(ուժը կորցրել է 05.11.10 թիվ 39-Ն որոշում)
i
603.0026.270105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2004 թվականի N 26-Ն
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արդյունաբերական արտադրանքի նորացումը» Ձև թիվ 5-ՆՏ (նորացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Արդյունաբերական արտադրանքի նորացումը» Ձև թիվ 5-ՆՏ (նորացում) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 243 հրամանը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 26-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» (ՁԵՎ ԹԻՎ 5- ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) (ՏԱՐԵԿԱՆ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «Արդյունաբերական արտադրանքի նորացում» Ձև թիվ 5-Նտ (նորացում) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
1.4. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
1.5. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
1.6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում ընդգրկվում են տվյալներ հաշվետու տարում թողարկված նոր արտադրատեսակների վերաբերյալ, որոնց արտադրությունը առաջին անգամ է կազմակերպված հանրապետությունում (անկախ արտադրության ծավալներից):
2.1. Սյունակ Ա-ում բերվում է նոր արտադրատեսակի անվանումը և մակնիշը:
2.2. 1-ին սյունակում ցույց է տրվում չափի միավորը, 2-րդ սյունակում` հաշվետու տարում թողարկված փաստացի արտադրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ, 3-րդ սյունակում` գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) արտադրանքի արժեքը:
2.3. 4-րդ սյունակում բերվում է համապատասխան արտադրանքի նմուշի ընդունման տարեթիվը:
2.4. Եթե նոր արտադրանքը նախկինում թողարկված արտադրանքի արդիականացված (մոդեռնացված) տեսակն է, ապա 5-րդ սյունակում դրվում է 1 կոդը, իսկ սկզբունքորեն նոր արտադրատեսակի համար` 2 կոդը:
2.5. Այն դեպքում, երբ նոր արտադրատեսակի յուրացումը իրականացվում է արտասահմանում գնված լիցենզիայի հիման վրա, սյունակ 6-ում նշվում է 1 կոդը, հայրենական մշակումների հիման վրա` 2 կոդը:
_____________________________________
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում