050.0420.310805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2005 թվականի N 420-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ Թ-49 գրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.
«8. Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ (արծաթ)»,
1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
| Հուշադրամի |Անվանական|Մետաղը |Քաշը |Տրամա-|Դրամաշուրթը|Որակը | Տպաքա-|
| անվանումը |արժեքը |և |(գրամ)|գիծը | | | նակը |
| | |հարգը | |(մմ) | | | (հատ) |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
| Արտեմ |100 դրամ |Արծաթ, |31,1 |40,0 |Ատամ- |Պրուֆ | 500 |
| Միկոյանի | |925o | | |նավոր | | |
| ծննդյան | | | | | | | |
| 100-ամյակ | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գործող փակ և բաց մրցույթների անցկացման հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ