Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ...

 

 

040.0651.170504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2004 թվականի N 651-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու և Երևանում օլիմպիական թանգարան ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի` Երևանի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 281.4 քառակուսի մետր և 1-ին հարկից 282.8 քառակուսի մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 25.11.04 թիվ 1649-Ա, 05.04.07 թիվ 393-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2004
N 651-Ա
Որոշում