Սեղմել Esc փակելու համար:
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ...

03.05.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   03.05.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.2024 թիվ 631-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1334-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է օժանդակություն` տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման և ճանապարհային հասանելիություն ապահովելու համար տրանսպորտային ճանապարհի կառուցման և վերակառուցման մասով ներկայացված նախահաշիվների հիման վրա` համաձայն ծրագրի հավելվածի.

2) ընկերության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 11.1 մլրդ դրամ: Ընդ որում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի 6.5 մլրդ դրամ, իսկ աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.

3) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի նախնական արժեքը կազմում է 613.1 մլն դրամ: Եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերության չափով լրացուցիչ կֆինանսավորվի պետական բյուջեից: Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված` ընկերության հետ կնքվող պայմանագրով.

4) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված` ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ` նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.

5) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե, կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

6) ընկերության կողմից նախատեսվող ծրագրի չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

7) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման ավարտը 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է, իսկ ճանապարհի կառուցման և վերակառուցման ավարտը` 2024 թվականի օգոստոսի 1-ը.

8) սույն որոշմամբ նախատեսվող ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից հետո 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը` ծրագրի իրականացման և օժանդակության տրամադրման վերաբերյալ:

5. Սահմանել, որ`

1) ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.

2) ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1334-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

._________________________________________________________________________.

|1 |Հայտատուի (կազմակերպության)      |«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, 2008 թ.          |

|  |անվանումը և  կազմակերպաիրավական  |                                    |

|  |ձևը,  հիմնադրման տարեթիվը        |                                    |

|  |_________________________________|____________________________________|

|  |Հարկ վճարողի հաշվառման համարը    |00096001                            |

|  |(ՀՎՀՀ)                           |                                    |

|  |_________________________________|____________________________________|

|  |Կազմակերպության բաժնետերերը      |Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ (որի 100%      |

|  |                                 |բաժնեմասի բենեֆիցիար է հանդիսանում  |

|  |                                 |«Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն)                 |

|  |_________________________________|____________________________________|

|  |Կոնտակտային տվյալները` անունը,   |Հայկ Գևորգի  Ասլանյան               |

|  |հայրանունը, ազգանունը            |                                    |

|  |_________________________________|____________________________________|

|  |Իրավաբանական հասցեն              |քաղ. Աբովյան, Խաղաղության 1         |

|  |_________________________________|____________________________________|

|  |Տնտեսական գործունեության         |J61.10.3: Ինտերնետ հասանելիության   |

|  |դասակարգիչը                      |ծառայություններ լարային կապի միջոցով|

|  |_________________________________|____________________________________|

|  |Հեռախոսահամարը                   |(060) 46 99 01                      |

|  |_________________________________|____________________________________|

|  |Էլ. փոստը                        |[email protected]                   |

|__|_________________________________|____________________________________|

|2 |Ներդրումային ծրագրի իրականացման  |Կարմիր Բանակի 7, քաղ. Աբովյան,      |

|  |վայրը/հասցեն (ներառյալ           |Կոտայքի մարզ, ՀՀ                    |

|  |կադաստրային գոտին)               |                                    |

|__|_________________________________|____________________________________|

|3 |Ներդրումային ծրագրի համառոտ      |Ծրագրի նպատակը - Հայաստանյան և      |

|  |նկարագրությունը (ծրագրի նպատակը, |միջազգային հաճախորդների             |

|  |իրականացվելիք աշխատանքները,      |կարիքները բավարարելու նպատակով      |

|  |մրցակցային առավելությունները,    |նախատեսվում է ՀՀ Աբովյան            |

|  |արտահանման ուղղությունները և     |քաղաքում կառուցել 218 սերվերային    |

|  |քաղաքականությունը, ծրագրով       |պահարանների ծավալով տվյալների       |

|  |նախատեսված գործունեության տեսակի |մշակման կենտրոն: Մատուցվելու են     |

|  |հստակ նկարագրությունը` նշելով    |հետևյալ  ծառայությունները`          |

|  |տնտեսական գործունեության         |- Համատեղակայում (colocation),      |

|  |դասակարգիչը, ստեղծվելիք          |- Վիրտուալ սերվերներ (virtual       |

|  |աշխատատեղերը, միջին աշխատավարձը  |machine services),                  |

|  |և  այլն)                         |- Ամպային ծառայություններ (cloud    |

|  |                                 |services):                          |

|  |                                 |Իրականացվելիք աշխատանքները -        |

|  |                                 |Իրականացվելիք աշխատանքներն են       |

|  |                                 |շինության կառուցումը, համապատասխան  |

|  |                                 |ենթակառուցվածքների ձևավորումը,      |

|  |                                 |սարքավորումների ձեռքբերումը,        |

|  |                                 |տեղակայումը:                        |

|  |                                 |Մրցակցային առավելությունները -      |

|  |                                 |ՀՀ-ում տվյալների                    |

|  |                                 |մշակման կենտրոնի ծառայությունների   |

|  |                                 |զարգացման ներուժի օգտագործումն      |

|  |                                 |է: Հայաստանում տվյալների մշակման    |

|  |                                 |նմանատիպ կենտրոնների                |

|  |                                 |բացակայությամբ պայմանավորված`       |

|  |                                 |շուկան շատ հեռանկարային է:          |

|  |                                 |Արտահանման ուղղությունները և        |

|  |                                 |քաղաքականությունը - Արտահանման      |

|  |                                 |հիմնական ուղղություններն են         |

|  |                                 |Ռուսաստանի Դաշնությունը և           |

|  |                                 |եվրոպական երկրները:                 |

|  |                                 |Ծրագրով նախատեսված գործունեության   |

|  |                                 |տեսակի հստակ նկարագրությունը` նշելով|

|  |                                 |տնտեսական գործունեության դասակարգիչը|

|  |                                 |- J63.1 Տվյալների մշակում, ցանցում  |

|  |                                 |տեղեկատվության տեղաբաշխում և        |

|  |                                 |հարակից գործունեություն,            |

|  |                                 |վեբ-պորտալների հետ կապված           |

|  |                                 |գործողություններ J63.11 Տվյալների   |

|  |                                 |մշակում, ցանցում տեղեկատվության     |

|  |                                 |տեղաբաշխում և  հարակից              |

|  |                                 |գործունեություն                     |

|  |                                 |J63.11.1 Տվյալների հիմնապաշարների և |

|  |                                 |տեղեկատվական ռեսուրսների մշակում    |

|  |                                 |և  կիրառում                         |

|  |                                 |Ստեղծվելիք աշխատատեղերը, միջին      |

|  |                                 |աշխատավարձը - Նախագիծը ենթադրում    |

|  |                                 |է 33 նոր աշխատատեղի ստեղծում,       |

|  |                                 |500,000 դրամ միջին աշխատավարձով:    |

|__|_________________________________|____________________________________|

|4 |Ներդրումային ծրագրի իրականացման, |Ներդրումային ծրագրի իրականացումը    |

|  |մասնավորապես, անշարժ գույքի      |նախատեսում է տվյալների մշակման      |

|  |կառուցման և  հիմնական միջոցների  |կենտրոնի շինության կառուցում,       |

|  |ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման|համապատասխան ենթակառուցվածքների     |

|  |և  տեղադրման) ժամանակացույցը     |ձևավորում,  սարքավորումների         |

|  |(ժամանակացույցը կազմվում է       |ձեռքբերում, տեղադրում:              |

|  |մեկնարկի պահից սկսած) և          |                                    |

|  |նկարագրությունը                  |                                    |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|հազ.|2023   |2024  |2025  |2026 |2027 |2028  |2029   |2030   |2031  |Ընդա|

|դրամ|       |      |      |     |     |      |       |       |      |մենը|

|    |_______|______|______|_____|_____|______|_______|_______|______|____|

|    |4815573|910450|868750|34750|34750|945644|1446044|1446044|577294|1107|

|    |       |      |      |     |     |      |       |       |      |9300|

|_________________________________________________________________________|

|5 |Նախատեսվող ներդրումների չափի և   |Տվյալների մշակման կենտրոնի կառուցման|

|  |ուղղությունների նկարագրությունը  |ներդրումը կազմում է 11,079,300 հազ. |

|  |(անշարժ գույքի կառուցում,        |դրամ:                               |

|  |հիմնական միջոցներ)               |                                    |

|__|_________________________________|____________________________________|

|6 |Անհրաժեշտ ենթակառուցվածքի        |1. Տվյալների մշակման կենտրոնի       |

|  |նկարագրությունը և  դրա           |շահագործման համար փոխլրացնող երկու  |

|  |անհրաժեշտության հիմնավորումը     |ենթակայանների և  համապատասխան       |

|  |                                 |մալուխային գծերի կառուցում:         |

|  |                                 |2. Տվյալների մշակման կենտրոնի համար |

|  |                                 |ճանապարհային հասանելիություն        |

|  |                                 |ապահովելու նպատակով տրանսպորտային   |

|  |                                 |ճանապարհի կառուցում և               |

|  |                                 |վերակառուցում:                      |

|__|_________________________________|____________________________________|

|7 |Ծրագրին վերաբերող այլ            |                                    |

|  |տեղեկություններ (հայտատուի       |                                    |

|  |հայեցողությամբ)                  |                                    |

._________________________________________________________________________.

 

Հավելված

 

ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

0.6 կմ 35 կՎ մալուխային գծի և 1*2500 կՎԱ հզորությամբ 110/35 կՎ

ենթակայանի կառուցման

 

._________________________________________________________________________.

|NN|Անվանումը                     |Չափման|Նախահաշ-|Միավորի    |Ընդամենը   |

|  |                              |միավո-|վային   |արժեքը     |գումարը    |

|  |                              |րը    |ծավալը  |(դրամ)     |(դրամ)     |

|__|______________________________|______|________|___________|___________|

|1 |    2                         |  3   |   4    |    5      |     6     |

|__|______________________________|______|________|___________|___________|

|1 |Տրանսֆորմատոր 110/35 2500 կՎԱ |հատ   |1.0     | 85,000,000| 85,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|2 |110 կՎ բաժանիչ եռաբևեռ  երկու |հատ   |1.0     |  1,400,000|  1,400,000|

|  |հողանցման դանակով, էլեկտրական |      |        |           |           |

|  |շարժաբերով                    |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|3 |110 կՎ հոսանքի տրանսֆորմատոր  |հատ   |3.0     |  1,500,000|  4,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|4 |110 կՎ լարման տրանսֆորմատոր   |հատ   |3.0     |  1,860,000|  5,580,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|5 |110 կՎ լարման սահմանափակիչ    |հատ   |3.0     |    625,000|  1,875,000|

|  |(ՕՊՆ-110)                     |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|6 |Ռելեական պաշտպանության բլոկ   |հատ   |3.0     |  1,525,000|  4,575,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|7 |Ուժային տրանսֆորմատորի        |հատ   |3.0     |    950,000|  2,850,000|

|  |սեղմակաշարի բլոկ              |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|8 |110 կՎ լարման պորտալ          |կոմպլ.|1.0     |  1,500,000|  1,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|9 |110 կՎ լարման էլեգազային      |կոմպլ.|1.0     | 19,550,000| 19,550,000|

|  |անջատիչ                       |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|10|Բաժանիչ եռաբևեռ  մեկ հողանցման|հատ   |1.0     |    700,000|    700,000|

|  |դանակով, ՊՌ-ՈՒ1 ձեռքի         |      |        |           |           |

|  |շարժաբերով (ՌՆԴՁ-1-35/1000ՈՒ1)|      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|11|35 կՎ հոսանքի տրանսֆորմատոր   |հատ   |3.0     |    850,000|  2,550,000|

|  |35 կՎ                         |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|12|35 կՎ լարման տրանսֆորմատոր    |հատ   |3.0     |  1,220,000|  3,660,000|

|  |(ԶՆՕՄ-35-65ՈՒ1)               |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|13|35 կՎ լարման սահմանափակիչ     |հատ   |6.0     |    250,000|  1,500,000|

|  |(ՕՊՆ-35)                      |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|14|35 կՎ լարման վակուումային     |կոմպլ.|1.0     |  9,750,000|  9,750,000|

|  |անջատիչ                       |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|15|1 կՎ լարման հոսանքի           |հատ   |3.0     |     80,000|    240,000|

|  |տրանսֆորմատոր 2500/5          |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|16|Հաղորդալար, սեղմակներ,        |կոմպլ.|2.0     |  1,250,000|  2,500,000|

|  |մեկուսիչներ                   |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|17|Ե/Կ հողանցման համակարգ        |կոմպլ.|1.0     |  1,500,000|  1,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|18|Յուղահեռացման համակարգ        |կոմպլ.|1.0     |    950,000|    950,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|19|Ե/Բ հիմքեր                    |կոմպլ.|2.0     |  3,500,000|  7,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|20|Արձանագրություններ            |կոմպլ.|1.0     |  1,000,000|  1,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|21|Ստուգիչ մալուխներ             |կոմպլ.|1.0     |    360,000|    360,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|22|Մոնտաժային աշխատանքներ        |կոմպլ.|1.0     | 35,700,000| 35,700,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|23|Մալուխ 35 կՎ                  |մ     |1,800.0 |     12,000| 21,600,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|24|Հողային աշխատանքներ           |մ     |  600.0 |      7,500|  4,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|25|Կցորդիչներ 35 կՎԱ             |հատ   |4.0     |    300,000|  1,200,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|26|Տրանսպորտային ծախս            |հատ   |1.0     |  4,500,000|  4,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|27|Չնախատեսված ծախսեր            |հատ   |1.0     |  3,300,000|  3,300,000|

|__|__________________________________________________________|___________|

|* |                                                  Ընդամենը|229,340,000|

|__|__________________________________________________________|___________|

|  |                                                  ԱԱՀ` 20%| 45,868,000|

|__|__________________________________________________________|___________|

|  |                                           Ընդամենը ԱԱՀ-ով|275,208,000|

._________________________________________________________________________.

 

0.6 կմ 35 կՎ մալուխային գծի և 1*2500 կՎԱ հզորությամբ 110/35 կՎ

ենթակայանի կառուցման

 

._________________________________________________________________________.

|NN|Անվանումը                     |Չափման|Նախահաշ-|Միավորի    |Ընդամենը   |

|  |                              |միավո-|վային   |արժեքը     |գումարը    |

|  |                              |րը    |ծավալը  |(դրամ)     |(դրամ)     |

|__|______________________________|______|________|___________|___________|

|1 |    2                         |  3   |   4    |    5      |     6     |

|__|______________________________|______|________|___________|___________|

|1 |ՏՄ-2500/35/0,4                |հատ   |2.0     | 42,000,000| 84,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|2 |Բաժանիչ եռաբևեռ  մեկ հողանցման|հատ   |6.0     |    700,000|  4,200,000|

|  |դանակով, ՊՌ-ՈՒ1 ձեռքի         |      |        |           |           |

|  |շարժաբերով (ՌՆԴԶ-1-35/1000ՈՒ1)|      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|3 |35 կՎ հոսանքի տրանսֆորմատոր   |հատ   |6.0     |    850,000|  5,100,000|

|  |35 կՎ                         |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|4 |35 կՎ լարման տրանսֆորմատոր    |հատ   |6.0     |  1,220,000|  7,320,000|

|  |(ԶՆՕՄ-35-65ՈՒ1)               |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|5 |35 կՎ լարման սահմանափակիչ     |հատ   |12.0    |    250,000|  3,000,000|

|  |(ՕՊՆ-35)                      |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|6 |Ռելեական պաշտպանության բլոկ   |հատ   |6.0     |  1,525,000|  9,150,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|7 |Ուժային տրանսֆորմատորի        |հատ   |6.0     |    950,000|  5,700,000|

|  |սեղմակաշարի բլոկ              |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|8 |35 կՎ լարման պորտալ (ՊՍ-35Յա2)|կոմպլ.|4.0     |  1,380,000|  5,520,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|9 |35 կՎ լարման վակուումային     |կոմպլ.|2.0     |  9,750,000| 19,500,000|

|  |անջատիչ                       |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|10|1 կՎ լարման հոսանքի           |հատ   |6.0     |     80,000|    480,000|

|  |տրանսֆորմատոր 2500/5          |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|11|Հաղորդալար, սեղմակներ,        |կոմպլ.|2.0     |    750,000|  1,500,000|

|  |մեկուսիչներ                   |      |        |           |           |

|__|______________________________|______|________|___________|___________|

|12|Ե/Կ հողանցման համակարգ        |կոմպլ.|1.0     |  2,500,000|  2,500,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|13|Յուղահեռացման համակարգ        |կոմպլ.|1.0     |  1,900,000|  1,900,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|14|Ե/Բ հիմքեր                    |կոմպլ.|1.0     |  3,700,000|  3,700,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|15|Արձանագրություններ            |կոմպլ.|1.0     |  1,350,000|  1,350,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|16|Ստուգիչ մալուխներ             |կոմպլ.|1.0     |    360,000|    360,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|17|Մոնտաժային աշխատանքներ        |կոմպլ.|1.0     | 18,000,000| 18,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|18|Մալուխ 35 կՎ                  |մ     |1,350.0 |     12,000| 16,200,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|19|Հողային աշխատանքներ           |մ     |450.0   |      7,500|  3,375,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|20|Կցորդիչներ 35 կՎԱ             |հատ   |4.0     |    300,000|  1,200,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|21|Տրանսպորտային ծախս            |հատ   |1.0     |  5,000,000|  5,000,000|

|__|______________________________|______|________|___________|___________|

|22|Չնախատեսված ծախսեր            |հատ   |1.0     |  2,700,000|  2,700,000|

|__|__________________________________________________________|___________|

|* |                                               Ընդամենը   |201,755,000|

|__|__________________________________________________________|___________|

|  |                                               ԱԱՀ` 20%   | 40,351,000|

|__|__________________________________________________________|___________|

|  |                                           Ընդամենը ԱԱՀ-ով|242,106,000|

._________________________________________________________________________.

 

Ճանապարհի կառուցման և վերակառուցման

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN|Հիմնավո- |Հաշվարկի և  նախահաշվարկի     |Շին-    |Սար-|Այլ    |Ընդհա-  |

|  |րումը    |անվանումը                    |մոնտաժ. |քա- |ծախսեր |նուրը   |

|  |         |                             |աշխ.    |վո- |       |        |

|  |         |                             |        |րում|       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|1 |     2   |              3              |    4   |  5 |   6   |   7    |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|1 |N 1-1    |550մ երկարությամբ հատված/    |53908.95|    |       |53908.95|

|  |         |լայնությունը 7.2մ/           |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|2 |N 1-2    |200մ երկարությամբ հատված/    |10146.99|    |       |10146.99|

|  |         |լայնությունը 7մ/, ուղի       |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|3 |N 1-3    |Խրամուղու փորում,            | 7029.59|    |       | 7029.59|

|  |         |պոլիէթիլենային խողովակների   |        |    |       |        |

|  |         |անցկացում, դիտահորերի        |        |    |       |        |

|  |         |տեղադրում                    |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը                     |71085.53|    |       |71085.53|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |1.00%    |Փոքր ծավալի շինմոնտաժային    |  710.86|    |       |  710.86|

|  |         |աշխատանքների համար նախատեսվող|        |    |       |        |

|  |         |լրացուցիչ ծախսեր             |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը/Իտօգօ               |71796.38|    |       |71796.38|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |1.80%    |Շինարարության համար կառուցվող| 1292.33|    |       | 1292.33|

|  |3.6%x0.5 |ժամանակավոր շենքեր և         |        |    |       |        |

|  |         |կառույցներ                   |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը                     |73088.72|    |       |73088.72|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |0.50%    |Կլիմայական պայմանների        |  365.44|    |       |  365.44|

|  |1.0%x0.5 |ազդեցությունը շինարարական    |        |    |       |        |

|  |         |աշխատանքների վրա             |        |    |       |        |

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |0.15%    |Ոչ ընթացիկ աղբի տեղափոխում   |  109.63|    |       |  109.63|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը                     |73563.79|    |       |73563.79|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |1.8%     |Տեխնիկական հսկողություն      |        |    |1324.15| 1324.15|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |0.6%     |Հեղինակային հսկողություն     |        |    | 441.38|  441.38|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը                     |73563.79|    |1765.53|75329.32|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |6%       |Չնախատեսված ծախսեր           |4413.83 |    | 105.93| 4519.76|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդամենը                     |77977.62|    |1871.46|79849.08|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |20%      |ԱԱՀ                          |15595.52|    | 374.29|15969.82|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |         |Ընդհանուրը` ըստ նախահաշվի    |93573.14|    |2245.76| 95818.9|

|__|_________|_____________________________|________|____|_______|________|

|  |15%      |Վերադարձվող գումար           |        |    |       |  232.62|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2023
N 1334-Ա
Որոշում