(ուժը կորցրել է 14.03.12 թիվ 33-Ն հրաման)
i
102.0015.140205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 փետրվարի 2005 թվականի թիվ ՔՀ-15-Ն
i
ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 85-րդ, 86-րդ, 87-րդ և 110-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գործունեությունն առավել լիարժեք ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքների կատարմանը ներգրավել պայմանագրային հիմունքներով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին`
10-օրյա ժամկետում հաստատել որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքներ կատարելուն ներգրավելու մասին պայմանագրի օրինակելի ձևը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. հուլիսի 28-ի թիվ ՔՀ-194-Ա հրամանը:
i
4. Քրեակատարողական հիմնարկի կողմից տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավվող որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց առավելագույն թիվը սահմանել`
ա) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ` 24 մարդ,
բ) «Սևան» քրեակատարողական հիմնարկ` 24 մարդ,
գ) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` 24 մարդ,
դ) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 24 մարդ,
ե) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 20 մարդ,
զ) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 30 մարդ,
է) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 62 մարդ,
ը) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 13 մարդ,
թ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 13 մարդ,
ժ) «Գյումրի» քրեակատարողական հիմնարկ` 13 մարդ,
ժա) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 13 մարդ:
(4-րդ կետը փոփ. 18.10.06 թիվ ՔՀ-58-Ն, 17.05.07 թիվ 100-Ն, 29.05.07 թիվ 108-Ն հրամաններ)