Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆ ...

26.03.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2009  -ից մինչեւ   26.03.2009  -ը:
 

(ճանաչվել է չեղյալ 19.05.09 թիվ 409-Ա որոշում)

i

041.0255.260309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2009 թվականի N 255-Ա

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինարը 2009 թվականի ապրիլի 6-7-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների կազմակերպումը` ըստ արարողակարգի:

2. «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինար անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 15750000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» հոդվածով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.03.2009
N 255-Ա
Որոշում