Սեղմել Esc փակելու համար:
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ...

03.05.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   03.05.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.2024 թիվ 631-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1233-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Յու Էմ Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակում ընկերությանը տրամադրում է օժանդակություն` հողամասերի ջրարբիացումն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցմամբ` համաձայն ծրագրի հավելվածի.

2) ընկերության կողմից ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը կազմում է 1.6 մլրդ դրամ, ընդ որում` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, իսկ աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.

3) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի նախնական արժեքը կազմում է 257.4 մլն դրամ: Եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերության չափով լրացուցիչ կֆինանսավորվի պետական բյուջեից: Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված` ընկերության հետ կնքվող պայմանագրով.

4) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված` ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ` նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.

5) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

6) ընկերության կողմից նախատեսվող ծրագրի չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ, կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

7) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման ավարտը 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է.

8) սույն որոշմամբ նախատեսվող ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնում կատարելու մասին որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից հետո 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը` ծրագրի իրականացման և օժանդակության տրամադրման վերաբերյալ:

5. Սահմանել, որ`

1) ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.

2) ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1233-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

._________________________________________________________________________.

|1.|Հայտատուի (կազմակերպության)|«Յու Էմ Ագրո» ՍՊԸ,                        |

|  |անվանումը և  կազմակերպաիրա-|գրանցված` 25.07.2018 թ.                   |

|  |վական ձևը,  հիմնադրման     |                                          |

|  |տարեթիվը                   |                                          |

|  |___________________________|__________________________________________|

|  |Հարկ վճարողի հաշվառման     |00185576                                  |

|  |համարը (ՀՎՀՀ)              |                                          |

|  |___________________________|__________________________________________|

|  |Կազմակերպության բաժնետերերը|Արմեն Ռուբենի Սաքապետոյան                 |

|  |___________________________|__________________________________________|

|  |Կոնտակտային տվյալները`     |Արեգ Ռուբենի Սաքապետոյան                  |

|  |անուն, հայրանուն, ազգանուն |                                          |

|  |___________________________|__________________________________________|

|  |Իրավաբանական հասցեն        |1005, ՀՀ, Արմավիրի մարզ, Երվանդաշատ       |

|  |                           |հողամաս                                   |

|  |___________________________|__________________________________________|

|  |Տնտեսական գործունեության   |N 82.99.0                                 |

|  |դասակարգիչը                |                                          |

|  |___________________________|__________________________________________|

|  |Հեռախոսահամարը             |+374 93 41 11 27                          |

|  |___________________________|__________________________________________|

|  |Էլ. փոստը                  |[email protected]                         |

|__|___________________________|__________________________________________|

|2.|Ներդրումային ծրագրի իրակա- |ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի      |

|  |նացման վայրը/հասցե         |Բագարան և  Երվանդաշատ գյուղեր             |

|  |(ներառյալ կադաստրային      |                                          |

|  |գոտին)                     |                                          |

|__|___________________________|__________________________________________|

|3.|Ներդրումային ծրագրի համառոտ|1. Ընկերությունը նախատեսում է Արմավիրի    |

|  |նկարագրությունը (ծրագրի    |մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և        |

|  |նպատակը, իրականացվելիք     |Երվանդաշատ գյուղերում սեփականության       |

|  |աշխատանքները, մրցակցային   |իրավունքով իրեն պատկանող 2088 հա գյուղատն-|

|  |առավելությունները,         |տեսական նշանակության հողամասերում հիմնել  |

|  |արտահանման ուղղությունները |նուշի ինտենսիվ այգիներ և  խոշոր ֆերմերային|

|  |և  քաղաքականությունը,      |տնտեսություն:                             |

|  |ծրագրով նախատեսված         |2. ՏԳՏԴ` Ա` գյուղատնտեսություն, անտառային |

|  |գործունեության տեսակի      |տնտեսություն և  ձկնորսություն:            |

|  |հստակ նկարագրությունը`     |3. Նուշի այգիների հիմնման նշված ծրագրի    |

|  |նշելով տնտեսական գործու-   |իրականացման արդյունքում 01.11.2022-01.11. |

|  |նեության դասակարգիչը,      |2023 թվականների ընթացքում համայնքում      |

|  |ստեղծվելիք աշխատատեղերը,   |ներդրվելու է շուրջ 1,000,000,000 (մեկ     |

|  |միջին աշխատավարձը և  այլն) |միլիարդ) ՀՀ դրամ, հաջորդող ևս  2 (երկու)  |

|  |                           |տարիներին` տարեկան շուրջ 300,000,000 (երեք|

|  |                           |հարյուր միլիոն) ՀՀ դրամ, իսկ հաջորդող     |

|  |                           |ևս  2 (երկու) տարիներին նախատեսվում են    |

|  |                           |տարեկան շուրջ 300,000,000 (երեք հարյուր   |

|  |                           |միլիոն) ՀՀ դրամի հեռանկարային ներդրումներ |

|  |                           |ևս:                                       |

|  |                           |4. Ծրագրի իրականացման առաջին տարում       |

|  |                           |ստեղծվելու են 15 (տասնհինգ) հիմնական      |

|  |                           |աշխատատեղ և  20 (քսան) սեզոնային աշխատա-  |

|  |                           |տեղ, իսկ ծրագրի իրականացման հաջորդող 5    |

|  |                           |(հինգ) տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի|

|  |                           |և՛  հիմնական, և՛  սեզոնային աշխատատեղերը  |

|  |                           |ավելանալու են յուրաքանչյուրը 5 (հինգ)     |

|  |                           |աշխատատեղերով, արդյունքում ծրագրի իրականաց|

|  |                           |ման հինգերորդ տարում առկա կլինի 35 (երե-  |

|  |                           |սունհինգ) հիմնական և  40 (քառասուն)       |

|  |                           |սեզոնային աշխատատեղ` նպաստելով համայնքի   |

|  |                           |զարգացմանը և  զբաղվածության ապահովմանը:   |

|  |                           |Աշխատողների միջին աշխատավարձը նախատեսվում |

|  |                           |է սահմանել 200,000 (երկու հարյուր հազար)  |

|  |                           |ՀՀ դրամ` առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված|

|  |                           |հարկերի, տուրքերի և  վճարների:            |

|  |                           |5. Ծրագրի մրցակցային առավելությունն այն է,|

|  |                           |որ նուշի լայնածավալ այգիներ Հայաստանի     |

|  |                           |Հանրապետությունում գրեթե առկա չեն, իսկ եթե|

|  |                           |որոշ տնտեսություններ նույնիսկ առկա են, ապա|

|  |                           |դրանց բերքատվությունը բավականին քիչ է     |

|  |                           |տեղական շուկայի համար, ուստի լայնածավալ   |

|  |                           |այգիների առկայությունը մեծապես կնպաստի    |

|  |                           |ՀՀ տնտեսության զարգացմանը և  նման արտադրա-|

|  |                           |տեսակի արտահանմանը: Ստացված արտադրանքը    |

|  |                           |սկզբնական շրջանում ապահովելու է ներքին    |

|  |                           |շուկայի պահանջարկը, այնուհետև  հիմնականում|

|  |                           |արտահանվելու է եվրոպական երկրներ:         |

|  |                           |6. Ծրագիրը համապատասխանում է ՀՀ կառավարու-|

|  |                           |թյան` գերակա ոլորտում հանրային ներդրու-   |

|  |                           |մային ծրագրերի որդեգրած ռազմավարությանը:  |

|  |                           |Այն նաև  համապատասխանում է ՀՀ կառավարու-  |

|  |                           |թյան արտահանման խթանմանը միտված քաղաքակա- |

|  |                           |նությանը:                                 |

|  |                           |7. Ծրագրի բարեհաջող իրականացման ընթացքում,|

|  |                           |գյուղատնտեսական փուլից բացի, նախատեսվում է|

|  |                           |հետագայում նաև  ստեղծել տուրիստական,      |

|  |                           |մշակութային, ակտիվ ժամանցի կենտրոն, որը   |

|  |                           |կնպաստի ՀՀ-ի զբոսաշրջության զարգացմանը,   |

|  |                           |հատկապես էկոզբոսաշրջության ոլորտում:      |

|__|___________________________|__________________________________________|

|4.|Ներդրումային ծրագրի իրակա- |Ներդրումային ծրագրի իրականացման առաջին    |

|  |նացման, մասնավորապես`      |փուլում կառուցվելու են ջրամբար, պոմպակայան|

|  |անշարժ գույքի կառուցման և  |և  անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ,       |

|  |հիմնական միջոցների ձեռք-   |այնուհետև  փուլերով յուրաքանչյուր տարի    |

|  |բերման (այդ թվում` տեղափոխ-|տնկվելու է մինչև  300 հա մակերեսով այգի:  |

|  |ման և  տեղադրման) ժամանակա-|Ներդրումային  ծրագրի մեկնարկը և  ընթացքը  |

|  |ցույցը (ժամանակացույցը     |նախատեսվում է`                            |

|  |կազմվում է մեկնարկի պահից  |1. Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի   |

|  |սկսված) և  նկարագրությունը |նոյեմբերի 1-ից:                           |

|  |                           |2. Ծրագրի մեկնարկով սկսվել են հողի գեոդե- |

|  |                           |զիական, մելիորացման, համապատասխան փոսորակ-|

|  |                           |ների փորման և  անհրաժեշտ այլ աշխատանքների |

|  |                           |իրականացումը, Իսպանիայից տնկիների ձեռքբեր-|

|  |                           |ման, տեղափոխման, ձևավորման  և  տնկման     |

|  |                           |աշխատանքները: Ծրագրի պատշաճ իրականացման   |

|  |                           |համար անհրաժեշտ տեխնիկան արդեն իսկ ձեռք է |

|  |                           |բերվել ընկերության կողմից:                |

|  |                           |3. Սույն հայտի 3-րդ մասում նշված` շուրջ   |

|  |                           |1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամը      |

|  |                           |ներդրվելու է ծրագրի մեկնարկից սկսած մեկ   |

|  |                           |տարվա ընթացքում:                          |

|__|___________________________|__________________________________________|

|5.|Նախատեսվող ներդրումների    |1. Ծառերի ձեռքբերում` 1 հա-ի համար 300 հատ|

|  |չափի և  ուղղությունների    |ծառ: Այգետնկման աշխատանքներն իրականաց-    |

|  |նկարագրությունը (անշարժ    |վելու են փուլերով` 5 (հինգ) տարվա ընթաց-  |

|  |գույքի կառուցում, հիմնական |քում, յուրաքանչյուր տարի մինչև  300 հա    |

|  |միջոցներ)                  |մակերեսի վրա կատարվելու են հողի մելիորաց- |

|  |                           |ման աշխատանքներ` ծառերի տնկման նախապատրաս-|

|  |                           |տական աշխատանքներ, որի համար ընկերությունն|

|  |                           |արդեն ձեռք է բերել համապատասխան տեխնիկա` 1|

|  |                           |(մեկ) էքսկավատոր և  2 (երկու) ինքնաթափ:   |

|  |                           |Մելիորացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական|

|  |                           |միջոցները (քարահավաք մեքենա, խոր վար,     |

|  |                           |շիզել և  այլ աշխատանքներ կատարող)         |

|  |                           |ներգրավվելու են վարձակալությամբ կամ այդ   |

|  |                           |աշխատանքների կատարումը պատվիրակվելու է    |

|  |                           |մասնագիտացված կազմակերպությունների:       |

|  |                           |2. Երվանդաշատ գյուղում գտնվող բնական      |

|  |                           |աղբյուրից շուրջ 3 կմ երկարությամբ ջրագծի  |

|  |                           |նախագծում և  կառուցում (նախագիծը կցվում   |

|  |                           |է):                                       |

|  |                           |3. Մինչև  100.000 խոր. մ մակերեսով        |

|  |                           |ջրահավաք ավազանի նախագծում և  կառուցում:  |

|  |                           |4. Ներտնտեսային ճանապարհների նախագծում և  |

|  |                           |կառուցում:                                |

|  |                           |5. Ենթակայանների նախագծում և  կառուցում:  |

|  |                           |6. Կաթիլային համակարգի նախագծում և        |

|  |                           |կառուցում:                                |

|__|___________________________|__________________________________________|

|6.|Անհրաժեշտ ենթակառուցվածքի  |1. Նշված տարածքը, որը գտնվում է Ախուրյան  |

|  |նկարագրությունը և  դրա     |և  Արաքս գետերի ավազանում` գետերից շուրջ  |

|  |անհրաժեշտության հիմնավո-   |250 մետր բարձրության վրա, երբեք ջուր չի   |

|  |րումը                      |ունեցել և  չի մշակվել, տարածքում առկա են  |

|  |                           |մշակվող փոքր հողամասեր, որոնք սնվում են   |

|  |                           |գոյություն ունեցող ջրանցքից, սակայն       |

|  |                           |նույնիսկ այս փոքր հողամասերին ջուրը չի    |

|  |                           |բավականացնում` ըստ անհրաժեշտության ջուր   |

|  |                           |օգտագործելու համար: Ընկերության կողմից    |

|  |                           |նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացման|

|  |                           |առաջին փուլում խիստ անհրաժեշտ է լուծել    |

|  |                           |ջրամատակարարման հարցը:                    |

|  |                           |2. Նախատեսվում է կառուցել Երվանդաշատ      |

|  |                           |գյուղում գտնվող բնական աղբյուրից շուրջ 3  |

|  |                           |կմ երկարությամբ ջրագիծ, 2 աստիճանի        |

|  |                           |պոմպակայան, յուրաքանչյուրը 145 մ ստատիկ   |

|  |                           |բարձրությամբ: Ջրառը կատարվելու է          |

|  |                           |Երվանդաշատի տարածքում գտնվող ջրաղբյուրից, |

|  |                           |որտեղ կառուցվելու է խորքային տիպի պոմպային|

|  |                           |ագրեգատի համար ջրընդունիչ հանգույց:       |

|  |                           |Յուրաքանչյուր աստիճանում տեղադրվելու է ԷՑՎ|

|  |                           |12-250-140նռօ, N=130 կՎտ ագրեգատ, որի     |

|  |                           |թողունակությունը հասնում է մինչ 200 մ3/ժ: |

|  |                           |Կաթիլային համակարգի ներդրման պայմաններում |

|  |                           |ջրառը թույլ է տալու ոռոգման ջրով ապահովել |

|  |                           |շուրջ 300 հա հողատարածք: Ոռոգման նորման   |

|  |                           |կլինի 3500մ3/տարի: 300 հա նուշի այգու     |

|  |                           |համար տարեկան ջրասպառումը նախատեսվում է`  |

|  |                           |250x3500=875,000մ3: Երկրորդ աստիճանի պոմպը|

|  |                           |ջուրը մատակարարելու է 100,000 մ3 տարողու- |

|  |                           |թյամբ ջրամբար: Ջրամբարի մոտ տեղադրվելու է |

|  |                           |պոմպակայան, որտեղից ջուրը մատակարարվելու է|

|  |                           |դեպի ոռոգման կաթիլային համակարգ: Նշված    |

|  |                           |ջրագիծը հանդիսանում է ամենակարևոր  ենթա-  |

|  |                           |կառուցվածքը, որի կառուցման ընդհանուր      |

|  |                           |նախնական արժեքը նախնական արված հաշվարկների|

|  |                           |հիման վրա կազմում է շուրջ 257,400,000     |

|  |                           |(երկու հարյուր հիսունյոթ միլիոն չորս      |

|  |                           |հարյուր հազար) ՀՀ դրամ, որի կառուցման     |

|  |                           |համար անհրաժեշտ ծախսերի մասով ակնկալվում է|

|  |                           |պետության օժանդակությունը, ինչն ավելի     |

|  |                           |մանրամասն ներկայացված է ծրագրին կից հավել-|

|  |                           |վածում: Հարկ է նշել, որ ջրագիծը թե՛       |

|  |                           |ընկերության կամ թե՛ պետական աջակցությամբ  |

|  |                           |կառուցելու դեպքում սահմանված կարգով պետք է|

|  |                           |հանձնվի ջրօգտագործող ընկերության (ՋՕ-ի)   |

|  |                           |կառավարմանը, որն իր գործառույթների շրջանակ|

|  |                           |ներում պետք է իրականացնի դրա շահագործումը:|

|  |                           |3. Մյուս կարևոր  ենթակառուցվածքը ջրամբարն |

|  |                           |է, որի կառուցման ծախսերը կատարվելու են    |

|  |                           |ընկերության միջոցներով և  ստացված ներդրում|

|  |                           |ներով, որոնց վերաբերյալ նախահաշիվները և   |

|  |                           |ժամանակացույցը կցվում են: Նշված տարածքում |

|  |                           |ջրամբարի կառուցումը շատ կարևոր  նշանակու- |

|  |                           |թյուն ունի տարածքի բոլոր հիմնադրվելիք     |

|  |                           |այգիների ջրապահովման համար: Ջրամբարի      |

|  |                           |կառուցումը ոչ մի կերպ չի խոչընդոտելու     |

|  |                           |տարածքում գտնվող այլ հողամասերի ջրամատա-  |

|  |                           |կարարմանը, ոռոգման համակարգերին, փոխարենը |

|  |                           |կարող է նույնիսկ նպաստել դրանց: Տարածքին  |

|  |                           |մոտ գտնվող Ախուրյանի ջրամբարի ջուրը չի    |

|  |                           |հասնում ընկերության գործունեության համար  |

|  |                           |նախատեսված տարածքներ, իսկ տվյալ տարածքում,|

|  |                           |որտեղ նախատեսվում է իրականացնել ներդրումա-|

|  |                           |յին ծրագիրը, խիստ անհրաժեշտ է պատշաճ      |

|  |                           |կաթիլային ոռոգման համակարգ ունենալը, որը  |

|  |                           |կբավականացնի նուշի այգիների պատշաճ մշակման|

|  |                           |համար:                                    |

|__|___________________________|__________________________________________|

|7.|Ծրագրին վերաբերող այլ      |Ընկերությունն ակնկալում է հնարավոր պետական|

|  |տեղեկություններ (հայտատուի |աջակցության տրամադրման մասին որոշման      |

|  |հայեցողությամբ)            |կայացում հնարավորինս սեղմ ժամկետում, քանի |

|  |                           |որ նախատեսվում է ծառատնկման աշխատանքներն  |

|  |                           |իրականացնել 2023 թ. հոկտեմբեր-նոյեմբեր    |

|  |                           |ամիսներին, իսկ նախատեսված ջրագիծը պետք է  |

|  |                           |մինչ այդ արդեն կառուցված լինի:            |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՄԻՆՉԵՎ 300 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ*

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                   |      |Քանա-|Միավորի   |Ընդհանուր   |

|ը/կ|                            |      |կը   |արժեքը    |արժեքը      |

|   |                            |      |     |(ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ)   |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|1. |Պոմպակայանի հիդրոտեխնիկական |հատ   | 1   |14,000,000|14,000,000  |

|   |մաս I աստիճան ԷՑՎ 12-250-140|      |     |          |            |

|   |նռօ, N=130 կՎտ              |      |     |          |            |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|2. |Էլ. սնուցում, ԷՑՎ 12-250-140|հատ   |2    |8,700,000 |17,400,000  |

|   |նռօ, N=130 կՎտ              |      |     |          |            |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|3. |Մղման խողովակաշար L=3000 մ, |մ     |3150 |60,000    |189,000,000 |

|   |D=250 մմ, 20 մթն.           |      |     |          |            |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|4. |Մղման խողովակաշարի պաշտպա-  |կոմպլ.|1    |17,000,000|17,000,000  |

|   |նություն                    |      |     |          |            |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|5. |Նախագծանախահաշվային աշխա-   |հատ   | 1   |20,000,000|20,000,000  |

|   |տանքներ                     |      |     |          |            |

|___|____________________________|______|_____|__________|____________|

|   |Ընդամենը`                   |      |     |          |257,400,000 |

._____________________________________________________________________.

 

*Նախատեսվում է կառուցել Երվանդաշատ գյուղում գտնվող բնական աղբյուրից շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ, 2 աստիճանի պոմպակայան` յուրաքանչյուրը 145 մ ստատիկ բարձրությամբ: Ջրառը կատարվելու է Երվանդաշատի տարածքում գտնվող ջրաղբյուրից, որտեղ կառուցվելու է խորքային տիպի պոմպային ագրեգատի համար ջրընդունիչ հանգույց: Յուրաքանչյուր աստիճանում տեղադրվելու է ԷՑՎ 12-250-140ՆՌՕ, N=130 կՎտ ագրեգատ, որի թողունակությունը հասնում է մինչև 200 մ3/ժ: Կաթիլային համակարգի ներդրման պայմաններում ջրառը թույլ է տալու ոռոգման ջրով ապահովել շուրջ 300 հա հողատարածք: Ոռոգման նորման կլինի 3500 մ3 /տարի: 300 հա նուշի այգու համար տարեկան ջրասպառումը նախատեսվում է, որ կլինի` 250x3500=875.000 մ3: Երկրորդ աստիճանի պոմպը ջուրը մատակարարելու է 100,000 մ3 տարողությամբ ջրամբար: Ջրամբարի մոտ տեղադրվելու է պոմպակայան, որտեղից ջուրը մատակարարվելու է դեպի ոռոգման կաթիլային համակարգ: Նշված ջրագիծը ամենակարևոր ենթակառուցվածքն է, որի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 257,400,000 ՀՀ դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2023
N 1233-Ա
Որոշում