Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1 ...

 

 

050.0056.050305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         03           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2005 թվականի N 56-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2004 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստի թիվ 90-126 արձանագրության 2-րդ կետը և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6. Վռամշապուհ արքա (արծաթ)

7. Սահակ Ա Պարթև (արծաթ)»,

1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

._________________________________________________________________________.

|  Հուշադրամի |Անվանական| Մետաղը |Մաքուր|Տրամա-|Որակը |Դրամաշուրթը| Տպաքա-|

|  անվանումը  | արժեքը  |և  հարգը|արծաթի| գիծը,|      |           | նակը, |

|             |         |        |զան-  |  մմ  |      |           |  հատ  |

|             |         |        |գվածը,|      |      |           |       |

|             |         |        |գր    |      |      |           |       |

|_____________|_________|________|______|______|______|___________|_______|

|Վռամշապուհ   |100 դրամ |արծաթ,  |31.1  |40.0  |պրուֆ |ատամնավոր  |500    |

|արքա         |         |925o    |      |      |      |           |       |

|_____________|_________|________|______|______|______|___________|_______|

|Սահակ Ա      |100 դրամ |արծաթ,  |31.1  |40.0  |պրուֆ |ատամնավոր  |500    |

|Պարթև        |         |925o    |      |      |      |           |       |

._________________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.02.2005
N 56-Ն
Որոշում