ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2072-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) վերնագիրը, 1-ին կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածի վերնագիրը «ենթակա» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված» բառերով.
i
2) նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «9.1-ին հոդվածի 3-րդ մասի և» բառերով.
3) N 1 հավելվածի`
i
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել, իսկ «հաշվառման հիմքերը» բառերից առաջ լրացնել «և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց» բառերով,
i
բ. 3-րդ կետը «ստորաբաժանումներին,» բառից հետո լրացնել «սահմանապահ զորքերին,» բառերով,
գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
i
«Կենտրոնացված հաշվառման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,
i
դ. 11-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում սահմանապահ զորքերի» բառերով,
ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
i
«Կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգին հասանելիություն ունենալու դեպքում հաշվառման քարտում լրացման ենթակա տեղեկություններն առցանց եղանակով փոխանցվում են ավտոմատացված համակարգ, իսկ հաշվառման քարտ չի լրացվում:»,
i
զ. 18-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով, իսկ «կառավարությանն առընթեր» բառերը հանել.
i
4) N 2 հավելվածի ձևի «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ» բաժնում «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերով, «այլ ծառայություն - 7» բառերից հետո լրացնել «, սահմանապահ զորքեր - 8» բառերով, իսկ «201 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով.
i
5) N 3 հավելվածի ձևի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, 3-րդ կետից` «19» թիվը, իսկ ձևում «201 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով.
6) NN 4 և 5 հավելվածներում «200 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական: