Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2023 թվականի թիվ 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել հաճախորդների շահերի պաշտպանությունը` բարձրացնելով վերջիններիս իրազեկվածության մակարդակը ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխությունների վերաբերյալ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգը 25-րդ կետից հետո լրացնել 25.1-25.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«25.1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ներդրումային ծառայությունների սակագների, միջնորդավճարների և այլ ծախսերի փոփոխության և փոփոխության չափի մասին նախապես ծանուցել հաճախորդին:

25.2. Ներդրումային ծառայությունների սակագների, միջնորդավճարների և այլ ծախսերի բարձրացման դեպքում սույն կանոնակարգի 25.1.-րդ կետով նախատեսված ծանուցումը պետք է իրականացվի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առնվազն 20 օր առաջ:

25.3. Սույն կանոնակարգի 25.2.-րդ կետով նախատեսված դեպքում փոփոխված սակագները, միջնորդավճարներն ու ներդրումային ծառայությունների հետ կապված այլ ծախսերը չեն տարածվում ծանուցման օրվա դրությամբ լեվերիջով գործարքների գծով բացված դիրքերի (այդ թվում` ավտոմատ վերակնքվող, անժամկետ գործարքների) վրա:

25.4 Սույն կանոնակարգի 25.2-րդ կետով նախատեսված ծանուցումը ուղարկվում է հաճախորդի նախընտրած եղանակով: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձևի բացակայության դեպքում լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվում էլեկտրոնային փոստը: Ընդ որում, պայմանագրում կատարված փոփոխությունները հրապարակային լինելու դեպքում ծանուցման մեջ հղում է կատարվում համապատասխան աղբյուրին (ինտերնետային էջ/բաժին/ենթաբաժին): Եթե պայմանները ոչ հրապարակային են, ապա տրամադրվում է վավերացված թղթային օրինակը կամ էլեկտրոնային տարբերակը` հաստատող մարմնի (իրավասուի) ստորագրությամբ:»:

i

2) Կանոնակարգի 26-րդ կետը «Սույն գլխի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կանոնակարգի 25.1-25.4-րդ կետերի)» բառերով:

i

3) Կանոնակարգը 39-րդ կետից հետո լրացնել 39.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է 38-րդ կետով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի փոփոխությունների մասին ծանուցել` հաճախորդի նախընտրած եղանակով, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առնվազն 20 օր առաջ: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձևի բացակայության դեպքում լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվում էլեկտրոնային փոստը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ

    ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                       Ա. ՆՈՒՐԲԵԿՅԱՆ

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.08.2023
N 129-Ն
Որոշում