Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) Ը ...

13.12.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   13.12.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 31.10.14 թիվ 42-Ն որոշում)

i

603.0127.171202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302367

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 127-Ն

 

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 127-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հարցաթերթի «հաշվետու ժամկետում առկա են» բաժնի թիվ 2 սյունակի թիվ 1-7 տողերում լրացվում են գյուղացիական տնտեսություններում, յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, առկա բոլոր տեսակի և հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:

6. Հարցաթերթի «Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից» բաժնի, թիվ 2 սյունակի «ընդամենն իրացվել է անասուն և թռչուն, կենդանի քաշով» թիվ 8 տողում լրացվում է տնտեսությունից, մսի համար, օտարված (իրացված) և տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի քաշը: Այս տողով ցույց չի տրվում շուկայում, վերարտադրության համար, կենդանի վաճառված մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի, կենդանի քաշի տվյալները:

7. «Կթվել է կաթ, ընդամենը»` թիվ 14, «այդ թվում` կովի և մատակի»` թիվ 15 և «ոչխարի և այծի»` թիվ 16 տողերով, թիվ 2 սյունակում լրացվում է կթված և հորթերի, գառների, ուլերի ու խոճկորների կերակրման համար օգտագործված կաթի քանակությունը:

8. «Խուզվել է ոչխարի բուրդ»` թիվ 18 տողում ցույց է տրվում անլվա բրդի քաշը:

 

Հարցաթերթիկ թիվ 2

ամսական

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 127-Ն որոշմամբ

 

Մարզ _________________________________________________________________ Գյուղական համայնք ____________________________________________________ Տնտեսության ծածկագիրը ________________________________________________ Ուսումնասիրված տնտեսությունների քանակը ____________________________________ Ներկայացվում է` վիճակագիրների կողմից հաջորդ ամսի 2-ին

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Առ 1-ը_________________ 200 __ թ.

 

Հաշվետու ժամկետում առկա են.

._________________________________________________________________________.

|Տողի|                                     |   Չափի      |     Քանակը     |

| N  |                                     |  միավորը    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| Ա  |                Բ                    |     1       |       2        |

|____|_____________________________________|_____________|________________|

| 1. |Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը |   գլուխ     |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 2. |այդ թվում` կովեր                     |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 3. |Խոզեր                                |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 4. |Ոչխարներ և  այծեր                    |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 5. |Թռչուններ (բոլոր տեսակի)             |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 6. |այդ թվում` հավեր                     |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 7. |Ճագարներ                             |   - » -    |                |

._________________________________________________________________________.

 

Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից

 

._________________________________________________________________________.

| 8. |Ընդամենը իրացվել է սպանդի համար      |     կգ      |                |

|    |անասուն և  թռչուն` կենդանի քաշով     |             |                |

|____|_____________________________________|_____________|________________|

| 9. |այդ թվում` տավարի                    |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|10. |խոզի                                 |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|11. |ոչխարի և  այծի                       |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|12. |թռչունի                              |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|13. |ճագարի                               |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|14. |Կթվել է կաթ, ընդամենը                |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|15. |այդ թվում` կովի և  մատակի            |   - » -    |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|16. |ոչխարի և  այծի                       |   - »      |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|17. |Ստացվել է հավի ձու                   |     հատ     |                |

|____|_____________________________________|_____________|________________|

|18. |Խուզվել է ոչխարի բուրդ (ֆիզիկական    |     կգ      |                |

|    | քաշով)                              |             |                |

._________________________________________________________________________.

 

Վիճակագիր` ______________________________ «____» ________________ 200 թ.

անուն, ազգանուն, ստորագրություն

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 127-Ն
Որոշում