Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 532-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2026 թվականի N 520-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 532-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագրում և ամբողջ տեքստում «2024-2026» թվերը փոխարինել «2024-2029» թվերով.

i

2) հավելվածի 10-րդ կետը «ներառում են» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով, «1000 մ2» բառերը փոխարինել «1050 մ2» բառերով, իսկ «(+-10% շեղումով)» բառերը հանել.

i

3) հավելվածի 18-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ծրագրով կանխատեսվում է 2024-2029 թվականներին հիմնել 18 խեցգետնաբուծարան, որից` 10 փոքր, 5 միջին և 3 խոշոր, որոնց փոխհատուցման գումարը կկազմի 960435 հազար ՀՀ դրամ:».

i

4) հավելվածի 22-րդ կետում «2025 թվականի նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «2028 թվականի դեկտեմբերի 1-ին» բառերով, որից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«2024-2028 թվականներին նախարարություն դիմում-հայտեր ներկայացրած, սակայն սահմանված ժամկետում փաստաթղթերի փաթեթի ոչ ամբողջական լինելու հանգամանքով պայմանավորված` շահառու չհանդիսացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից խեցգետնաբուծական համալիր ձեռք բերելու վերաբերյալ ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը նախարարությունն ուսումնասիրում է սույն որոշմամբ սահմանված ընթացակարգով:».

i

5) հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետը «չօտարել» բառից հետո լրացնել «խեցգետնաբուծական համալիրը» բառերով.

i

6) հավելվածի 26-րդ կետի «Ծախսերի» բառը փոխարինել «Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում ծախսերի» բառերով.

i

7) հավելվածի 27-րդ կետը «Մինչև փոխհատուցումը» բառերից հետո լրացնել «դիմումատուն պետք է ներկայացնի հաշիվ-վավերագիր կամ հարկային հաշիվ, հանձնման-ընդունման ակտ և վճարման անդորրագրեր, որոնք ուսումնասիրելուց հետո» բառերով.

8) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«31. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024-2029 թվականներին, որի շրջանակներում հնարավորություն կընձեռվի Հայաստանի Հանրապետությունում հիմնելու 18 խեցգետնաբուծական համալիր, ինչը թույլ կտա արհեստական եղանակով խեցգետնի արտադրության ծավալներն ավելացնելու ավելի քան 174 տոննայով: Ծրագրի իրականացման համար կանխատեսվող ֆինանսական միջոցներն ըստ տարիների ներկայացված են Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Տարիները          |2024թ.|2025թ.|2026թ.|2027թ.|2028թ.|2029թ.|Ընդամենը|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Հիմնադրվող  |փոքր |  -   |  -   |  -   |  2   |  4   |  4   |   10   |

|խեցգետնա-   |_____|      |      |      |      |      |      |        |

|բուծական    |միջին|  -   |  -   |  2   |  1   |  1   |  1   |    5   |

|համալիրների |_____|      |      |      |      |      |      |        |

|քանակը,     |խոշոր|  -   |  -   |  -   |  1   |  1   |  1   |    3   |

|միավոր      |     |      |      |      |      |      |      |        |

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Փոխհատուցման համար|  -   |  -   |129900|228845|300845|300845|  960435|

|անհրաժեշտ գումարը |      |      |      |      |      |      |        |

|(հազար դրամ)      |      |      |      |      |      |      |        |

._____________________________________________________________________.

«.

 

i

9) հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետում «162» թիվը փոխարինել «174» թվով, «1 մլրդ 620 մլն» բառերը փոխարինել «1 մլրդ 740 մլն» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «65» թիվը փոխարինել «68» թվով.

i

10) հավելվածի Աղյուսակ 2-ի 6-րդ կետում «1000» թիվը փոխարինել «1050» թվով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 30-ը:

4. Փաստաթղթերի ընդունման ժամկետը սահմանվում է սույն որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2026
N 520-Լ
Որոշում