Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1 ...

 

 

050.0546.231006

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         10           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2006 թվականի թիվ 546-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները» հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1.1. հավելվածի «Միջազգային ծրագրեր» 5-րդ կետը լրացնել «Աշխարհի նկարիչները» 5.4 կետով և «Հովհաննես Այվազովսկի» 5.4.1 ենթակետով,

1.2. հավելվածի 6-րդ կետի աղյուսակը լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`

 

._____________________________________________________________________.

|Հ.հ|Հուշադրամի    |Անվանական|Մետաղը|Քաշը  |Տրամա-|Դրամա-|Որակը|Տպաքա-|

|   |անվանումը     |արժեքը   |և     |(գրամ)|գիծը  |շուրթը|     |նակը  |

|   |              |         |հարգը |      |(մմ)  |      |     |(հատ) |

|___|______________|_________|______|______|______|______|_____|______|

| 7 |Հովհաննես     |100 դրամ |արծաթ,|28.28 |ուղղ- |հարթ  |բրիլի|3000  |

|   |Այվազովսկի    |         |925օ+-|+-0.25|անկ-  |      |անթ  |      |

|   |              |         |5օ    |      |յուն  |      |անսըր|      |

|   |              |         |պղինձ,|      |40մմx |      |կյուլ|      |

|   |              |         |75օ+- |      |28մմ  |      |եյթիդ|      |

|   |              |         |5օ    |      |      |      |(էմա-|      |

|   |              |         |      |      |      |      |լի   |      |

|   |              |         |      |      |      |      |կիրա-|      |

|   |              |         |      |      |      |      |ռու- |      |

|   |              |         |      |      |      |      |մով) |      |

._____________________________________________________________________.

 

1.3. հավելվածի 6-րդ կետի աղյուսակի «Միջազգային բևեռային տարի» 3-րդ ենթակետի վերջին` «Տպաքանակը (հատ)» սյունակի «3000» թիվը փոխարինել «մինչև 10000» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.09.2006
N 546-Ն
Որոշում