(ուժը կորցրել է 18.03.11 թիվ 10 արձանագրային որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 47
53. 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2002 թ. դեկտեմբերի 26-ի N Ն-322-2 «Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության ստեղծման մասին Մարաքեշի համաձայնագրին միանալու մասին» որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի` եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը, հանձնարարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին`
2011-2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի հարկումն իրականացնել հետևյալ մոտեցմամբ.
1. եթե ներմուծվող և տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի համար կիրառվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջև եղած տարբերությունը (1000 հատի հաշվով) չի գերազանցում ներմուծվող ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքի 15 տոկոսը, ապա ներմուծվող ծխախոտի արտադրանքի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված հաստատագրված վճարների դրույքաչափերը,
2. եթե ներմուծվող և տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի համար կիրառվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջև եղած տարբերությունը (1000 հատի հաշվով) գերազանցում է ներմուծվող ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքի 15 տոկոսը, ապա ներմուծվող ծխախոտի արտադրանքի նկատմամբ կիրառվում են տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի համար օրենքով սահմանված դրույքաչափը` գումարած ներմուծվող ծխախոտի արտադրանքի մաքսային արժեքի 15 տոկոսը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ