040.0279.150306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2006 թվականի N 279-Ա
ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Արարատի մարզային գործակալության Արտաշատ քաղաքի Աթարբեկյան N 135/2 հասցեում գտնվող` 701.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, 14 քառ. մետր մակերեսով պահեստային շինությունն ու 1039 քառ. մետր հողատարածքը հետ վերցնել և անհատույց օտարել Արտաշատի քաղաքային համայնքին:
(1-ին կետը փոփ. 03.08.06 թիվ 1095-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.08.06 թիվ 1095-Ա որոշում)
i
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին ու Արտաշատի քաղաքապետին մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի, 14 քառ. մետր մակերեսով պահեստային շինության ու 1039 քառ. մետր հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների գրանցումը` այն իրականացնելով Արտաշատի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 03.08.06 թիվ 1095-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ