Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ Դ ...

 

 

040.0581.040504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2004 թվականի N 581-Ա

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում իրականացվող տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների հետագա տնօրինումը, սպասարկումը և շահագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել էներգետիկայի բնագավառում իրականացվող` ստորև նշված տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու ծրագրերի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների ներդրումը հետևյալ կազմակերպություններում`

ա) «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև ստորագրված «Հայաստանի հետ համագործակցության Նիդերլանդների 1998 թ. ծրագիր» փոխըմբռնման հուշագրի համաձայն իրականացված «Հայաստանում PSO-ի «ԱրմՆեդՎինդ» հողմաէներգետիկ ծրագիր» նախագծի արդյունքում ստացված 14142,0 հազ. դրամ արժեքով գույքի և «1998 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացված «Օժանդակություն էներգետիկ ռազմավարական կենտրոնին» ավարտված ծրագրի արդյունքում ստացված 5999,5 հազ. դրամ արժեքով գույքի մասով.

բ) «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, «2000 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացվող «Հայաստանի միջուկային էներգիայի փոխարինումը երկրի հիդրոէներգետիկայի զարգացման միջոցով» ծրագրի մասով.

գ) «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված` Զարգացման օգնությունն օգտագործելուն ուղղված փոխհամաձայնության հուշագրի համաձայն իրականացվող «Հողմաէլեկտրակայանի կառուցման առաջնեկային նախագծի և հողմաէներգետիկ տվյալների մոնիտորինգի իրականացում» ծրագրի մասով.

դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` «1998 թ. Տասիս Միջպետական գործողությունների ծրագիր» շրջանակներում իրականացված «Առաջնահերթ ներդրումներ նավթի ու գազի ենթակառուցվածքներում: (Կողբի գազահաշվառման կայանի կառուցում)» նախագծի արդյունքում ստացված` 1577,774 հազ. եվրոյին համարժեք դրամ արժեքով գույքի և «2000 թ. Տասիս Տարածաշրջանային համագործակցության ծրագիր» շրջանակներում իրականացվող «Հայաստանի գազամատակարարման անվտանգության ապահովում Մեծամորի ԱԷԿ-ի փակման շրջանակներում» ծրագրի մասով և «Տասիս տարածաշրջանային համագործակցության ծրագիր 1998/1999» շրջանակներում իրականացվող «Արևելյան Եվրոպա` Փոքրածավալ ֆինանսավորում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանային նավթի և գազի ենթակառուցվածքներում» նախագծի արդյունքում ստացված 323 528 912 դրամ արժեքով գույքի մասով:

(1-ին կետը փոփ. 16.06.06 թիվ 862-Ա, 30.11.06 թիվ 1689-Ա որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2004
N 581-Ա
Որոշում