Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0282.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2014 թվականի N 282-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

i

2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

(2-րդ կետը փոփ. 27.05.14 թիվ 494-Ա, 20.06.14 թիվ 572-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2014 թվականի ապրիլի 3-ի

N 282-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Վ. Միրումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Կ. Թամազյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության պետ

 

    Ս. Սաիյան          - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         սոցիալական ապահովության պետական ծառայության պետի

                         առաջին տեղակալ

 

(հավելվածը փոփ. 27.05.14 թիվ 494-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.04.2014
N 282-Ա
Որոշում