Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ»` ՁԵՎ ԹԻՎ 5- ...

05.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.06.2000  -ից մինչեւ   05.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 26-Ն որոշում)

i

120.0243.150500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 243

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ»` ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Արդյունաբերական արտադրանքի նորացումը»` ձև թիվ 5 - ՆՏ (նորացում) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ

«30» 11» 1999 Թ.

ԹԻՎ 243 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ»

(Ձև 5 - ՆՏ (նորացում)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

. Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արդյունաբերական

արտադրանքի նորացման» Ձև թիվ 5-Նտ (նորացում) վիճակագրական

հաշվետվության լրացման կարգը:

. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության պետական

ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով

ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև կազմակերպություններ1),

որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների

կողմից:

 

----------------------------

1. Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է

17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն

կազմակերպական -իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք

նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:

 

. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության

այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի

ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար

կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է

ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ

(եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական

գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության

դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական

մարմիններից:

. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների

հիման վրա:

. Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված

հասցեներով և սահմանված ժամկետում:

. Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև

նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ

աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

. Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ

խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

 

-----------------------------------------

2. Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել

ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր

թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

Հաշվետվության լրացման կարգը

 

Հաշվետվությունում ընդգրկվում են տվյալներ հաշվետու տարում թողարկված նոր արտադրատեսակների վերաբերյալ, որոնց արտադրությունը առաջին անգամ է կազմակերպված հանրապետությունում (անկախ արտադրության ծավալներից):

1. Սյունակ Ա-ում բերվում է նոր արտադրատեսակի անվանումը և մակնիշը:

2. 1-ին սյունակում ցույց է տրվում չափի միավորը, 2-րդ սյունակում` հաշվետու տարում թողարկված փաստացի արտադրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ, 3-րդ սյունակում` գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) արտադրանքի արժեքը:

3. 4-րդ սյունակում բերվում է համապատասխան արտադրանքի նմուշի ընդունման տարեթիվը:

4. Եթե նոր արտադրանքը նախկինում թողարկված արտադրանքի արդիականացված (մոդեռնացված) տեսակն է, ապա 5-րդ սյունակում դրվում է 1 կոդը, իսկ սկզբունքորեն նոր արտադրատեսակի համար` 2 կոդը:

5. Այն դեպքում, երբ նոր արտադրատեսակի յուրացումը իրականացվում է արտասահմանում գնված լիցենզիայի հիման վրա, սյունակ 6-ում նշվում է 1 կոդը, հայրենական մշակումների հիման վրա` 2 կոդը:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

.________________________________________________________________________.

|                                ծածկագրերն ըստ`                         |

|________________________________________________________________________|

|         ՁԿԴ-ի            |         ՊԿՄՆՀ-ի        |        ՏԳԸԴ-ի      |

|(Ձեռնարկությունների կոդերի|    (Պետական կառավարման |  (Տնտեսական գործու-|

|      դասակարգիչ)         |    մարմինների նշանակման|   նեության ընդհա-  |

|                          |         համակարգիչ)    |   նուր դասակարգիչ) |

|__________________________|________________________|____________________|

|________________________________________________________________________|

|  Ում է ներկայացվում (անվանումը)______________________________________  |

|                                                                        |

|  Ով է ներկայացնում (անվանումը)_______________________________________  |

|                                                ._.   ._.   ._.   ._.   |

|  Հիմնադիրները (մասնակիցները)**                 ._.   ._.   ._.   ._.   |

|                                                                        |

|  1. պետություն  2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի              |

|                                                                    ._. |

|  Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշումը._. |

|                                                                        |

|  Կազմակերպաիրավական ձևը  _________________ ծածկագիրը`*    .______.     |

|                                                                        |

|  Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________________|

|                                                                        |

|  ________________________ ծածկագիրը`*                       ._________.|

|                                                                        |

|   Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման     ._____________________.|

|   համարը*                                                              |

|                                                                        |

|   նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*               ._______________.|

|                                                                        |

|  Մարզը ____________________________                               .___.|

|                                                                        |

|  Հասցեն_______________________________________________________________ |

|                                                                        |

|  *)Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման     |

|  վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):                                    |

|                                         ._.                            |

|  **)Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում ._.նշումները կատարվում են      |

|  միաժամանակ` համապատասխան վանդակներում:                                |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,   |

| ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների  |

| ծրագրի» և  «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար      |

| վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի                      |

|________________________________________________________________________|

|                          Ձև  թիվ 5 - ՆՏ (նորացում)                     |

|                          _________________________                     |

|                             Փոստային - տարեկան                         |

|                                                                        |

| Հաստատված է ՀՀ վիճնախարարի 199  թ. նոյեմբերի 30-ի թիվ 243 հրամանով     |

|                                                                        |

|                              Ներկայացվում է`                           |

|                                                                        |

| 1. ՀՀ վիճնախարարություն                                                |

| 2. Վիճակագրության տեղական բաժանմունք                                   |

|                                                                        |

|                              Ներկայացնում են`                          |

|                                                                        |

| ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային        |

| կազմակերպությունները                                                   |

|                                                                        |

|                         Հաշվետվության ներկայացման ժամկետը`             |

|                                                                        |

| ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:                  |

.________________________________________________________________________.

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը

երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական

անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական

դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված

ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով,

աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են

պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ 1999 Թ.

 

.________________________________________________________________________.

|                                  |       Թողարկման ծավալը              |

|                                  |_____________________________________|

| Նոր արտադրանքի անվանումը(մակնիշը)|Բնեղեն արտահայտությամբ|Գործող գներով |

|                                  |______________________|(առանց ավելաց-|

|                                  |չափի միավորը|   քանակը|ված արժեքի և  |

|                                  |            |         |ակցիզային հար-|

|                                  |            |         |կերի), հազ.   |

|                                  |            |         |դրամ          |

|__________________________________|____________|_________|______________|

|               Ա                  |     1      |    2    |       3      |

|__________________________________|____________|_________|______________|

|__________________________________|____________|_________|______________|

|__________________________________|____________|_________|______________|

|__________________________________|____________|_________|______________|

|__________________________________|____________|_________|______________|

|__________________________________|____________|_________|______________|

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|                     |       Արտադրանքը (նշել կոդը)                     |

|                     |__________________________________________________|

|        Նմուշի       | Արդիականացված է` | պատրաստված է լիցենզիայով` 1,  |

|   ընդունման տարին   | 1, սկզբունքորեն  | հայրենական մշակում է` 2       |

|                     | նոր է` 2         |                               |

|_____________________|__________________|_______________________________|

|          4          |        5         |              6                |

|_____________________|__________________|_______________________________|

|_____________________|__________________|_______________________________|

|_____________________|__________________|_______________________________|

|_____________________|__________________|_______________________________|

|_____________________|__________________|_______________________________|

|_____________________|__________________|_______________________________|

.________________________________________________________________________.

 

 «_______»  _____________________ 2000 թ.            ՂԵԿԱՎԱՐ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» 05 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000041

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.1999
N 243
Հրաման