050.0126.100604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2004 թվականի N 126-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 21.04.09 թիվ 91-Ն որոշում)
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
(ուժը կորցրել է 21.04.09 թիվ 91-Ն որոշում)
Հավելված 2
i
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2004 թ.
1. Արշիլ Գորկու 100-ամյակ (ոսկի)
2. Գանձասար (արծաթ)
3. 2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ (արծաթ)
4. Չնախատեսված թողարկում
ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
._________________________________________________________________________.
| Հուշադրամի |Անվանական| Մետաղը | Քաշը |Տրամա-|Դրամաշուրթը|Որակը | Տպաքա-|
| անվանումը | արժեքը |և հարգը|(գրամ)| գիծը | | | նակը |
| | | | | (մմ) | | | (հատ) |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Արշիլ Գորկու |10.000 |Ոսկի, |8,6 |22,0 |Ատամնավոր |Պրուֆ |1000 |
|100-ամյակ |դրամ |999o | | | | | |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Գանձասար |100 դրամ |Արծաթ, |31,1 |38,0 |Ատամնավոր |Պրուֆ |500 |
| | |999o | | | | | |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|2006 թ. |100 դրամ |Արծաթ, |28,28 |38,61 |Հարթ |Պրուֆ |Մինչև |
|ֆուտբոլի | |925o | | | | |50.000 |
|աշխարհի գավաթ| | | | | | | |
._________________________________________________________________________.
2005 թ.
1. Մարտիրոս Սարյանի 125-ամյակ (ոսկի)
2. Անանիա Շիրակացու 1400-ամյակ (արծաթ)
3. Չնախատեսված թողարկում
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (ոսկի)
5. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (արծաթ)
6. Վռամշապուհ արքա (արծաթ)
7. Սահակ Ա Պարթև (արծաթ)
8. Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ (արծաթ)
ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
._________________________________________________________________________.
| Հուշադրամի |Անվանական| Մետաղը | Քաշը |Տրամա-|Դրամաշուրթը|Որակը | Տպաքա-|
| անվանումը | արժեքը |և հարգը|(գրամ)| գիծը | | | նակը |
| | | | | (մմ) | | | (հատ) |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Մարտիրոս |10.000 |Ոսկի, |8,6 |22,0 |Ատամնավոր |Պրուֆ |1000 |
|Սարյանի |դրամ |999o | | | | | |
|125- ամյակ | | | | | | | |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Անանիա |100 դրամ |Արծաթ, |31,1 |40,0 |Ատամնավոր |Պրուֆ |500 |
|Շիրակացու | |925o | | | | | |
|1400-ամյակ | | | | | | | |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Հայաստանի |50.000 |Ոսկի, |8,6 |22,0 |Ատամնավոր |Պրուֆ |1000 |
|Հանրապետու- |դրամ |999o | | | | | |
|թյան զինված | | | | | | | |
|ուժեր | | | | | | | |
|_____________|_________|________|______|______|___________|______|_______|
|Հայաստանի* |5.000 |Արծաթ, |31,1 |38,0 |Ատամնավոր |Պրուֆ |500 |
|Հանրապետու- |դրամ |925o | | | | | |
|թյան զինված | | | | | | | |
|ուժեր | | | | | | | |
|_____________|_________|________|______|______|______|___________|_______|
|Վռամշապուհ |100 դրամ |արծաթ, |31.1 |40.0 |պրուֆ |ատամնավոր |500 |
|արքա | |925o | | | | | |
|_____________|_________|________|______|______|______|___________|_______|
|Սահակ Ա |100 դրամ |արծաթ, |31.1 |40.0 |պրուֆ |ատամնավոր |500 |
|Պարթև | |925o | | | | | |
|_____________|_________|________|______|______|______|___________|_______|
| Արտեմ |100 դրամ |Արծաթ, |31,1 |40,0 |Ատամ- |Պրուֆ | 500 |
| Միկոյանի | |925o | | |նավոր | | |
| ծննդյան | | | | | | | |
| 100-ամյակ | | | | | | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 12.10.04 թիվ 241-Ն, 16.02.05 թիվ 56-Ն, 03.03.05 թիվ 94-Ն, 16.08.05 թիվ 420-Ն որոշումներ)