Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1 ...

 

 

050.0241.021104

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         11           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2004 թվականի N 241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՊՆ/510-529 գրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (ոսկի)

5. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (արծաթ)»,

1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակում լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

|  Հուշադրամի |Անվանական| Մետաղը | Քաշը |Տրամա-|Դրամաշուրթը|Որակը | Տպաքա-|

|  անվանումը  | արժեքը  |և  հարգը|(գրամ)| գիծը |           |      | նակը  |

|             |         |        |      | (մմ) |           |      | (հատ) |

|_____________|_________|________|______|______|___________|______|_______|

|Հայաստանի    |10.000   |Ոսկի,   |8,6   |22,0  |Ատամնավոր  |Պրուֆ |1000   |

|Հանրապետու-  |դրամ     |999o    |      |      |           |      |       |

|թյան զինված  |         |        |      |      |           |      |       |

|ուժեր        |         |        |      |      |           |      |       |

|_____________|_________|________|______|______|___________|______|_______|

|Հայաստանի    |100      |Արծաթ,  |31,1  |38,0  |Ատամնավոր  |Պրուֆ |500    |

|Հանրապետու-  |դրամ     |925o    |      |      |           |      |       |

|թյան զինված  |         |        |      |      |           |      |       |

|ուժեր        |         |        |      |      |           |      |       |

._________________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.10.2004
N 241-Ն
Որոշում