050.0082.270407
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 04 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2007 թվականի N 82-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև` ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1) ծրագրի 5.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.5 և 5.1.6 ենթակետերով.
«5.1.5) առաջավորասիական ընձառյուծ,
5.1.6) լայնաքիթ բադ».
._____________________________________________________________________.
| 8 |Առաջավորասիա- | 100|արծաթ,| 28.28|38.61 |հարթ |բրիլիանթ | 3000 |
| |կան ընձառյուծ |դրամ|925օ |+-0,25|+-0,15| |անսըրկյու-| |
| | | |+-5o | | | |լեյթիդ | |
| | | |պղինձ,| | | | | |
| | | | 75օ | | | | | |
| | | |+-5o | | | | | |
|___|______________|____|______|______|______|______|__________|______|
| 9 |Լայնաքիթ բադ | 100|արծաթ,| 28.28|38.61 |հարթ |բրիլիանթ | 3000 |
| | |դրամ|925օ |+-0,25|+-0,15| |անսըրկյու-| |
| | | |+-5o | | | |լեյթիդ | |
| | | |պղինձ,| | | | | |
| | | | 75օ | | | | | |
| | | |+-5o | | | | | |
._____________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ