Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

28.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2020 թվականի N 40-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

ա. մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ. ուսումնական տարվա ավարտը, եթե դրանցով ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն:

բ. սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(հրամանի վերնագիրն ու տեքստը փոփ. 16.11.2023 թիվ 140-Ն հրաման)

 

    Նախարար                                Ա. Հարությունյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի հոկտեմբերի 14-ի

N 40-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետ` գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (https://kadrer.emis.am, այսուհետ` հարթակ) հրապարակում է համապատասխան հայտարարություն: Գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով շտեմարանը համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել ոչ միայն համապատասխան մասնագետներ, այլև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետ` իրավաբանական անձ):

3. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:

4. Գործուղվող մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է հարթակի «Գործուղման հայտարարություններ» բաժնում, եթե մինչ այդ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը:

5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին:

6. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները հարթակում ներկայացնում են դիմում /Ձև 1/` դրան կցելով`

ա. բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

բ. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

գ. ինքնակենսագրություն,

դ. բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),

ե. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ),

զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին,

է. տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի` բնակության վայրի տեսաներածված տարբերակը:

7. Գործուղվող թեկնածուի հայտը հաստատվելուց հետո նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուին է ներկայացնում առաջարկություն տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր: Եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող թեկնածուների շտեմարանից երեք տարով:

8. Գործուղվող թեկնածուն սույն կարգի 7-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր:

9. Հաստատությունը սույն կարգի 8-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է լիազոր մարմնին, որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգի 12-րդ կետով նշված հաշվետվությունում:

10. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին կամ հաստատության կողմից սույն կետի զ. ենթակետով սահմանված լրավճարի տրամադրմամբ) տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.

ա. իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

բ. իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,

գ. տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

դ. բնակարանային վարձի համար` ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|մարզը              |     վարձավճարի մեծությունը` ՀՀ դրամ         |

|   |                   |_____________________________________________|

|   |                   |քաղաք                |գյուղական համայնք      |

|___|___________________|_____________________|_______________________|

|1  |Արագածոտն          |23000                |16000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|2  |Արարատ             |27000                |19000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|3  |Արմավիր            |32000                |22000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|4  |Գեղարքունիք        |15000                |11000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|5  |Լոռի               |13000                |10000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|6  |Կոտայք             |34000                |24000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|7  |Շիրակ              |21000                |15000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|8  |Սյունիք            |33000                |23000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|9  |Վայոց Ձոր          |30000                |21000                  |

|___|___________________|_____________________|_______________________|

|10 |Տավուշ             |26000                |18000                  |

._____________________________________________________________________.

 

ե. կոմունալ ծախսերի համար` ամսական 10200 դրամ,

զ. աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են լիազոր մարմնի կողմից` եռամսյակային կտրվածքով:

12. Մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում հաշվետվությունը` կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան: 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո նախարարությունն է եռամսյակային և տարեկան կտրվածքով հավաքագրում հաշվետվությունը` կից նաև տեղեկատվություն Ձև 2-ին համապատասխան:

13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից` օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք:

 

Ձև 1

 

ԴԻՄՈՒՄ

Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով

գործուղվող թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու

 

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

______________________________________________-ին

_____________________________________________- ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

_________________________________________________

                                       Դիմողի բնակության վայրը

                           ________________________________________________

                                դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

                           ________________________________________________

                                ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին` խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ____________________________________ մարզ/եր/ի հանրակրթական դպրոցներ, որպես ___________________________առարկայի ուսուցիչ:

Կից ներկայացնում եմ.

. բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

. անհրաժեշտության դեպքում` աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),

. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը*,

. ինքնակենսագրություն*,

. բնութագիր նախկին աշխատավայրից,

. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին*,

. տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ կամ անձնագրի` բնակության վայրի տեսաներածված տարբերակը*,

. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է:

 

Դիմող` ___________________

ստորագրություն

«___» ____________ 2026 թ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ

համապատասխան մասնագետ գործուղելու գործընթացի վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|N/N|Գոր-  |Գոր-  |Գոր- |Վճարված գումարը /հազար դրամ/               |Ծանո-|

|   |ծուղ- |ծուղ- |ծուղ-|___________________________________________|թու- |

|   |ված   |ված   |ման  |իր և  |անհրա-|մշտական|բնա- |կո- |նկատ|ընդա-|թյուն|

|   |մանկա-|հաստա-|ամիս |իր    |ժեշտ  |բնակա- |կարա-|մու-|մամբ|մենը |     |

|   |վարժի |տու-  |ամսա-|ընտա- |գույքի|վայր   |նային|նալ |հաշ-|     |     |

|   |անուն |թյան  |թիվ  |նիքի  |տեղա- |այցե-  |վարձ |ծախ-|վարկ|     |     |

|   |ազգա- |անվա- |և    |անդամ-|փոխման|լելու  |     |սեր |վող |     |     |

|   |նուն  |նումը |հա-  |ների  |տրանս-|համար  |     |    |լրա-|     |     |

|   |      |      |մարը |տեղա- |պորտա-|տրանս- |     |    |վճար|     |     |

|   |      |      |     |փոխման|յին   |պորտա- |     |    |    |     |     |

|   |      |      |     |տրանս-|ծախսեր|յին    |     |    |    |     |     |

|   |      |      |     |պորտա-|      |ծախսեր |     |    |    |     |     |

|   |      |      |     |յին   |      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |ծախսեր|      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |      |      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |      |      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |      |      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |      |      |       |     |    |    |     |     |

|   |      |      |     |      |      |       |     |    |    |     |     |

|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|_______________________|______|______|_______|_____|____|____|_____|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ               |      |      |       |     |    |    |     |     |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը խմբ. 21.05.2026 թիվ 19-Ն հրաման)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.10.2020
N 40-Ն
Հրաման