Սեղմել Esc փակելու համար:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐ ...

03.05.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   03.05.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.2024 թիվ 631-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1243-Ա

 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ` որոշում) դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ագրոպրո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի իրականացման նպատակով ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է աջակցություն` Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն գյուղի 02-017-0140-0147 կադաստրային ծածկագրով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողամասի խմելու ջուր, ասֆալտապատ ճանապարհ, բջջային հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ կապ ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցմամբ` համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի իրականացման նպատակով ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է աջակցություն` Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն գյուղի 02-017-0140-0153 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության հողամասի ոռոգումն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցմամբ` համաձայն N 3 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի իրականացման նպատակով ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է աջակցություն` Արմավիր մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 04-051-0153-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցմամբ` համաձայն N 4 հավելվածի.

4) ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումների ծավալը կազմում է 2 մլրդ դրամ, և աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքը չի կարող գերազանցել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.

5) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային նախնական արժեքը կազմում է 383 մլն դրամ, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի ընդունված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերությունը նույնպես կֆինանսավորվի պետական բյուջեից: Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսի չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված ընկերության հետ կնքվող պայմանագրով.

6) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ` նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.

7) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

8) ընկերության կողմից նախատեսվող ներդրումների չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ կամ համապատասխան գումարը կփոխհատուցվի որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

9) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման ավարտը 2024 թվականի մարտի 15-ը.

10) սույն որոշմամբ նախատեսվող խմելու ջուր, ոռոգում, ասֆալտապատ ճանապարհ և էլեկտրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

11) սույն որոշմամբ նախատեսվող բջջային հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ կապ ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը համատեղ ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից հետո 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը` ծրագրի իրականացման և աջակցության տրամադրման վերաբերյալ:

5. Սահմանել, որ`

1) ընկերությունը պարտավորվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացնել որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.

2) ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը:

6. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրի նոտարական ձևակերպման, ենթակառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերն ու կառուցվող ենթակառուցվածքների պետական գրանցման համար պահանջվող վճարներն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1243-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

._________________________________________________________________________.

|1.|Հայտատուի (կազմակերպության)    |«ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ, 18.09.2020թ.           |

|  |անվանումը և  կազմակերպաիրավական|                                      |

|  |ձևը,  հիմնադրման տարեթիվը      |                                      |

|  |_______________________________|______________________________________|

|  |Հարկ վճարողի հաշվառման համարը  |00226939                              |

|  |(ՀՎՀՀ)                         |                                      |

|  |_______________________________|______________________________________|

|  |Կազմակերպության բաժնետերերը    |Դավիդ Ժիրայրի Սահակյան                |

|  |_______________________________|______________________________________|

|  |Կոնտակտային տվյալները`         |Դավիդ Ժիրայրի Սահակյան                |

|  |Անուն, հայրանուն, ազգանուն     |                                      |

|  |_______________________________|______________________________________|

|  |Իրավաբանական հասցեն            |ՀՀ, ք. Երևան,  Պռոշյան փ. 2/1, 18     |

|  |                               |տարածք                                |

|  |_______________________________|______________________________________|

|  |Տնտեսական գործունեության դասա- |(A) 01.24.1, (C) 11.01.1, (N) 82.92.0,|

|  |կարգիչը                        |(H) 52.10.0                           |

|  |_______________________________|______________________________________|

|  |Հեռախոսահամարը                 |093106240                             |

|  |_______________________________|______________________________________|

|  |Էլ. փոստը                      |[email protected]                       |

|__|_______________________________|______________________________________|

|2.|Ներդրումային ծրագրի իրականացման|Մարզ Արմավիր, համայնք Խոյ, գյուղ      |

|  |վայրը/հասցե (ներառյալ` կադաստ- |Արագած, մարզ Արմավիր, համայնք Խոյ,    |

|  |րային գոտին)                   |գյուղ Ծաղկալանջ, մարզ Արագածոտն,      |

|  |                               |համայնք Աշտարակ, գյուղ Արագածոտն      |

|  |                               |(Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք,    |

|  |                               |գյուղ Արագածոտն գյուղի կադաստրային    |

|  |                               |գոտի` XIV, Արմավիրի մարզ, Խոյ համայնք,|

|  |                               |Արագած և  Ծաղկալանջ գյուղերի կադաստ-  |

|  |                               |րային գոտի` XII):                     |

|__|_______________________________|______________________________________|

|3.|Ներդրումային ծրագրի համառոտ    |«Ագրոպրո» ՓԲԸ-ն 2022-2023թթ. նախատե-  |

|  |նկարագրությունը (ծրագրի        |սում է շուրջ 90 հա հողամասի վրա հիմնել|

|  |նպատակը, իրականացվելիք աշխատանք|75 հա սուպերինտենսիվ պտղատու այգի` մեկ|

|  |ները, մրցակցային առավելություն-|հեկտար հողակտորի վրա տնկելով շուրջ    |

|  |ները, արտահանման ուղղություն-  |2,000 հատ ծառ: (Փուլային աշխատանքների |

|  |ները և  քաղաքականությունը,     |բացվածքը և  նկարագրությունը տրված է   |

|  |ծրագրով նախատեսված գործունեու- |4-րդ կետով): Այգեհիմնումը կատարվելու է|

|  |թյան տեսակի հստակ նկարագրու-   |արդիական տեխնոլոգիաների լայնածավալ    |

|  |թյունը` նշելով տնտեսական       |ներդրմամբ: Այգու ոռոգումը կատարվելու է|

|  |գործունեության դասակարգիչը,    |կաթիլային համակարգով, որը սնուցվելու է|

|  |ստեղծվելիք աշխատատեղերը, միջին |այգու համար կառուցված շուրջ 17,000    |

|  |աշխատավարձը և  այլն)           |խորանարդ մետր ջրավազանից: Կաթիլային   |

|  |                               |համակարգով ոռոգումը հնարավորություն է |

|  |                               |տալիս կատարել զգալի ջրային խնայողու-  |

|  |                               |թյուններ, ինչպես նաև  ժամանակին և     |

|  |                               |արդյունավետ ապահովել այգու սնուցումը: |

|  |                               |Այգին պաշտպանված է լինելու կարկտապաշտ-|

|  |                               |պան ցանցով, որը ոչ միայն ապահովում է  |

|  |                               |ծառերի պաշտպանությունը կարկուտից, այլ |

|  |                               |նաև  արևային  այրվածքներից, վնասվածք- |

|  |                               |ներից, ինչպես նաև  նվազեցնում է ջրի   |

|  |                               |գոլորշիացումը: Այգին հագեցած է լինելու|

|  |                               |գերժամանակակից գյուղատնտեսական սարքա- |

|  |                               |վորումներով և  գյուղտեխնիկայով: Այգու |

|  |                               |ամբողջական կառավարումը լինելու է      |

|  |                               |թվայնացված, ինչպես նաև  օգտագործվելու |

|  |                               |են GPS համակարգից օգտվող, ինչպես նաև  |

|  |                               |ինքնակառավարվող տեխնիկաներ: Նախատես-  |

|  |                               |վում է մշակել մաքսիմալ դիվերսիֆիկացված|

|  |                               |արտահանման շուկաների ռազմավարություն: |

|  |                               |Արտահանման աշխարհագրության ընդլայնման |

|  |                               |ուղղությամբ արդեն քայլեր կատարվում են:|

|  |                               |Բացի Ռուսաստանից, նախատեսվում է արտա- |

|  |                               |հանում իրականացնել նաև  դեպի եվրոպական|

|  |                               |երկրներ, Միջին արևելքի  երկրներ և     |

|  |                               |Չինաստան: Այդ նպատակով կազմակերպու-   |

|  |                               |թյունը իրականացնում է Global Gap      |

|  |                               |ստանդարտների համապատասխանության սերտի-|

|  |                               |ֆիկատ ստանալու աշխատանքներ:           |

|  |                               |առկայություն:                         |

|  |                               |Տնտեսական գործունեության դասակարգիչ-  |

|  |                               |ները (A) 01.24.1, (C) 11.01.1, (N)    |

|  |                               |82.92.0, (H) 52.10.0 են: Ծրագրի       |

|  |                               |իրականացման արդյունքում ստեղծվելու է  |

|  |                               |շուրջ 60 մշտական և  450 սեզոնային     |

|  |                               |աշխատատեղեր այգում: Միջին աշխատավարձը |

|  |                               |մշտական աշխատողների համար կազմելու է  |

|  |                               |ամսական շուրջ 300,000 ՀՀ դրամ: Նախագծի|

|  |                               |այգեհիմնման հաստատված բյուջեն կազմում |

|  |                               |է 3.1 մլրդ ՀՀ դրամ: Մինչև  2023թ.     |

|  |                               |հունվարի 24-ը արդեն իսկ կատարվել են   |

|  |                               |1.1 մլրդ դրամի ներդրումներ: 24.01.    |

|  |                               |2023թ. հետո նախատեսվող ներդրումների   |

|  |                               |չափը 2 մլրդ է: Այգուց ակնկալվող       |

|  |                               |տարեկան եկամուտը լրիվ բերքատվության   |

|  |                               |ժամանակ կազմելու է շուրջ 1 մլրդ ՀՀ    |

|  |                               |դրամ: Շահութաբերության Ներքին Նորմը   |

|  |                               |կազմելու է շուրջ 35 տոկոս:            |

|__|_______________________________|______________________________________|

|4.|Ներդրումային ծրագրի իրականաց-  |Հողային աշխատանքներ, մելիորացիա և     |

|  |ման, մասնավորապես` անշարժ      |տեղանքի պատրաստում` 07.2022 - 01.2023 |

|  |գույքի կառուցման և  հիմնական   |(աշխատանքներն ավարտված են), Ցանքաշարա-|

|  |միջոցների ձեռքբերման (այդ      |յին համակարգի և  հակակարկտային ցանցի  |

|  |թվում` տեղափոխման և  տեղադր-   |ձեռքբերում և  տեղադրում` 12.2022 - 06.|

|  |ման) ժամանակացույցը (ժամանակա- |2023 (անհրաժեշտ նյութերը ձեռք են      |

|  |ցույցը կազմվում է մեկնարկի     |բերվել, կարկտապաշտպան համակարգի սյու- |

|  |պահից սկսված) և  նկարագրու-    |ները տեղադրվել են),                   |

|  |թյունը                         |Կաթիլային ոռոգման և  պարարտացման      |

|  |                               |համակարգերի ձեռքբերում և  տեղադրում`  |

|  |                               |12.2022 - 04.2023 (անհրաժեշտ նյութերը |

|  |                               |ձեռք են բերվել, աշխատանքները կատարված |

|  |                               |են շուրջ 80%-ով),                     |

|  |                               |Ջրավազանի կառուցում` 12.2022 - 03.2023|

|  |                               |(աշխատանքները կատարված են շուրջ       |

|  |                               |90%-ով),                              |

|  |                               |Ծառատունկ` 04.2023 - 05.2023 (աշխատանք|

|  |                               |ները կատարված են շուրջ 40%-ով),       |

|  |                               |Գյուղտեխնիկայի ձեռքբերում` 06.2022 -  |

|  |                               |06.2023 (ձեռք է բերվել գյուղտեխնիկայի |

|  |                               |շուրջ 80%-ը).                         |

|  |                               |Շինությունների և  ենթակառուցվածքների  |

|  |                               |կառուցում` 15.03.2024: 19.07.2023     |

|  |                               |թվականի դրությամբ կատարված ներդրում-  |

|  |                               |ների ընդհանուր ծավալը կազմում է 1 827 |

|  |                               |136 403 ՀՀ դրամ: Ներդրումային ծրագրի  |

|  |                               |ավարտը նախատեսվում է 2024թ. մարտի     |

|  |                               |15-ին:                                |

|__|_______________________________|______________________________________|

|5.|Նախատեսվող ներդրումների չափի և |Շինությունների և  ենթակառուցվածքների  |

|  |ուղղությունների նկարագրությունը|կառուցում` 300 մլն դրամ, Այգեհիմնում` |

|  |(անշարժ գույքի կառուցում,      |2.87 մլրդ, ընդ որում.                 |

|  |հիմնական միջոցներ)             |. Մելիորացիա և  տեղանքի պատրաստում`   |

|  |                               |548 մլն դրամ,                         |

|  |                               |. Հակակարկտային ցանց` 1.095 մլրդ դրամ,|

|  |                               |. Կաթիլային ոռոգում` 276 մլն դրամ,    |

|  |                               |. Ջրավազան` 150 մլն դրամ,             |

|  |                               |. Ծառատունկ` 801 մլն դրամ,            |

|  |                               |ԸՆԴԱՄԵՆԸ ՆԵՐԴՐՈՒՄ` 3.170 մլրդ դրամ    |

|  |                               |Մինչև  հունվարի 24.01.2023թ` 1.193    |

|  |                               |մլրդ դրամ արված ներդրումներ: 19.07.   |

|  |                               |2023 թվականի դրությամբ կատարված       |

|  |                               |ներդրումների ընդհանուր ծավալը կազմում |

|  |                               |է 1.827 մլրդ ՀՀ դրամ:                 |

|__|_______________________________|______________________________________|

|6.|Անհրաժեշտ ենթակառուցվածքի      |Ասֆալտապատ ճանապարհ դեպի կազմակերպու- |

|  |նկարագրությունը և  դրա անհրա-  |թյան այգի (մոտ 1,520 մետր երկարու-    |

|  |ժեշտության հիմնավորումը        |թյամբ): Արտահանման շուկաների պահանջ-  |

|  |                               |ներին բավարարող որակով թարմ մրգի      |

|  |                               |մատակարարումն այսօր գոյություն ունեցող|

|  |                               |հողային ճանապարհներով գրեթե անհնար է: |

|  |                               |Այս ճանապարհը կսպասարկի նաև  մոտ 200  |

|  |                               |հեկտար կից կառուցվող այգիները և  մոտ  |

|  |                               |150 հեկտար գոյություն ունեցող խաղողի  |

|  |                               |այգիները:                             |

|  |                               |Բջջային կապ:                          |

|  |                               |- Այսօրվա դրությամբ որևէ  բջջային     |

|  |                               |ծածկույթ տարածքում գրեթե գոյություն   |

|  |                               |չունի: Հաշվի առնելով պլանավորված      |

|  |                               |աշխատողների քանակը` տարածքում բջջային |

|  |                               |կապ ապահովելը դառնում է կրիտիկական    |

|  |                               |խնդիր, որի չլուծվելու պարագայում      |

|  |                               |տնտեսության արդյունավետ կառավարումն   |

|  |                               |անհնար է: Բացի այդ, GPS համակարգի     |

|  |                               |օգնությամբ աշխատող ժամանակակից սարքերը|

|  |                               |և  մեքենաները, որոնք լայնածավալ օգտա- |

|  |                               |գործվում են այգում, աշխատում են       |

|  |                               |բջջային ցանցով ստացված կարգավորող     |

|  |                               |ազդանշանի հիման վրա, որն այսօրվա      |

|  |                               |դրությամբ անհնար է ստանալ կապի բացա-  |

|  |                               |կայության պատճառով: Նշենք նաև,  որ    |

|  |                               |մոտակայքում գտնվող գյուղերում         |

|  |                               |(Արագածոտն) ծածկույթը բավականին վատն է|

|  |                               |և  ապահովվում է միայն մեկ օպերատորի   |

|  |                               |կողմից: Այդպիսով, բջջային կապը անհրա- |

|  |                               |ժեշտ է ոչ միայն մեր տնտեսությանը, այլ |

|  |                               |նաև  տեղի բնակիչներին: Ինտերնետ       |

|  |                               |Ինտերնետ օպտիկական մանրաթելերով:      |

|  |                               |- ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած |

|  |                               |տնտեսության համար, որը պետք է գործի   |

|  |                               |միջազգային շուկաներում, կայուն և  արագ|

|  |                               |ինտերնետն առաջնային անհրաժեշտություն  |

|  |                               |է: Արտաքին աշխարհի հետ կապի ապահո-    |

|  |                               |վումը, և  ամենակարևորը,  կազմակերպու- |

|  |                               |թյան սերվերների աշխատանքն անհնար են   |

|  |                               |առանց վերոնշյալ խնդրի լուծման: Ոռոգման|

|  |                               |Ոռոգման ջրագիծ:                       |

|  |                               |Կազմակերպության այգիները,             |

|  |                               |ինչպես նաև  կից տնտեսությունների      |

|  |                               |կառուցվող այգիները հիմնվում են տասնյակ|

|  |                               |տարիներ չօգտագործված կամ նույնիսկ     |

|  |                               |երբեք գյուղատնտեսական նպատակներով     |

|  |                               |չօգտագործված գերնորմատիվային ջրապահան-|

|  |                               |ջարկ ունեցող հողամասերում: Գոյություն |

|  |                               |ունեցող ոռոգման ջրագծերը նախատեսված   |

|  |                               |չեն ևս  90 հեկտար և  ավել այգիների    |

|  |                               |ոռոգման համար և  դժվարությամբ բավարա- |

|  |                               |րում են գոյություն ունեցող խաղողանոց- |

|  |                               |ներին: Քանի որ կազմակերպությանը       |

|  |                               |պատկանող ջրավազանը գտնվում է 3 կմ     |

|  |                               |հեռավորության վրա և  130 մետր բարձր է |

|  |                               |Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած    |

|  |                               |գյուղով անցնող ոռոգման ջրանցքից,      |

|  |                               |միևնույն  ժամանակ, այն գտնվում է 7.4  |

|  |                               |կմ հեռավորության վրա և  200 մետր ցածր |

|  |                               |է Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքից,     |

|  |                               |ուստի, հետագա շահագործման տեսանկյունից|

|  |                               |ավելի բարենպաստ ենք համարում օգտվել   |

|  |                               |Արզնի Շամիրամի ոռոգման աղբյուրից,     |

|  |                               |ինչպես անում են ջրավազանի հարակից     |

|  |                               |բոլոր այգիները:                       |

|  |                               |Խմելու ջրի ջրագիծ:                    |

|  |                               |- Այսօրվա դրությամբ տարածքում բացա-   |

|  |                               |կայում է որևէ  խմելու ջրի աղբյուր:    |

|  |                               |Հաշվի առնելով աշխատակիցների քանակը,   |

|  |                               |իրենց կենցաղային պահանջները հոգալու   |

|  |                               |անհրաժեշտությունը, ինչպես նաև  սորտա- |

|  |                               |վորման ու սառնարանային տնտեսություն-  |

|  |                               |ների պահանջները` մշտական խմելու ջրի   |

|  |                               |առկայությունը խիստ անհրաժեշտ է, առանց |

|  |                               |որի անհնար է կազմակերպել տնտեսության  |

|  |                               |բնականոն գործունեությունը: Էլեկտրամա- |

|  |                               |տակարարում: Հոսանքի առկայությունը     |

|  |                               |պարտադիր պայման է հանդիսանում այգու   |

|  |                               |սպասարկման, բերքահավաքային և  հետբեր- |

|  |                               |քահավաքային պրոցեսների ապահովման      |

|  |                               |համար: Հաշվի առնելով նաև,  որ այգին   |

|  |                               |լինելու է հագեցած ժամանակակից տեխնոլո-|

|  |                               |գիաներով, տարբեր տեսակի սենսորներով,  |

|  |                               |որոնց միջոցով կատարվելու է ինֆորմա-   |

|  |                               |ցիայի հավաքագրում, վերամշակում և      |

|  |                               |կառավարում, ինչպես նաև  այն, որ այգու |

|  |                               |անվտանգության ապահովման համար անհրա-  |

|  |                               |ժեշտ են տեղադրել անվտանգային համա-    |

|  |                               |կարգեր, անհրաժեշտ է այգու համար       |

|  |                               |ապահովել էլեկտրամատակարարում: Հոսանքի |

|  |                               |գծի անհրաժեշտ երկարությունը կազմում է |

|  |                               |շուրջ 2.8 կմ հեռավորության վրա:       |

|  |                               |Աշխատանքների անհրաժեշտությունից       |

|  |                               |ելնելով, 1.6 կմ հոսքագիծը ապահովել    |

|  |                               |ենք, մնացել է 1.2 կմ: Ենթակառուցվածք- |

|  |                               |ների կառուցման նախընտրելի ժամանակա-   |

|  |                               |ցույցը 2024թ. մարտի 15-ն է:           |

|  |                               |1. Խմելու ջուր - 21.437.400 ՀՀ դրամ   |

|  |                               |2. Ճանապարհ - 191.520.000 ՀՀ դրամ     |

|  |                               |3. էլեկտրամատակարարում - 27.400.00    |

|  |                               |ՀՀ դրամ                               |

|  |                               |4. Բջջային կապ - 38.500.000 ՀՀ դրամ   |

|  |                               |5. Ֆիքսված ինտերնետ կապ - 12 մլն ՀՀ   |

|  |                               |դրամ                                  |

|  |                               |6. Ոռոգման ջուր - 92.280.000 ՀՀ դրամ  |

|  |                               |Ընդամենը` 383 137 400 ՀՀ դրամ:        |

|__|_______________________________|______________________________________|

|7.|Ծրագրին վերաբերող այլ տեղեկու- |Հավելված 1-ով ներկայացվում է անհրաժեշտ|

|  |թյուններ (հայտատուի հայեցողու- |ենթակառուցվածքների գնահատված ծախսերը  |

|  |թյամբ)                         |և  երթուղիները Google Earth հավելվածի |

|  |                               |միջոցով: Հավելված 2-ով ներկայացվում են|

|  |                               |«ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ» ՓԲԸ-ի կողմից   |

|  |                               |տրված Համաձայնություններ` իր հողամա-  |

|  |                               |սերի միջով անհրաժեշտ ենթակառուցվածքներ|

|  |                               |անցկացնելու համար Կառուցման ենթակա    |

|  |                               |բոլոր ենթակառուցվածքները ենթակա են    |

|  |                               |հանրային օգտագործման, բացառությամբ    |

|  |                               |ոռոգման ջրի, քանի որ ջրի ճնշումը      |

|  |                               |կընկնի:                               |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1243-Ա որոշման

 

ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԳՅՈՒՂԻ 02-017-0140-0147 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ, ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ, ՖԻՔՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Խմելու ջուր

1. Խմելու ջրով ապահովման համար անհրաժեշտ է կառուցել 5,300 մ երկարությամբ 75 մմ տրամագծով ջրագիծ, որից 3,200 մետրը 8 մթն. PE խողովակով, իսկ 2,100 մետրը` 10 մթն. PE խողովակով:

2. Խմելու ջրագիծն անցնում է ամբողջությամբ համայնքային հողամասերով կամ պետական ճանապարհի երկայնքով:

3. 02-017-0140-0147 կադաստրային ծածկագրով հողամասը նախատեսված է ծառայելու որպես մթերման, պահեստավորման և վերամշակման գոտի:

4. Խմելու ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 21,437,400 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

 

._____________________________________________________________________.

|Անվանում                           |Քանակ |Չափի |Միավորի |Գումար,    |

|                                   |      |միավ.|արժեք,  |ՀՀ դրամ`   |

|                                   |      |     |ՀՀ դրամ |Ներառյալ   |

|                                   |      |     |        |ԱԱՀ        |

|___________________________________|______|_____|________|___________|

|Խողովակ 90 մմ 8 մթն                |3,200 |մետր |1,035   |3,312,000  |

|___________________________________|______|_____|________|___________|

|Խողովակ 90 մմ 10 մթն               |2,100 |մետր |1,274   |2,675,400  |

|___________________________________|______|_____|________|___________|

|Խողովակների միացման աշխատանքներ    |320   |հատ  |5,000   |1,600,000  |

|___________________________________|______|_____|________|___________|

|Հողային աշխատանքներ                |5,300 |մետր |2,500   |13,250,000 |

|___________________________________|______|_____|________|___________|

|Օդաթող օդահան սարք/վանտուզ/        |10    |հատ  |60,000  |600,000    |

|___________________________________|______|_____|________|___________|

|Ընդամենը                           |      |     |        |21,437,400 |

._____________________________________________________________________.

 

Քարտեզ 1. Խմելու ջուր

 

(նկար)

 

Ասֆալտապատ Ճանապարհ

 

1. Հողամասի հեռավորությունն ասֆալտապատ ճանապարհից կազմում է 1,520 մետր: Բնականոն գործունեությունն ապահովելու համար ճանապարհի լայնությունը նախատեսվում է կառուցել 7 մետր, իսկ ասֆալտը բաղկացած է հետևյալ շերտերից. 4 սմ մանրահատիկ ասֆալտ, 6 սմ կոպիտ-հատիկավոր ասֆալտ, գլինցովկա (մանր մանրախիճով ցողված բիտում), 22 սմ մանրախիճ, 20-25 սմ ավազակոպչային նախապատրաստում` ռելիեֆը հարթեցնելու և թեքություններ ստանալու համար:

2. 02-017-0140-0147 կադաստրային ծածկագրով հողամասը նախատեսված է ծառայելու որպես մթերման, պահեստավորման և վերամշակման գոտի:

3. Մեկ քառակուսի մետր ասֆալտի ճանապարհի արժեքը կազմում է 18,000 ՀՀ դրամ: Ընդամենն անհրաժեշտ է կառուցել 1,520 x 7 = 10,620 մ2 ասֆալտապատ ճանապարհ, որի արժեքը կկազմի 191,520,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

 

Քարտեզ 2. Ասֆալտապատ Ճանապարհ

 

(նկար)

 

Բջջային հեռախոսակապ

 

1. Բջջային հեռախոսակապի ապահովման համար անհրաժեշտ է կառուցել աշտարակ և բազային կայան:

2. Աշտարակը և բազային կայանը նախատեսվում է կառուցել «Սմարթ Ագրո Սոլուշընս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 02-017-0160-0274 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում, որի համաձայնությունն առկա է/ կցված է/:

3. Աշտարակի և բազային կայանի անհրաժեշտ սարքավորումների արժեքը կազմում է 32,000,000 ՀՀ դրամ: Աշտարակը հոսանքով ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել նաև 200 մետր երկարությամբ հոսանքի գիծ և տեղադրել ենթակայան 250/10 (ԼՏԵ): Բջջային հեռախոսակապով ապահովման ծախսերը կկազմեն 38,500,000 ՀՀ դրամ:

 

._____________________________________________________________________.

|Անվանում                       |Քանակ  |Չափի |Միավորի    |Գումար,    |

|                               |       |միավ.|արժեք,     |ՀՀ դրամ`   |

|                               |       |     |ՀՀ դրամ    |Ներառյալ   |

|                               |       |     |           |ԱԱՀ        |

|_______________________________|_______|_____|___________|___________|

|Աշտարակ                        |   1   |հատ  |32,000,000 |32,000,000 |

|_______________________________|_______|_____|___________|___________|

|Հոսանքի գիծ                    |200    |մետր |5000       |1,000,000  |

|_______________________________|_______|_____|___________|___________|

|Ենթակայան 250/10 (ԼՏԵ)         |   1   |հատ  |5,500,000  |5,500,000  |

|_______________________________|_______|_____|___________|___________|

|Ընդամենը                       |       |     |           |38,500,000 |

._____________________________________________________________________.

 

Քարտեզ 4. Բջջային հեռախոսակապ

 

(նկար)

 

Ֆիքսված ինտերնետ կապ

 

1. Ֆիքսված ինտերնետ կապով ապահովման համար անհրաժեշտ է կառուցել օպտիկամալուխային ցանց:

2. Ինտերնետ կապի միացման ամենամոտ կետը գտնվում է Խոյ համայնքի Արագած գյուղում: Այն անցնում է համայնքի բնակելի տարածքով, համայնքային հողամասերով:

3. Ենթակառուցվածքի շինարարությունը ավարտվում է «Ագրոպրո» ՓԲԸ-ի հողամասով (կադաստրային ծածկագիր` 02-017-0140-0147):

4. Միացման կետից հեռավորությունը կազմում է 5,050 մետր: Ենթակառուցվածքի կառուցման ընդհանուր գումարը կազմում է շուրջ 12,000,000 ՀՀ դրամ:

 

Քարտեզ 5. Ֆիքսված ինտերնետ

 

(նկար)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1243-Ա որոշման

 

ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԳՅՈՒՂԻ 02-017-01400153 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՌՈԳՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ոռոգման ջուր

1. Այգին ոռոգման ջրով ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել ջրագիծ:

2. Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7,400 մետր: Համակարգը նախատեսվում է կառուցել 225 մմ տրամագծով 8 մթն PE խողովակով: Ոռոգման ջրատարի անհրաժեշտ ծախսերը կազմում են 92,280,000 ՀՀ դրամ:

 

._____________________________________________________________________.

|Անվանում                       |Քանակ |Չափի  |Միավորի   |Գումար,     |

|                               |      |միավ. |արժեք,    |ՀՀ դրամ`    |

|                               |      |      |ՀՀ դրամ   |Ներառյալ    |

|                               |      |      |          |ԱԱՀ         |

|_______________________________|______|______|__________|____________|

|Խողովակ                        |7,400 |մետր  |9,200     |68,080,000  |

|_______________________________|______|______|__________|____________|

|Խողովակների միացման աշխատանքներ|740   |հատ   |5,000     |3,700,000   |

|_______________________________|______|______|__________|____________|

|Հողային աշխատանքներ            |7,400 |մետր  |2,500     |18,500,000  |

|_______________________________|______|______|__________|____________|

|Ջրանցքին միացում               | 1    |հատ   |1,000,000 |1,000,000   |

|_______________________________|______|______|__________|____________|

|Օդահան սարքեր և  տեղադրում     | 1    |հատ   |1,000,000 |1,000,000   |

|_______________________________|______|______|__________|____________|

|Ընդամենը                       |      |      |          |92,280,000  |

._____________________________________________________________________.

 

Քարտեզ 7. Ոռոգման ջուր

 

(նկար)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1243-Ա որոշման

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԻ 04-051-0153-0034 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Էլեկտրամատակարարում

 

1. Հողամասի մոտակայքով անցնում է հոսանքի 10,000 կվա գիծը: Այդ կետից մինչև «Ագրեսոր» ՓԲԸ-ին անհրաժեշտ կետի հեռավորությունը կազմում է 1,200 մետր:

2. Մեկ մետր հոսանքի գծի անհրաժեշտ նյութերի և շինարարության արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ: Բացի հոսանքի գծից` անհրաժեշտ է նաև տեղադրել 2 շարժական ենթակայաններ 400/10 (ՏԵ) և 250/10 (ՏԵ)` համապատասխանաբար` 7,500,000 և 5,500,000 ՀՀ դրամ արժողությամբ: Հոսանքի հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը կկազմեն 27,400,000 ՀՀ դրամ:

 

._____________________________________________________________________.

|Անվանում                       |Քանակ |Չափի  |Միավորի   |Գումար,     |

|                               |      |միավ. |արժեք,    |ՀՀ դրամ`    |

|                               |      |      |ՀՀ դրամ   |Ներառյալ    |

|                               |      |      |          |ԱԱՀ         |

|_______________________________|______|______|__________|____________|

|Հոսանքի գիծ                    |1,200 |մետր  |12,000    |14,400,000  |

|_______________________________|______|______|__________|____________|

|Ենթակայան 400/10 (ՏԵ)          |1     |հատ   |7,500,000 |7,500,000   |

|_______________________________|______|______|__________|____________|

|Ենթակայան 250/10 (ՏԵ)          |1     |հատ   |5,500,000 |5,500,000   |

|_______________________________|______|______|__________|____________|

|Ընդամենը                       |      |      |          |27.400,000  |

._____________________________________________________________________.

 

Քարտեզ 3. Էլեկտրամատակարարում

 

(նկար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2023
N 1243-Ա
Որոշում