(որոշումը փոփոխվելու է «Խաղային գործունեության կարգավորման
մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր
սահմանելու օրվանից հետո` վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը`
13.03.2025 թիվ 287-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2023 թվականի N 636-Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների 1-ին և 2-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի ապրիլի 27-ի
N 636-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք (այսուհետ` խաղադրույք ընդունելու իրավունք) տրամադրելու կարգը:
2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է լիազոր մարմնի կողմից սույն կարգով` առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման, խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքի վճարման և համապատասխան տեղեկացումը լիազոր մարմնին ներկայացնելու դեպքում:
4. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին ներկայացնում է տեղեկացում` համաձայն Ձև 1-ի կամ Ձև 2-ի, որտեղ նշվում են`
ա) կազմակերպության անվանումը և կազմակերպչի համապատասխան լիցենզիայի համարը.
բ) պետական գրանցման համարը.
գ) կազմակերպչի ՀՎՀՀ-ն.
դ) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, գումարը և վճարման ամսաթիվը.
ե) «Պետական տուրքի մասին» օրենքով (այսուհետ` օրենք) խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը.
զ) տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` ներկայացվում է հայտատուի ցանկությամբ.
է) կապի միջոցները` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
5. Եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը թերի է կամ եթե տեղեկացման մեջ առկա են անհամապատասխանություններ, ապա տեղեկացումը համարվում է չներկայացված, ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունքի հաշվառումը չի իրականացվում, և իրավունքը չի ծագում, ինչի մասին լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ տեղեկացնում է կազմակերպչին:
6. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքում տեղեկացումը համարվում է չներկայացված, ապա կազմակերպիչը կարող է 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգով սահմանված նոր տեղեկացում:
7. Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետներում խաղադրույք ընդունելու իրավունք ստանալու տեղեկացումը չի համարվում չներկայացված, ապա կազմակերպիչը համարվում է հաշվառված լիազոր մարմնում, և խաղադրույք ընդունելու իրավունքը համարվում է տրված տեղեկացման մեջ նշված խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթվից, իսկ ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպության դեպքում` լիցենզիայի տրման ամսաթվից:
8. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պետական տուրքը վճարելուց հետո` մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի` օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:
9. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում է օրենքով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարելուց հետո` համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում տրված խաղադրույք ընդունելու իրավունքները հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և տեղեկացման մեջ ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղեկացումը ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Խաղադրույք ընդունելու իրավունքը գործում է մինչև օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրը ներառյալ:
12. Խաղադրույք ընդունելու իրավունքը կասեցվում է համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման դեպքում: Խաղադրույք ընդունելու իրավունքի կասեցումը համարվում է վերացված համապատասխան լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարվելու պահից:
i
13. Խաղադրույք ընդունելու իրավունքը դադարում է համապատասխան լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում:
14. Տեղեկացումը, սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ թղթային տարբերակով:
15. Սույն կարգի իմաստով տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով:
Ձև 1
Տեղեկացում ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից խաղադրույք
ընդունելու իրավունք ձեռք բերելու համար
._____________________________________________________________________.
|Իրավաբանական անձի` կազմակերպչի անվանումը | |
|____________________________________________|________________________|
|Պետական գրանցման համարը | | | | | | | | | | | |
|____________________________________________|________________________|
|Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման | |
|լիցենզիայի համարը | |
|____________________________________________|________________________|
|Կազմակերպչի ՀՎՀՀ | |
|____________________________________________|________________________|
|«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու-| |
|թյան օրենքով խաղադրույք ընդունելու իրավունքի| |
|նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը| |
|(նշվում է, եթե խաղադրույք ընդունելու | |
|իրավունքի համար առաջին անգամ չի ներկայացնում| |
|տեղեկացում) | |
|____________________________________________|________________________|
|Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու | |
|համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, | |
|գումարը և վճարման ամսաթիվը | |
|____________________________________________|________________________|
|Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման |[][][][][][][][][][][][]|
|անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրո-|[][][][][][][][] |
|նային համակարգի կողմից գեներացված անդորրա- | |
|գիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը | |
|(ներկայացվում է կազմակերպչի ցանկությամբ) | |
|____________________________________________|________________________|
|Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն | |
._____________________________________________________________________.
_______________ _____________________________
Ներկայացրած անձ (ստորագրությունը, անունը,
ազգանունը, պաշտոնը
(առկայության դեպքում)
____ _____________ 20 թվական
Ձև 2
Տեղեկացում տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից
խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար
._____________________________________________________________________.
|Իրավաբանական անձի` կազմակերպչի անվանումը | |
|____________________________________________|________________________|
|Պետական գրանցման համարը | | | | | | | | | | | |
|____________________________________________|________________________|
|Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) | |
|կազմակերպման համապատասխան լիցենզիայի համարը | |
|____________________________________________|________________________|
|Կազմակերպչի ՀՎՀՀ | |
|____________________________________________|________________________|
|«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու-| |
|թյան օրենքով խաղադրույք ընդունելու իրավունքի| |
|նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը| |
|(նշվում է, եթե խաղադրույք ընդունելու | |
|իրավունքի համար առաջին անգամ չի ներկայացնում| |
|տեղեկացում) | |
|____________________________________________|________________________|
|Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու | |
|համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, | |
|գումարը և վճարման ամսաթիվը | |
|____________________________________________|________________________|
|Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման |[][][][][][][][][][][][]|
|անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրո-|[][][][][][][][] |
|նային համակարգի կողմից գեներացված անդորրա- | |
|գիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը | |
|(ներկայացվում է կազմակերպչի ցանկությամբ) | |
|____________________________________________|________________________|
|Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն | |
._____________________________________________________________________.
_______________ _____________________________
Ներկայացրած անձ (ստորագրությունը, անունը,
ազգանունը, պաշտոնը
(առկայության դեպքում)
____ ___________ 20 թվական
Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2023 թվական: