050.0644.281106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2006 թվականի թիվ 644-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև` ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1. ծրագիրը լրացնել 8-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
8. «Հայոց բանակի կազմավորման 15-ամյակ»
._________________________________________________________________.
|Հուշադրամի |Անվանական|Մետաղը|Զանգ- |Տրամա-|Որակը|Դրամա-|Տպաքա-|
|անվանումը |արժեքը |և |վածը |գիծը | |շուրթը|նակը |
| | |հարգը |(գրամ)|(մմ) | | |(հատ) |
|______________|_________|______|______|______|_____|______|______|
|Հայոց բանակի |10.000 |ոսկի, | 8.6 |22.0 |պրուֆ|ատամ- |1000 |
|կազմավորման |դրամ |900օ |+-0,05|+0,15/| |նավոր | |
|15-ամյակ | | | |-0,05 | |նավոր | |
._________________________________________________________________.
1.2. ծրագիրը լրացնել 9-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
9. «Շուշիի ազատագրման 15-ամյակ»
._________________________________________________________________.
|Հուշադրամի |Անվանական|Մետաղը|Զանգ- |Տրամա-|Որակը|Դրամա-|Տպաքա-|
|անվանումը |արժեքը |և |վածը |գիծը | |շուրթը|նակը |
| | |հարգը |(գրամ)|(մմ) | | |(հատ) |
|______________|_________|______|______|______|_____|______|______|
|Շուշիի |10.000 |ոսկի, | 8.6 |22.0 |պրուֆ|ատամ- |1000 |
|ազատագրման |դրամ |900օ |+-0,05|+0,15/| |նավոր | |
|15-ամյակ | | | |-0,05 | |նավոր | |
._________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
(93