների նախագծում և շահագործում» 1-ին հատորի 3-րդ գլխում սահմանված ֆիզիկական բնութագրերի տեխնիկական պահանջները կիրառվում են միայն ցամաքային աերոդրոմների նկատմամբ: Տվյալ հատորի տեխնիկական պահանջները համապատասխան դեպքերում տարածվում են ուղղաթիռադաշտերի վրա, բայց չեն տարածվում կարճ թռիչքի և վայրէջքի օդանավերի համար աերոդրոմների վրա: Հիմնական ֆիզիկական բնութագրերը ներկայացված են երկարության, լայնության և խոչընդոտների սահմանափակման հարթությունների չափերով` հիմնվելով օդային տարածքի պաշտպանության և վազքուղիների ծածկագրերի ու տեսակների վրա, և չեն տրամադրում բացարձակ տարածքային (մակերեսային) չափեր:

12. Օդանավակայանի (աերոդրոմի) և մերձակա տարածքների պլանավորումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել սպասարկվող օդային տրանսպորտային միջոցների տեսակները կամ դրանց նորմատիվ ծանրաբեռնվածությունը և երթևեկության ինտենսիվությունը:

13. Նոր կառուցվող օդանավակայանի վայրի ընտրության համար անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի ազդեցության և օդային տարածքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություններ` օդանավակայանի շրջակա տարածքների վրա բացասական ազդեցությունների ռիսկը գնահատելու համար:

14. Օդանավակայանների շրջակա տարածքների հողերի ռացիոնալ օգտագործման և աղմուկի ազդեցությունը նվազագույնի հասցնելու վերաբերյալ համապատասխան պահանջները ներկայացված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Շրջակա միջավայրի պաշտպանություն. Օդանավերի աղմուկ» 16-րդ հավելվածի Հատոր 1-ում (ICAO) Annex 16 - Environmental Protection - Volume I - Aircraft Noise):

15. Օդանավակայանների կառուցման համար նախատեսված հողամասերի հատկացումը և օգտագործումը, ինչպես նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման դրույթների:

16. Օդանավակայանի կառուցման համար համապատասխան տարածքի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ավիացիոն աղմուկի և էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը, և դրանով պայմանավորված հեռավորությունը օդանավակայանի վազքուղու ցանկապատից և գոյություն ունեցող կամ նախատեսվող բնակելի շենքերի, շինությունների ու հանգստի գոտիների միջև` ապահովելով այդ տարածքներում համապատասխան ազդեցության թույլատրելի նորմատիվային պահանջները, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված N 2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի:

17. Աերոդրոմի վազքուղու ցանկապատի և բնակելի շենքերի ու շինությունների միջև նվազագույն հեռավորությունը կախված է աերոդրոմում շահագործվող օդանավերի տեսակից, աերոդրոմի վազքուղու դիրքից և բնակելի տարածքների նկատմամբ օդային երթուղիների կողմնորոշումից:

18. Աերոդրոմի վազքուղու և շահագործվող օդանավերի երկրաչափական բնութագրերին համապատասխան սահմանվում է աերոդրոմի ծածկագիր (կոդ), որը կազմված է երկու տարրերից` թվային և տառային` համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 14-րդ հավելվածի ԻԿԱՕ-ի ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 19-Ն հրամանի: Ըստ ծածկագրի նշանակության, օդանավակայանները դասակարգվում են թվերով (1-ից 4-ը)` կախված ստանդարտ պայմաններում վազքուղու երկարությունից, և տառերով (A-ից F)` կախված օդանավի թևերի բացվածքի և օդանավի հիմնական հենասարքի արտաքին անվադողերի միջև հեռավորությունից:

19. Մեծ օդանավերի համար (F-ից ավելի), որոնց թևերի բացվածքը գերազանցում է 80 մ-ը, կիրառվում են ԻԿԱՕ-ի Doc 9157 «Աերոդրոմների նախագծման ձեռնարկի» «Վազքուղիներ» Մաս 1-ի և «Ղեկուղիներ, կառամատույցներ և սպասման հարթակներ» Մաս 2-ի բարելավված նախագծման չափորոշիչները: Դրանք նախատեսված են մեծ ինքնաթիռների անվտանգ թռիչքի, վայրէջքի և գետնավարման համար ավելի լայն անվտանգության միջտարածություններ և ամրացված ծածկույթի կառուցվածքներ ապահովելու համար:

 

5. ՄԻՆՉՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ 5.1 ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

20. Մինչնախագծային փուլում օդանավակայանի գլխավոր պլանավորման և նախագծային փաստաթղթերի մշակման համար ելակետային տվյալների կազմը և բովանդակությունը սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանի համաձայն:

21. Օդանավակայանների (աերոդրոմների) ռիսկայնության աստիճանը և պատասխանատվության գործակիցը սահմանվում են համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանի:

22. Օդանավակայանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է ապահովել ՀՍՏ ԳՕՍՏ 21.101-99 ստանդարտի նախագծային փաստաթղթերի կազմման ընդհանուր պահանջները:

 

5.2 ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

23. Մինչնախագծային փուլում օդանավակայանի գլխավոր պլանավորման, հատակագծման և շինարարության համար ինժեներական հետազննությունները կատարվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 շինարարական նորմերի:

24. Եթե օդանավակայանի շենքերի, շինությունների և տարրերի կառուցումը և տեղաբաշխումը նախատեսվում է հողամասի տարբեր տեղամասերում, ապա յուրաքանչյուր շինարարական օբյեկտի համար ինժեներական և գեոդեզիական հետազոտության նյութերը տրամադրվում են միասնական կոորդինատային համակարգով և օդանավակայանի համար ընդունված բարձրություններում, որոնք սահմանվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխան:

25. Մինչնախագծային փուլում օդանավակայանի պլանավորման և հատակագծման համար ինժեներական և երկրաբանական հետազոտությունների նյութերը պետք է պարունակեն.

1) շինարարական տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները, լիթոլոգիական կազմը, գրունտային շերտերի հաստությունը և սահմանները,

2) երկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքները,

3) գրունտների տեսակները, հիմնական ֆիզիկամեխանիկական բնութագրերը` շինարարության համար դրանց պիտանիությունը որոշելու համար,

4) ստորգետնյա ջրերի և վերգետնյա ջրերի խորությունները և դրանց տատանումները, ստորգետնյա հորիզոնների հիդրավլիկ կապը միմյանց և մոտակա բաց ջրային տարածքների հետ, ստորգետնյա ջրերի քիմիական կազմը և ագրեսիվությունը բետոնի ամրացման նկատմամբ, ինչպես նաև տարածքը մակերևութային ջրերով հեղեղելու հնարավորությունը,

5) բուսահողի հաստությունը, տեսակը, մեխանիկական և քիմիական կազմը, կառուցվածքը և գյուղատնտեսական նշանակությունը,

6) օդանավակայանի շենքերի, շինությունների և տարրերի հիմնատակերի տեխնիկական վիճակի հետազննությունը (վերակառուցման կամ հիմնանորոգման դեպքում),

7) անհրաժեշտության դեպքում (ինժեներական հետազննություններ կատարելու առաջադրանքով նախատեսված լինելու դեպքում) իրականացվում են հատուկ տեսակի հետազոտություններ (ագրոքիմիական, աղտոտիչների առավելագույն թույլատրելի կոնցենտրացիայի որոշում, տարածքի սեյսմաբանական պայմաններ և այլն):

26. Օդանավակայանի տարածքի ռելիեֆի կազմակերպումը պետք է ապահովվի այնպիսի թեքությամբ հարթ մակերևույթ, որի դեպքում մակերևութային հոսքը հավաքվում և արագորեն շեղվում է օդանավակայանի ծածկույթների, վազքուղու, ղեկուղու անվտանգության գոտիների սահմաններից դեպի ստորին հավաքման կետեր, ապա` մաքրման կայաններ:

27. Օդանավակայանի տարածքի հատակագծումն անհրաժեշտ է իրականացնել ինժեներագեոդեզիական հետազննության նյութերի հիման վրա` տեղանքի ինժեներական թվային մոդելի (ՏԻԹՄ) ձևաչափով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի N 05-Ն հրամանով հաստատված ՀՀԿՀ 11-101-2026 կանոնների հավաքածուի:

 

5.3. ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

28. Օդանավակայանի տեղակայման և գլխավոր պլանավորման նպատակներով բնակլիմայական պայմանների վերաբերյալ տվյալների ստացման և վերլուծության մեթոդները ներկայացված են ԻԿԱՕ-ի Doc9184 «Օդանավակայանի պլանավորման ձեռնարկի» «Գլխավոր պլանավորում» Մաս 1-ում:

29. Օդանավակայանի տարրերի շահագործման պայմանների ընդհանուր բնութագրերը որոշելիս, արհեստական հիմնատակերի և ծածկույթների համար նյութեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աերոդրոմի ծածկույթների բնական հիմք հանդիսացող գրունտային հիմնատակի նախագծային բնութագրերը` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» շինարարական նորմերի, օդանավակայանի տեղակայման տարածքի բնակլիմայական պայմանները` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 շինարարական նորմերի:

30. Բնակլիմայական պայմանները որոշելու համար օգտագործվող օդերևութաբանական դիտարկումների տվյալները պետք է լինեն հուսալի վիճակագրական տվյալներ և ընդգրկեն առնվազն 5 տարի ժամանակահատված:

31. Բնակլիմայական պայմանների համար հարկ է նախատեսել.

1) կլիմայական շրջանը,

2) ջերմաստիճանային ռեժիմները (ամենացուրտ և ամենատաք ամիսների միջին ամսական արտաքին օդի ջերմաստիճանը, ամենատաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը, միջինը` բացարձակ առավելագույն օդի ջերմաստիճանով` հաշվի առնելով կեսօրին (12:00-13:00) հորիզոնական մակերևույթի վրա ընկնող ընդհանուր (ուղղակի և ցրված) արեգակնային ճառագայթումը պարզ երկնքի դեպքում, ամառային ամիսների միջին ջերմաստիճանը, օդի միջին ամսական ջերմաստիճանը ժամը 13:00-ին և այլն),

3) քամու ուղղությունը, ռեժիմը, մառախուղը, մշուշը, ցածր ամպամածությունը և այլն,

4) տեղումների քանակը, բնութագրերը և օրինաչափությունները,

5) տեղակայման տարածքի գրունտի սառեցման խորությունը:

32. Աերոդրոմի թռիչքագոտու քամու բեռնվածքը հաշվարկելու համար օգտագործվող քամու վիճակագրությունը կարող է կիրառվել քամու արագության և ուղղության բաշխման համար, որի արդյունքների ճշգրտությունը զգալիորեն կախված է այդ միջակայքերի տվյալների բաշխումից:

 

5.4 ԱՎԻԱՑԻՈՆ ԱՂՄՈՒԿ

 

33. Աերոդրոմի տեղակայման և գլխավոր պլանավորման նպատակներով աղմուկի չափման մեթոդները ներկայացված են ԻԿԱՕ Doc 9829 «Ուղեցույց օդանավերի աղմուկի կառավարման հավասարակշռված մոտեցման կիրառման վերաբերյալ» (ICAO) Doc 9829 «Guidance on the Balanced Approach to Aircraft Noise Management») և ԻԿԱՕ Doc 9184 «Հողօգտագործում և շրջակա միջավայրի վերահսկողություն» (ICAO) Doc 9184 Part 2 «Airport Planning Manual, Part 2 - Land Use and Environmental Control») փաստաթղթերով: Աղմուկի մակարդակը սովորաբար չափվում է դեցիբելային մակարդակներով, տևողությամբ, ժամանակացույցով և հաճախականությամբ:

34. Օդանավակայաններում և շրջակա տարածքներում օդանավերի շահագործման հետևանքով առաջացող աղմուկի մակարդակը, ընդհանուր առմամբ, պետք է դիտարկել որպես օդանավակայանների շահագործման հետ կապված առողջության և անվտանգության խնդիր: Աղմուկի ազդեցության մեծ մասը տեղի է ունենում անմիջապես օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակների տակ և դրանց շրջակայքում: Ավիացիոն աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակը սահմանվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված N 2-III-11.3 սանիտարական նորմերի և ԳՕՍՏ 22283-2014 միջպետական ստանդարտի:

35. Ավիացիոն աղմուկից պաշտպանությունը ներառում է աղմկապաշտպանիչ էկրանների տեղադրում, օդանավակայանների շուրջ հատուկ գոտիների ստեղծում, շենքերի, շինությունների ձայնամեկուսացում` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի պահանջների:

36. Օդանավակայանի և շրջակա տարածքների համապատասխան տեղանքի հիմնավորված ընտրությունը և գլխավոր պլանավորումը կարող են զգալիորեն նվազեցնել կամ վերացնել օդանավակայանների հետ կապված աղմուկի խնդիրները:

 

6. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՏԱՐԱԾՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ 6.1 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՏԱՐԱԾՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

37. Օդանավակայանների գլխավոր պլանավորման հիմնական օբյեկտներն են օդանավակայանի տարածքը և օդանավակայանի մերձակա տարածքը:

38. Օդանավակայանների (աերոդրոմների) գլխավոր պլանավորման հիմնական սկզբունքներն են` տերմինալների շենքերի հզորության և հարմարությունների համապատասխանեցումը աերոդրոմի տարրերին (վազքուղիներ, ղեկուղիներ և այլ), ինչպես նաև հետագա զարգացման համար ընդլայնման հնարավորությունների ապահովումը:

39. Օդանավակայանի (աերոդրոմի) տարածքի գլխավոր պլանավորման հիմնական խնդիրն է որոշել աերոդրոմի տարրերի քանակը, ինչպես նաև դրանց չափերը և երկրաչափական ձևերը:

40. Օդանավակայանի (աերոդրոմի) տարածքի գլխավոր պլանավորումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել շահագործվող օդանավերի տեսակը և շահագործման ինտենսիվությունը: Հաշվարկների համար օդանավերը խմբավորվում են ըստ դասակարգման, թռիչքի հեռավորության և առավելագույն թռիչքային քաշի: Օդանավերի թռիչքային բնութագրերը և երկրաչափական չափերը պետք է ընդունվեն օդանավերի տվյալ տեսակների թռիչքի շահագործման ձեռնարկների համաձայն:

41. Օդանավակայանի տարածքի գլխավոր պլանավորումը պետք է ապահովի հիմնական շենքերի ու շինությունների (տերմինալներ, կայանատեղիներ, բեռների պահեստներ) և տարրերի (վազքուղիներ, ղեկուղիներ, կառամատույցներ) միջև գործառնական փոխկապակցվածությունը:

42. Աերոդրոմների տարրերը և դրանց ֆիզիկական բնութագրերը պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 19-Ն հրամանով և ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2007 թվականի ապրիլի 23-ի N 64-Ն հրամանով սահմանված պահանջներին: Աերոդրոմների թռիչքադաշտերի կազմում պետք է նախատեսել հետևյալ հիմնական տարրերը`

1) վազքուղի (ՎՈՒ),

2) ղեկուղի (ՂՈՒ),

3) կառամատույց,

4) օդանավի կայանատեղ,

5) արգելակման վերջնագոտի,

6) անվտանգության վերջնագոտի,

7) թռիչքային գոտի (թռիչքագոտի),

8) անվտանգության եզրագոտի,

9) մանևրման հրապարակ,

10) բանող հրապարակ:

43. Օդանավակայանի տարածքի գլխավոր պլանավորման համար պետք է իրականացնել հետևյալ աշխատանքները.

1) օդանավակայանների շենքերի, շինությունների և տարրերի (տեղաբաշխման տարածքներ, երկարություններ ու լայնություններ, թռիչքային գոտիների հարթություններ և այլն) կողմնորոշիչ քանակական ցուցանիշների որոշում,

2) օդանավակայանի և մերձակա տարածքների սահմանների հստակեցում,

3) գլխավոր պլանավորման ենթակա տարածքների տեղազննական հետազոտություն, ինժեներաերկրաբանական հետախուզումներ, տեղագրական նյութերի հավաքագրում և մշակում,

4) նախագծային գրաֆիկական և տեքստային նյութերի ձևակերպում:

44. Օդանավակայանի գլխավոր պլանավորման համար պետք է նախատեսել.

օդանավակայանի տարածքի հորիզոնական և ուղղահայաց համահարթում,

5) օդանավակայանի տարածքից մակերևութային ջրերի հեռացման, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաև հիմնական կոմունալ ցանցերի և ենթակառուցվածքների ծրագծման նախագծային լուծումների առաջարկներ,

6) թռիչքի և վայրէջքի գործողությունների ժամանակ ավիացիոն անվտանգության ապահովման պահանջները,

7) օդանավակայանի առանձին տեղամասերի հետագա փուլային զարգացման, կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ընդլայնման հնարավորությունները:

 

6.2 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

 

45. Օդանավակայանի գլխավոր պլանավորման մշակման գործընթացը ներառում է հետևյալ հիմնական փուլերը.

1) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների ծրագրի նախապատրաստում,

2) գոյություն ունեցող պայմանների ուսումնասիրություն, հաշվառում և համապատասխան փաստաթղթային ձևակերպում,

3) ավիափոխադրումների պահանջարկի հեռանկարային զարգացման կանխատեսման նախապատրաստում,

4) օդանավակայանի օբյեկտների նկատմամբ ընդհանուր պահանջների սահմանում և դրանց փուլային ստեղծման նախնական պլանի կազմում,

5) օդանավակայանի առանձին տարրերի վերաբերյալ խնդիրների լուծման առաջնահերթությունների և հարաբերական կարևորության սահմանում` հաշվի առնելով.

ա. օդանավակայանի տեսակը,

բ. սահմանափակումները,

գ. քաղաքական, տնտեսական և այլ գործոններ,

6) հայեցակարգային կամ գլխավոր հատակագծի մի քանի տարբերակների մշակում` դրանց համեմատական վերլուծության նպատակով,

7) հայեցակարգային հատակագծերի քննարկում և նախնական ընտրություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,

8) առավել ընդունելի և համապատասխանող տարբերակի ընտրություն: Քննարկումների արդյունքների հիման վրա անհրաժեշտ փոփոխությունների կատարում և վերջնական տարբերակի նախապատրաստում:

 

6.3 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

46. Օդանավակայանի գլխավոր հատակագիծը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր պլանավորման հիմնական փաստաթուղթ, որը նախատեսված է հետևյալ նպատակների համար.

1) օդանավակայանի ավիացիոն և ոչ ավիացիոն նշանակության ֆիզիկական օբյեկտների ստեղծում կամ ընդլայնում,

2) օդանավակայանի շրջակայքում հողօգտագործման կազմակերպման մեթոդների մշակում,

3) օդանավակայանի կառուցման և շահագործման ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի վրա,

4) օդանավակայանի հասանելիության, մուտքի և տրանսպորտային կապերի կազմակերպման պահանջների սահմանում:

47. Գլխավոր հատակագծում նախատեսված որևէ օբյեկտի կառուցման իրականացումը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ ավիափոխադրումների կանխատեսվող ծավալները և տնտեսական հաշվարկները հիմնավորում են տվյալ օբյեկտի կառուցման անհրաժեշտությունը: Այս նպատակով գլխավոր հատակագծում պետք է սահմանվի նաև օդանավակայանի զարգացման միջոցառումների իրականացման հերթականության և հատակագծում նշված տարբեր բարելավումների փուլերի իրականացման ժամանակացույց:

48. Գլխավոր հատակագիծը հանդիսանում է նաև.

1) ռազմավարական ուղեցույց` գլխավոր ուղղությունների և կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման որոշումների ընդունման համար,

2) հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների բացահայտման միջոց,

3) հիմնավորում` ֆինանսական միջոցների ներգրավման համար,

4) հիմք օդանավակայանի լիազոր մարմինների և կոնցեսիոներների միջև բանակցությունների իրականացման համար,

5) միջոց` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, հետաքրքրվածությունը և աջակցությունը ապահովելու համար:

49. Օդանավակայաններն ու ուղղաթիռակայանները տեղակայվում են ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 16-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-04-2024 շինարարական նորմերի պահանջների, բնակեցման տարածքից (բնակելի կառուցապատման գոտուց) ու բնակչության զանգվածային հանգստի գոտիներից թռիչքների անվտանգությունն ու ավիացիոն աղմուկի թույլատրելի մակարդակը ապահովող հեռավորության վրա, հաշվի առնելով բնակավայրերի` սանիտարական նորմերով սահմանված աղմուկի և էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակները: Նշված պահանջները պետք է պահպանվեն նաև գործող օդանավակայաններին հարակից տարածքներում (շրջանում) նոր բնակեցման տարածքներ` բնակելի կառուցապատման և զանգվածային հանգստի գոտիներ հիմնելու դեպքում:

50. Դժվարամատչելի բարձրլեռնային բնակավայրերն անհրաժեշտ է ապահովել միաժամանակ երկու ուղղաթիռ ընդունելու հնարավորությամբ ուղղաթիռային հրապարակներով:

51. Հարակից տարածքների շենքերի և շինությունների տեղաբաշխումն օդանավակայանների նկատմամբ իրականացվում է տարածական պլանավորման փաստաթղթերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.09.2026
N 27-Ն
Հրաման