(ուժը կորցրել է 23.09.02 թիվ 544-Ն որոշում)
i
041.0483.130802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2002 թվականի N 483-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը և Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի 2002 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2002 թվականի սեպտեմբերի 25-30-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային
պետական կոմիտեի նախագահ
Ա. Բարոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
գլխավոր խորհրդական
Վ. Յակուբյան - ՀՀ կառավարության իրավական հարցերով
խորհրդատու
Վ. Մկրտչյան - թարգմանիչ
(կազմը փոփ. 09.09.02 թիվ 517-Ա որոշում)
i
2. Վ. Խաչատրյանի, Դ. Հարությունյան, Ա. Ավետիսյանի, Ա. Բարոյանի, Վ. Յակուբյանի և Վ. Մկրտչյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, Ռ. Շուգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների և Տ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի (այդ թվում` հյուպատոսական, գանձումների, սրահի և սարքավորումների վարձակալության, բանկային միջնորդավճարի հետ կապված ծախսեր):
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Կիրակոսյանին:
(2-րդ կետը փոփ. 09.09.02 թիվ 517-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ