(ուժը կորցրել է 30.06.2025 թիվ 53-Ն հրաման)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 հուլիսի 2021 թվականի N 46-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետի դրույթները`
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման ֆինանսավորման հետևյալ նորմատիվները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգով պետական լիազորված մարմինների կողմից իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման գործընթացի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Դումանյան
/պաշտոնակատար/
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թվականի հուլիսի 2-ի
N 46-Ն հրամանի
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|դասընթացները |Նորմատիվը |
| | |(առավելագույնը|
| | |ՀՀ դրամ) |
|___|__________________________________________________|______________|
|1 |առկա դասընթացների դեպքում (92-110 ժամ)` | 24000|
| |յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար | |
| |առավելագույնը | |
|___|__________________________________________________|______________|
|2 |հեռավար դասընթացների դեպքում (92-110 ժամ)` | 20800|
| |յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար | |
| |առավելագույնը | |
|___|_________________________________________________________________|
|3 |առկա և հեռավար դասընթացների դեպքում (92-110 ժամ)` յուրաքանչյուր |
| |վերապատրաստվող ուսուցչի համար սույն նորմատիվների 1-ին և 2-րդ |
| |կետերով հաստատված առավելագույնը նորմատիվներով` ըստ դասաժամերի |
| |տոկոսային հարաբերակցության |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2021 թվական: