040.1954.040305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1954-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Պարտատիրոջ (վարկատուների) իրավունքների իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1366-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագիրը «ժամանակացույցը» բառից հետո լրացնել «և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական ավտոմատացված համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը» բառերով.
i
բ) որոշման մեջ «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի, և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգերի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի» բառերով.
գ) որոշման հավելվածում`
i
«Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,
1-ին կետի «Հիմնավորումը» սյունակը լրացնել հետևյալ պարբերություններով`
«վճարային փաստաթղթերը և հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը, ինչպես նաև այլ գույքը չպետք է հանդիսանան գոյություն ունեցող գրավի առարկա
պարտապանի թերացման դեպքում պարտատիրոջը պետք է իրավունք վերապահել իրականացնելու գույքի պահպանմանն ուղղված գործողություններ»,
ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,
6-րդ կետի «Հիմնավորումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իրականացնել հիփոթեքային շուկայի զարգացման միջոցառումներ` անհրաժեշտ փոփոխություններ կատարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», «Պետական տուրքի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1366-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Մշակել համապատասխան իրավական ակտեր, որոնցով կկանոնակարգվեն (ժամկետ` 2005 թ. մարտ)`
ա) շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգերը,
բ) գույքի նկատմամբ իրավունքի գրանցման փոփոխման և վերացման ընթացակարգերը,
գ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված փաստաթղթերի օրինակելի ձևերը,
դ) տարբեր իրավունքների գրանցման համար վճարների տարբերակումը,
ե) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի կողմից տեղեկությունների ստուգման և այլ ծառայությունների մատուցման հետ կապված վճարների չափերը,
զ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի ղեկավարի պարտականությունները և պատասխանատվությունը,
է) գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացնող մարմնի նոր աշխատողների ընդունման ընթացակարգերը,
ը) հանրության համար բաց կենտրոնացված ռեգիստրի ստեղծումը:
2. Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական կենտրոնացված էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով իրականացնել հետևյալ միջոցառումները`
ա) համապատասխան իրավական ակտերի մշակում (ժամկետ` 2005 թ. հունվար - 2005 թ. հունիս),
բ) անհրաժեշտ ծրագրային ապահովում (ժամկետ` 2005 թ. հունվար - 2005 թ. հունիս),
գ) հանրությանն այդ համակարգից օգտվելու հասանելիության ապահովում (ժամկետ` 2005 թ. հունիս - 2005 թ. հոկտեմբեր)`
համակարգի գործունեությանը վերաբերող ուղեցույցի ստեղծում,
անհրաժեշտ տեխնիկական զինվածության և տարածքների ապահովում,
հանրությանը բավարար իրազեկման ապահովում.
դ) համակարգից հաճախակի օգտվողների ուսուցում (ժամկետ` 2005 թ. հունիս - 2005 թ. հոկտեմբեր):